o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի հեռախոսազրույցները լսողների ցուցակը կրճատվել է

14.12.2019 15:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի հեռախոսազրույցները լսողների ցուցակը կրճատվել է

Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են լսել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն այլ երկրների ղեկավարների հետ: Այսպիսի որոշում է կայացվել՝ խուսափելու համար տեղեկատվական արտահոսքից:

Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է պաշտոնից

CNN-ի տվյալներով՝ հիմա Թրամփի հեռախոսազրույցները կարող են լսել միայն վարչակազմի այն բարձրաստիճան աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին են նշանակվել հենց Թրամփի կողմից:

Այդ ցուցակը ստորագրվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենի կողմից: Թրամփի հեռախոսազրույցները այժմ կարող են լսել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենինը և նրա տեղակալ Ռոբ Բլերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայեն և նրա տեղակալ Մեթ Փոթինգերը:

Որոշման պատճառը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն է, ինչի պատճառով էլ ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է  սկսվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА