o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ֆրեշ» բենզալցակայանը և «Բոքոնիկ» խանութը կողոպտած երիտասարդները ձերբակալվել են

07.12.2019 21:02 ՔՐԵԱԿԱՆ
«Ֆրեշ» բենզալցակայանը և «Բոքոնիկ» խանութը կողոպտած երիտասարդները ձերբակալվել են

Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 10 օր առաջ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին: Մասնավորապես, բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածներից Ա.Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Նրանք տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս:

Շորթում կատարելու կասկածանքով կին է ձերբակալվել. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանները եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում: Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Պարզվել է նաեւ, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երեւանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: Կան կասկածներ, որ նրանք հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին դիմակավորված զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել էին ավազակային հարձակում։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА