o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու օրինագիծը

09.12.2019 12:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Կոնգրեսն այսօր կքննարկի Թրամփի ռազմական գործողությունները սահմանափակելու մասին օրինագիծը

«Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ  մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը»,- նշեց Երիցյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 36 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА