o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

06.12.2019 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ: «Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար պետությունը ավելին է տվել, քան ներկայացնո՞ւմ է

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Նա բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА