o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ՄԱԿՔԻՆԶԻԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՍԿՍԵՑ ԶԲԱՂՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ

06.12.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՄԱԿՔԻՆԶԻԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՍԿՍԵՑ ԶԲԱՂՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Այսպես կոչված «հեղափոխությունից», իսկ իրականում արեւմտասորոսական ուժերի կողմից կազմակերպված նարնջագույն հեղաշրջումից հետո առաջ են եկել տարբերմինչ այդ անհայտքաղաքական գործիչներ եւ կուսակցություններ: Դրանցից մեկը իրեն անվանում է «Ազգային օրակարգ», իսկ ղեկավարում է այդ օրակարգը  մի շատ հետաքրքիր անձնավորություն` Ավետիք Չալաբյան: Թե՛ կուսակցությունը, թե՛ իր ղեկավարը, թեեւ  բարձրագոչ իրենց հռչակել են Ազգային օրակարգ, սակայն իրականում մեր ազգային օրակարգում որեւէ դերակատարություն չունեն եւ երբեք չէին էլ ունեցել: Հավանաբար, ասպարեզում մի փոքր երեւալու եւ իրենց մասին  հիշեցնելու համար Չալաբյանը որոշեց, որ կարելի է   ցեխ շպրտել  այնպիսի քաղաքական հսկաների վրա, ինչպիսին  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Սակայն  քաղաքական անփորձությունը վատ դեր խաղաց Չալաբյանի պարագայում, եւ նա ակնհայտորեն ուշացավ` Սերժ Սարգսյանի  եւ իր քաղաքական թիմի դեմ  ելույթների մոդան այլեւս անցել է, եւ Չալաբյանը նմանվում է գնացքից ուշացած եւ հետեւից վազող խեղճ ուղեւորի: Ու թեեւ Չալաբյանի քաղաքական ուղեբեռը առավել քան թեթեւ է, քանի որ նա երբեւէ որեւէ բան այդ ասպարեզում չի արել, միեւնույնն է, նրա շանսերըհասնել գնացքինզրոյական էՆախ ճշտենք, որ սույն նորահայտ  գործիչը բնավ էլ երիտասարդների շարքին չի դասվում: Նա ծնվել է 1972 թվականին, սակայն, ի տարբերություն իր շատ հասակակիցների, ո՛չ առանձնացել է Արցախյան շարժման կամ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ որեւէ մեկը նրան նկատել է ուսանողական շարժումներում: Սակայն  չէ՞ որ նա եղել է ուսանող հենց այն ժամանակ, երբ հայ երիտասարդները  չէին կարող անտարբեր մնալ իրենց երկրի հանդեպ: 1989-94թթ. Չալաբյանը սովորել է: Սովորել է լավ, անգամ կարմիր դիպլոմ է ստացել, եւ հավանաբար հենց այդ հանգամանքը նրան  տեսանելի դարձրեց ամերիկացիների համար: 1999-ին, երբ շատ ու շատ երիտասարդներ իրենց գիտելիքները, ուժերը ներդնում էին Հայաստանում` Հայրենիքը դժվար պատերազմից ու մութ ու ցուրտ տարիներից վերականգնելու համար, Չալաբյանը որոշեց տեղափոխվել տաքուկ ափեր` դեպի ԱՄՆ եւ արդեն այդտեղ եւս մի համալսարան ավարտել: Այն ժամանակ նրան չէր հետաքրքրում թե՛ հայրենի կառավարությունը, թե՛ հայերնի քաղաքականությունը: Նա անցավ աշխատանքի ամերիկյան մի շատ հայտնի եւ ոչ միանշանակ համարում ունեցող ՄակՔինզի ընկերությունում: Այդ կազմակերպության մեջ նա ունեցավ  հետեւողական աճ, ընդհուպ 2015թ.`  դառնալով մետաղների ոլորտում ամերիկյան այդ հայտնի ընկերության համաշխարհային պրակտիկայի գլխավոր մասնագետ: Ով չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում վերոհիշյալ ամերիկյան ընկերությունը, կարող է մի փոքր հետաքրքրվել եւ պարզել, որ դա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործիքներից մեկն է, եւ պատահական մարդիկ այդտեղ լուրջ առաջընթաց չեն ունենում: Եվ ահա ամերիկյան քաղաքականության այդ գործիքին իր ուժերը  եւ գիտելիքները ազնվորեն ծառայեցրած Չալաբյանը հանկարծ  վերադառնում է Հայաստան, ակտիվորեն մտնում քաղաքականության  մեջ, դեռ մի բան էլ իրեն թույլ է տալիս խորհուրդներ տալ, թե ինչ պետք է անի կամ ինչ չանի Սերժ ՍարգսյանըԲացի այդ, Չալաբյանը նաեւ  հայտարարում է, թե. «Ես իմ ողջ կենսագրության ընթացքում ծայրահեղ ընդդիմացած եմ եղել Տեր-Պետրոսյանին»: Փորձեցինք գտնել այդ ընդդիմացած լինելու գոնե մեկ հրապարակային դրսեւորում` սկսած 1990 թվականից: Ավաղ, մեր փորձերը այդպիսի հրապարակային ընդդիմության վերաբերյալ որեւէ արդյունք չտվեցին: Իսկ եթե  Չալաբյանի քաղաքական-հրապարակային կենսագրությունը սկսում է կես տարի առաջ, ապա դա  այլ թեմա է: Ի դեպ, Չալաբյանը ոչ միայն իր, ինչպես նա է ասում, «ողջ կենսագրության ընթացքում»  կողքից դիտարկել է հայրենիքում տեղի ունեցող գործընթացները, այլ անգամ այսօր, կրկին իր իսկ խոսքով, կողքից է դիտարկում: Եվ խուսափելով հստակ գնահատականներ տալ շատ ու շատ հարցերի ու գործիչների վերաբերյալ` հայտարարում է. «Ես կողքից դիտարկելով` կուզեի ասել հետեւյալը. մենք տարբեր քաղաքական գործիչների  չպետք է ընդհանրապես անվանարկենք»: Իհարկե, անվանարկել չի կարելի, սակայն գնահատական տալ այդ գործիչների  կատարած գործերին եւ հնչեցրած մտքերին քաղաքական գործիչը պարտավոր էԱյնուհադերձ հարց է ծագում. ի՞նչը ստիպեց մինչ այդ երբեւե մեծ քաղաքական կամ հասարակական ակտիվություն չդրսեւորած Չալաբյանին թողնել ՄակՔինզիի իր  լուրջ կարիերան եւ նույնքան լուրջ աշխատավարձը եւ տեղափոխվել հայկական  քաղաքական դաշտ: Դժվար է հավատալ, որ նոր միայն 50 տարեկանին մոտ դարձած հասուն մարդու մոտ հանկարծ հրաբուխի նման արթանացավ հայրենասիրությունը եւ անհանգստությունը երկրի համարԱյնուհետեւ ենթադրությունները թողնում ենք ընթերցողին...

«Այս հակամարդկային ու հակաքրիստոնեական կոնվենցիան պետք է մերժվի, ոչ թե դրվի հանրաքվեի». Կ. Եսայան

Սակայն ուշադրություն դարձնենք մի  քաղաքական վարկածի վրա, որը կապված է թե՛ Նիկոլի, թե՛ ԱՄՆ-ի` Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության հետ: Հայտնի է, որ Նիկոլին ամերիկացիները բերել են որոշակի աշխարհաքաղաքական եւ աշխարհայացքային կարեւորագույն փոփոխություններ Հայաստանում իրականացնելու համար: Նիկոլը, թեեւ փորձեց դա անել, սակայն  դեռեւս մեծ արդյունքների չի հասել: Ավելին, վերջին շրջանում Նիկոլը դրսեւորում է առնավազն տարօրինակ վարվելակերպ, որը լուրջ անհանգստություն է առաջացնում իր առողջության վերաբերյալ: Հասկանալի է, որ ամերկացիներին պետք է ժամ առաջ փոխարինել Նիկոլին որեւէ լուրջ քաղաքական ֆիգուրով: Եվ հենց այստեղ է, որ պետք է հասկանալ, թե Նիկոլին այսօր քննադատողների  մեջ ո՞վ է, որ քննադատում է հենց ամերիկացիների պատվերով, որպեսզի  անցնի  ամերիկական «քասթինգը» եւ դառնա Նիկոլին փոխարինող հիմնական ամերիկական թեկնածուն:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 15-րդ)

Հ.Գ.- «2015 թ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ավելի քան 10 մլն դոլար է վճարել «ՄակՔինզի ընդ Քոմփանի» ընկերությանը` վարչության վերակազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե կվստահե՞ր արդյոք ԿՀՎ-ն իր աուդիտը որևէ երրորդ ընկերության (նույնիսկ այդպիսի հեղինակավոր ընկերությանը, ինչպիսին է «ՄակՔինզին»), եթե այդ ընկերությունն ուղղակիորեն չհանդիսանար ԿՀՎ-ի ոչ պաշտոնական մասնաճյուղը»,- գրում է վերլուծաբան Վահե Հայկունին «Խորհրդատվական ընկերությունները` գաղութացման գործիք» հոդվածում: Հոդվածն ամբողջովին կարող եք կարդալ մեր կայքում` անցնելով https://iravunk.com/news/99542 հղումով:

ՍԴ-ից հետո հաջորդ հարձակումը` մամուլի վրա

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դաֆֆ ՄաքԴոնալդսի «The Firm: McKinsey ընկերության եւ ամերիկյան բիզնեսի վրա նրա գաղտնի ազդեցության պատմությունը» գիրքը (ռուսերեն) կարելի է ներբեռնել` անցնելով https://xaa.su/2ctg կարճ հղումով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА