Աշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա Հակոբյան Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում Հայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ Մանասերյան Այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն Թորոսյան Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ


ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ Մարկոսյան

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե մշակում են նախագիծ, որով առաջարկվում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար եւս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել` սկսած հունվարի 1-ից: Հերթական պարտադրանքների դեմ այս օրերին ամենօրյա հրատապ ակցիաներ են իրականացվում հենց Առողջապահության նախարարության դիմաց: Իսկ ակցիայի մասնակիցներին պատուհաններից անտարբեր ու անդիմակ հետեւում են ոչ միայն Առողջապահության, այլեւ մյուս նախարարությունների աշխատակիցները: Բայց իջնել ու պատասխաններ տալ ակցիայի մասնակիցներին` որեւէ մեկը չի համարձակվում: Անգամ ասուլիսների ժամանակ բլբուլ կտրած ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը չուներ պատասխաններ, ով, նախարարության շենքից դուրս գալով եւ ակցիայի մասնակիցներին տեսնելով, ուղղակի փախավ նրանցից` «Ամո՜թ, ամո՜թ» վանկարկումների ներքո:

«Իրավունքի» հետ զրույցում ամենօրյա ակցիաների նախաձեռնության հեղինակ փաստաբան ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ասաց, որ իրենք դեմ են պարտադրանքին ու վճարովի ՊՇՌ թեստավորմանը եւ ընդհանրապես` Առողջապահության նախարարության հակասահմանադրական եւ հակամարդկային մոտեցումներին։

– 1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է ու հանցագործ: Սրանք միայն իրենց գրպանի ու մի օրվա լափի մասին են մտածում, ժողովրդի մասին մտածող չեն: Ժողովրդի մասին մտածողը նկուղի հատակում պոլիէթիլենային տոպրակների մեջ չէր պահի մեր զինվորների դիերը: ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում: Ասում էին, թե պատվաստվածները թեթեւ են տանում կորոնավիրուսը, բայց իրենց իսկ բերանով հայտնում են, որ 23 մահ է արձանագրվել: Սա՞ է թեթեւը: Այս ամենը կատարվում է, որովհետեւ լռում ենք, չենք համախմբվում ու գալիս նախարարության դիմաց` ասելու, որ մեզ հիմարի տեղ դնողն ինքն է բնատուր հիմար: Հայաստանում համավարակը «ռուբիլնիկով» անջատե՞լ էին գունագեղ տոնակատարության կամ նախագահականում հավաքույթի ժամանակ: Երբ իրենց պետք է` մոռանում են, որ Հայաստանում համավարակ կա: Իսկ երբ պետք չէ, քաղաքացին նորից դառնում է տուգանվելու մատերիալ: 

– Ակցիայի ժամանակ պահանջում էիք, որ Անահիտ Ավանեսյանը կամ ԱՆ որեւէ ներկայացուցիչ դուրս գա եւ պատասխանի Ձեր հարցերին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ խուսափեցին:

– Իջնեն ի՞նչ պատասխանեն ժողովրդին, երբ նախարարությունների պատուհանների մոտ տեսնում ենք, որ աշխատակիցներն առանց դիմակ շենքի ներսում իրենց լավ են զգում: Իսկ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանում են: Գան ասեն, որ մարդկանց խաբե՞լ են, որ պատվաստված մարդն այս վիրուսը թեթեւ է տանելու: Բարոյականություն պետք է ունենան, որ իջնեն: Մենք տեսանք, թե ինչպես Առողջապահության նախարարության աշխատակիցը փախավ ընդամենը հարցերին չպատասխանելու համար, մինչդեռ սրանք մեր վճարած հարկերի հաշվին են աշխատավարձ ստանում: Եթե մեզ տեսնելով` իրենց աշխատակիցը փախչում է, ապա վաղը, երբ նախարարության առջեւ հավաքվեն բազմաթիվ մահացածների ընտանիքները, այդ ժամանակ չեն հասցնելու փախչել: Սրանք անգամ չունեն մի նորմալ ռազմավարական ծրագիր` Հայաստանում համավարակի կանխարգելման համար: Որեւիցե սուպերմարկետում տեսե՞լ եք, որ դռան դիմաց ջերմաչափում անեն: Փոխանակ կանխարգելման միջոցներ կիրառեն`  ջայլամի քաղաքակություն են վարում, գլուխները մտցրել են հողի մեջ, իսկ ժողովրդին կա՛մ տուգանում են, կա՛մ պատվաստվում, ուրիշ բան չեն մտածում:

– Ժամանակին Ազատության հրապարակի շրջակայքում երկու սրճարան ապամոնտաժելու համար` բողոքի ալիք էին բարձրացրել սրճարանների, ռեստորանների տերերը: Իսկ ո՞ւր են հիմա, երբ հերթական սահմանափակումներն ուղիղ վնաս են հասցնելու իրենց:

– Ճիշտ է, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարությամբ հանդես է եկել, սակայն այս չարիքի դեմ միայն հայտարարութամբ չեն պայքարում: Հայտարարություն բոլորն են անում` ամպագոռգոռ ու ճոխ, բայց խնդրի հասցեատերը ՀՀ առողջապահության նախարարության շենքում է նստած: Հորդորում եմ բոլորին մասնակցել ակցիաներին հենց Առողջապահության նախարարության դիմաց: Ու սա չի վերաբերում միայն սննդի սպասարկման ոլորտի աշխատակիցներին, այս պարտադրանքներն ու սահմանափակումներն անդրադառնալու են բոլոր ոլորտներին: Երբ ժամանակին ասում էինք` այս չարիքը գալու է մեր երեխաների հետեւից, չէին հավատում, բայց հիմա սկսել են արդեն երեխաներին էլ պատվաստվել: Ուսանողներին էլ է հերթը հասնելու, ուղղակի, միանգամից չեն անում` վախենալով հնարավոր ցասումից: Բայց թող խելքները գլուխները հավաքեն, այլապես ամեն կերպ մենք սրանց խելքի կբերենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ