Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան

Ներքաղաքական

Հայաստանի անկախության 30-ամյակը կմնա պատմության մեջ նաեւ այդ օրն ու դրան նախորդած օրերին ոստիկանության կիրառած բիրտ գործողություններով: Այս օրերին տեղի ունեցող ակցիաներն ընդդեմ Հանրապետության հրապարակում արդեն կայացած պետական միջոցառման, ուղղակի, ջարդվեցին ոստիկանական ուժերի կողմից: Մինչդեռ ակցիաների մասնակիցների շարքերում էին նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները: Անդրադառնալով վերոնշյալին` մեզ հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասաց, որ քաղաքացիական ակտիվություն է պետք:

- Փորձը ցույց է տալիս, որ նույն ոստիկաններն ինչպես վախենում են թուրքերից, այնպես էլ վախենում են քանակաշատ հայերից: Երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ «Հայաստան» դաշինքի եւ նրա համախոհների մասնակցությամբ 70 հազարանոց միտինգ տեղի ունեցավ, նույն ոստիկանները պատի տակ կռացած նայում էին, թե իրենց վերջն ինչ է լինելու: Դրա համար, կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ քանակը որակ է ստեղծելու: Իսկ այս օրերի ոստիկանության գործողությունների համար միայն մի բան կարող եմ ասել` ամո՛թ իրենց: Զորահավաք է հայտարարվում, տանում են մարդկանց, որոնք դեռ մի տարի չկա, որ զորացրել են: Նրանց փոխարեն` պետք է այդ ոստիկաններին տանեն, ու տեսնենք, թե իրենք էդ ինչ «դուխով» տղերք են թուրքերի դեմ, այլ ոչ թե թուրքից փախնեն, գան հայի արյունը խմեն: Այդ ոստիկանները, որ բիլակները ցցած իրենց դրել են սուտի ուժեղ տղու տեղ, կանանց ու տարեցներին են ծեծում, եթե այդքան դուխով տղերք են, թող գնան Գորիս- Կապանի ճանապարհին մեր հայրենակիցներին պաշտպանեն, որտեղ ադրբեջանցի ոստիկանները դանակով խազում են հայի ավտոբուսն ու հայհոյում հայ երեխաներին: Մենք այսօր չունենք ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, այլ ծառայում են մեկ անձի` Փաշինյան Նիկոլին:

– Ի վերջո, ի՞նչ հիմքով եւ ինչո՞ւ էին մարդկանց ձերբակալում, ովքեր ընդամենն անհամաձայնություն էին հայտնում, պատերազմի զոհերի դեռ տարին չլրացած, տոնել անկախության ամյակը:

– Նախ՝ իրենք իրավունք չունեին անգամ մեկ մարդ ձերբակալել եւ պարտավոր են ապացուցել, որ այն անձը, ում ձերբակալում են, հանցանք է կատարել: Բայց նման բան չկա, մարդիկ ընդամենը խաղաղ, ինքնաբուխ ելել էին հավաքի: Ի՞նչ է նշանակում ասել, թե մտավախություն կա, որ կարող է այսինչ բանն անի: Որպես իրավաբան եմ ասում` Հայաստանի գործող օրենսդրությունը մտավախությունների շարժառիթով ձերբակալություններ իրականացնելու իրավունք ոչ մեկին չի վերապահում: Քանի դեռ անձի մտքինը ի կատար չի ածվել, որեւէ մեկն իրավունք չունի մարդու մտքերի համար նրան ազատությունից զրկել: Այն էլ եթե այդպիսի մտքեր կան, որովհետեւ գիտեմ, որ որեւէ մեկը որեւէ մեկին վնաս տալու միտք չի ունեցել, այլ ելել է մի արդարացի պահանջով, որ խուժանապետության ղեկավարությունը սեպտեմբերի 21-ը չվերածի տոնի, եւ Փաշինյան Նիկոլը չկարողանա աշխարհասփյուռ հայության մոտ ներկայացնել, թե իբր տեսեք՝ ինչ սիրված ղեկավար եմ, այսքանից հետո ժողովուրդն ինձ ընդունում է: Սա ինքնախաբեության հետ գրկախառնվել է, մնում է երազախաբություն չլինի:

– Այնուհանդերձ, սեպտեմբերի 21-ին նախորդած ակցիաները  մարդաշատ չէին: Ինչո՞վ սա կբացատրեք:

– Պարզապես հիասթափված եմ մեր ժողովրդից: Ես հազարից մեկ եմ ժողովրդին քննադատում, բայց սա այդ դեպքն է: Վերջերս Մարզահամերգային համալիրում եսիմ որ չոլից եկածի համերգին տասնյակ հազարավոր մարդ էր մասնակցում, ձեռքներն էլ օդ էին տնկել, իբր հայրենասեր են: Իսկ ակցիաներին գալիս են, երեւի, մոտ երկու հազար մարդ, սա ինչի՞ նման է: Բոլորս պետք է պայքարենք, մենք ո՛չ բռնության կոչ ենք անում, ո՛չ որեւէ մեկին ծեծելու հորդոր ենք իջեցնում: Պարզապես ասում ենք` անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում: Ի դեպ, առաջնային մանդատ ունեցող ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, երբ ժողովուրդը պահանջում էր իրենց չվերցնել մանդատները, վերցրին մի արդարացումով, որ ոչ թե հետ են քաշվում ժողովրդական փողոցային պայքարից, այլ լրացնելու են այն խորհրդարանում պայքարով, բայց, կարծես, լրիվ մոռացել են փողոցային պայքարի մասին: Կոչ եմ անում մեր հարգարժան ընդդիմադիր պատգամավորներին՝ տեր կանգնել ժողովրդական շարժմանը, որովհետեւ ժողովուրդը հիմնականում հիասթափվում է, երբ տեսնում է, որ առաջնորդ չունի:

– ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասում էր, որ առաջիկայում կլինեն փողոցային ակցիաներ: Ըստ Ձեզ, ինչի՞ն են սպասում:

– Իշխան Սաղաթելյանի խոսքերը ո՛չ մեկնաբանելու իրավունք ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն: Ծնունդ չի, որ զանգեմ, հրավիրեմ: Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում: Խնդիրն անձնական չէ, այլ մարդիկ դուրս են գալիս փողոց` հանուն Հայաստանի Հանրապետության եւ երկիրը կործանող իշխանության դեմ արդյունավետ պայքարի: Մեր երկրում պարզվեց, որ ինստիտուցիոնալ ճանապարհով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, որովհետեւ սուպեր վարչապետական համակարգն այսօր, ի տարբերություն նախընտրական խոստումների` ոչ միայն չի փլուզվում, այլեւ ավելի է ամրապնդվում` հանուն նրա, որ Փաշինյան Նիկոլը ղեկավարի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Այո՛, մենք  ընդդիմադիր նվիրյալ պատգամավորներ ունենք, բայց սա քիչ է իրադրությունը փոխելու համար: Այս իշխանությունն ինչպես եկել է, այնպես էլ պետք է վռնդվի, ինչը հնարավոր է միայն երթերի ու ցույցերի միջոցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ