Հայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համար Դեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ «Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին Սպասվում է առանց տեղումների եղանակ Հնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համար


ՎԵՐՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ 5 ՏԱՐԻ ԱՆՑ

Վերլուծություն

Մեր գործընկեր Վարուժան Բաբաջանյանը նկատել է մի զարհուրելի փաստ. «Զախարովան ու haqqin.az-ը պաշտոնապես օգտագործում են Որոտան տեղանունը, Նիկոլն ու յուր սագագողերը` Էյվազլի... Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական պետության գերեզմանափորի ու իշխանության տգիտության մասին»:

 

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ

Երբ հարց է բարձրացվում ՀՀ ինքնիշխան տարածքում ազերիների սանձարձակությունների անթույլատրելիության մասին, ՔՊ-ականները սկսում են վկայակոչել «Սովետական Ադրբեջանի քարտեզները»: Մի տեսակ նոր աղանդի ծնունդն ենք տեսնում` Սովետական Ադրբեջանի վկաներ, հակազգային տարրեր, ում համար սրբության սրբոց է սովետական քարտեզների վարչական սահմանների խստիվ պահպանումը այն մասով, որով դա ձեռնտու է թշնամուն: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ. «Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում: Ինչո՞ւ բանավոր, որովհետեւ այդ մասին երբեւէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ: Այդ մասին ակնարկ չկա նաեւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Կոմունիկացիաների բացումը դեռեւս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, եւ վերահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները: Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն` սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում: Քանի դեռ այն արված չէ, որեւէ մեկը, այդ թվում նաեւ Նիկոլը, իրավունք չունի որեւէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական»: Ավելին, 2020թ. նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին: Այսինքն` դրանից հետո կատարված զորքերի հետքաշումը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հանցակազմ: Մինչդեռ ադրբեջանական մամուլը հրճվանքով ցիտում է Նիկոլի խոսքը «Սովետական Ադրբեջանի տարածքների» մասին, եւ Ալենի կողմից Բաքվում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ օմբուդսմենի ներկայացրած փաստերը «հնարովի տեսարաններ» որակելը: Իրավիճակի աբսուրդայնությունն է՛լ ավելի շեշտակի է դառնում, եթե հիշենք, որ 1991-ին իր անկախությունը հռչակելիս Ադրբեջանն ինքն իրեն ազդարարեց ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ 1918-1920թթ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական ամբողջ բոլուկը ազերիից ավելի թուրքասեր է դարձել եւ մեծ ուրախությամբ թշնամուն «բարեգործական» հիմունքներով նվիրում է այն տարածքները, որոնք երբեւէ եղել են Սովետական Ադրբեջանի քարտեզի վրա: Իսկ մեզ վերապահում է վերադարձ դեպի այնպիսի «Սովետական Հայաստան», որի քարտեզն է միայն սրբորեն պահպանվում` առանց արդյունաբերության, գիտության եւ մշակույթի զարգացման, տանելի կենսամակարդակի եւ բնակչության բուռն աճի: Ավելին, Նիկոլի եւ նրա տերերի «Սովետական Հայաստանում» կարող է լինել «Զանգեզուրի միջանցք»` թշնամու զորքերի հսկողության տակ: Դե, իսկ Արցախին վերապահվում է լրիվ լիկվիդացում...

Ի դեպ, «գունագեղ տոնակատարությանն» ընդառաջ փողոցներում տեղադրված պաստառների վրա էլ 30-ը գրված է շատ տարօրինակ ձեւով. հստակ երեւում է միայն 3-ը, իսկ զրոն գրեթե չի երեւում: Ո՛չ, սրանք մեր Անկախության հանրաքվեի 30-ամյակը չեն նշում, այլ խցկում են ՔՊ-ի` ընտրություններին երրորդ համարը լինելը, ինչպես նաեւ իշխանազավթման 3 տարին: Կապիտուլյացիայի մեկ տարին դեռ չի լրացել, թե չէ դա էլ կխցկեին պաստառի մեջ...

ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՐԸ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ

Թմբիրի մեջ ընկղմված բնակչությունն արդեն չի էլ հիշում, որ ընդամենը մեկ տարի առաջ մեր երկրի փաստացի տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետր էր, իսկ ընդամենը 5 տարի առաջ եղել էր Երրորդ Հանրապետության ամենափառահեղ զորահանդեսը: Շատերը չեն ուզում հիշել, որ եղել քստմնելի դավաճանություն, ու ձգտում են մոռանալ դրա ակունքները: Ինչպես արձանագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Գերագույն հողատուն «սպորտային հետաքրքրություն» է համարում այն հարցը, թե պատերազմի նախաշեմին ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր գնում խոսքը իր եւ Ալիեւի միջեւ, ինչի մասին էր իր` այդպես էլ չհեռարձակված սեպտեմբերի 25-ի հայտնի հարցազրույցը, ինչ զարգացումներ էին նախորդում պատերազմին: Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն, որպեսզի եւս մի խումբ ապացույցներ հանրահայտ դառնա այն մասին, թե ով, ինչու եւ ինչպես արյունալի պատերազմ բերեց մեր գլխին, 5000 հոգու կյանք խլեց, հայրենազրկման պատճառ դարձավ: Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները` «սպորտային հետաքրքրություն»: Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան: 5 մլրդ դոլարն էլ երեւի շահումն էր…»:

Փաստորեն սրընթացորեն, մեր աչքի առաջ տեղի է ունենում բնակչության մտածողության փոփոխություն: Եթե 5 տարի առաջ ՊՊԾ գունդը գրավելու պատրվակը մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրն էր հեռավոր Լելե-թեփեում, ապա հիմա հայն անհաղորդ է ցանկացած ծավալի տարածքային կորստին: Եթե «թալանչի» նախկինների օրոք Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «արժանապատիվ խաղաղության» ծրագրով, որ նիկոլական կապիտուլյանտության «սուպերլայթ» տարբերակն էր, ստանում էր ընդամենը 1% քվե, ապա այժմ բնակչությունը տենչում է խաղաղություն ցանկացած գնով: Եվ բուռն ոգեւորություն են ապրում բոլոր գույնի եւ կողմնորոշման շպիոնօնիկները, ովքեր այժմ խանդավառորեն պնդում են, թե հազարամյակների քաղաքական պատմություն ունեցող Հայ ազգը ի վիճակի չէ ունենալ իր անկախ պետությունը եւ արժանի էլ չի դրան, անպայման պետք է ապրի օտարի գերիշխանության տակ: Մինչդեռ մենք հիշում ենք Հայաստանը, որը կորցրեցինք, ուր կար պետականաստեղծ կարող էլիտա եւ կար քաղաքացիների մեծամասնություն, ովքեր հավատարիմ էին 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ասած իրենց «այո»-ին: Իսկ այն, ինչ կատարվեց հետո` միջազգային լայն կոնսենսուսի հետեւանքով այդ էլիտան հեռացվեց իշխանությունից, իսկ ուղեղալվացման ամենաժամանակակից եւ ծայրահեղ ագրեսիվ տեխնոլոգիաներով արժանապատիվ եւ առողջ դատող քաղաքացիներին վերածեցին կապիտուլյանտ ընտրող ժեխի: Հիմա հոգեբանորեն մոտավորապես նույն վիճակում ենք, ինչ 1920-ի դեկտեմբերին, Առաջին Հանրապետության կործանումից հետո: Բայց չէ՞ որ դրան հետեւեց 1921-ի փետրվարյան պոռթկումը... Եվ հիմա ՔՊ-ականները նույնն են անում, ինչ այն ժամանակ անում էին աթարբեկյակյաններն ու ավիսնուրիջանյանները: Սակայն հիմիկվա թրքաբոլշեւիկների տերերն ավելի հմուտ են... Եվ ի թիվս այլ ծխածածկույթների ավելացրել են «կորոնաֆաշիզմի» կացնային դրսեւորումները: Մղում են քաղաքացիներին բովանդակ ջանքերը կենտրոնացնել դրա վրա: Եվ նոր ջանքեր գործադրում` զրպարտելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանին: Զի մինչեւ հիմա վախենում են Երրորդ Հանրապետության ամենափառահեղ զորահանդեսը կերտած ռազմիկ նախագահի շողքից: Եվ հային մղում են այլ պայքարների: Ինչպես հեգնում է Նաիրա Զոհրաբյանը. «Սա հո հանձնված Շուշի, Հադրութ կամ Որոտանում դրված թուրքի պոստ չի, որ թքած ունենանք: 15 հազար դրամ: Ու այո, ես հավատում եմ հայ ազգի հավաքական ներուժին ու վստահ  եմ, որ ձրի ՊՇՌ թեսթի եւ ընդդեմ 15 հազար դրամի ազգային-ազատագրական պայքարը կարելի է համարել մեկնարկած»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համարԼուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video)Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ«Հրապարակ». ՊՆ-ն 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվելՔՊ-ն Արեւուտ համայնքում իր թեկնածույին անցկացնելու համար դիմել է քրեական հեղինակությունների՞⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Հայ զինվոր. Վրեժ Կիրակոսյան & Հարություն Խաչատրյան (Պրեմիերա)«Հայաստան Արցախ Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությանը տարվա «ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՒՀԻ» անվանակարգին է արժանացել ճանաչված լրագրող Գայանե ԶարգարյանըԻնչպիսի տեսք ունի աշխարհահռչակ «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը Սիփան Փաշինյանը ժամանել է ՀայաստանԱդրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամՄերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Գոհար Գասպարյանը երեկ եւ այսօր Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է»ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. ԼավրովCOVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններըՀայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի.Նաիրի ՀոխիկյանԵթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ «էլեկտրիկ Երևան»–ը սրիկայություն էր.Էդգար Ղազարյան«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ)16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա ՄայիլյանըՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եքԲաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ՀաջիևՀայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համարԻնչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Yerevan.TodayՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ ՍրբազանԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՍկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.TodayՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՀենրիկ Հովհաննիսյանը երբե՛ք ժողովրդի կողքին չկանգնեց, սնվում էր նախկիններից, իսկ հիմա` ներկաներից. Լիանա Անթառանյան Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էՀովիկ Աֆյանի «Կարմիր»-ը վեպը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում հաղթող
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ