o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 համակարգերից». Պենտագոնի ղեկավարի օգնական

13.12.2019 11:56
«Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 համակարգերից». Պենտագոնի ղեկավարի օգնական

ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը, գրում է swissinfo.ch կայքը:

Ռուսական հրթիռային դարաները «կթաղեն» ամերիկյան ավիակիրները

«C-400-ների հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է՝  եթե Թուրքիան ցանկանում է վերադառնալ շարքեր, սկզբից պետք է ազատվի C-400-ներից: Սա չի նշանակում, որ նրանք կարող են դա փակ տեղում պահել, Թուրքիան պետք է ազատվի այդ զինատեսակից»,- ասել է Հոֆմանը ճեպազրույցի ժամանակ:

Պաշտոնյան նշել է, որ Պենտագոնը դեռևս չի տեսնում «ոչ մի նշան, որ նրանք (Թուրքիան) փոխել են իրենց ուղղությունը և ձգտում են շարժվել այլ ուղղությամբ»:

Նախարարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստացած են Թուրքիայի կողմից C-400-ների գնման խնդրով և Թուրքիայի՝ հնարավոր հեռացումով F-35 կործանիչների ծրագրից, ինչպես նաև լրջորեն մտահոգված են Թուրքիայի ներխուժումով Սիրիայի տարածք:

«Բայց մենք հուսով ենք համոզել և հասկացնել նրանց, որ նրանց համար առաջ շարժվելու ուղին աշխատանքն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Դա ավելի լավ է, քան այլ ճանապարհով գնալը»,- ընդգծել է Հոֆմանը:

Ավելի վաղ Թուրքիան բացառել էր ռուսական C-400-ներից հրաժարվելու տարբերակը: Անկարան մտադիր է ավարտել C-400-ների տեղակայումը 2020 թվականի ապրիլին:

Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Վաշիգտոնը հրաժարվի Թուրքիային F-35 մատակարարելուց, ապա իրենք կդիմեն Ռուսաստանին՝ այլընտրանքի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА