Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետի իրացումն «աննորմալությո՞ւն է»

Հանդիպում

Հանրային լայն արձագանք գտավ այն, որ Իզաուրա Բադալյանը` իր չորս երեխաների  հետ փորձել է վերադառնալ Շուշիի իր տուն, սակայն նրանց կանգնեցրել են սահմանին: Փաստացի այսօր ինչպես այս կինը, այնպես էլ ավելի քան 20 հազար հայ փախստական շարունակում են մնալ անելանելի իրավիճակում, քանի որ Շուշիի եւ Հադրութի շրջանի հազարամյա իրենց օջախներ վերադառնալ նրանց արգելված է: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրի 7-րդ կետը ենթադրում էր, որ տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ` ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԱՍԻ»

– Ինչո՞ւ իշխանությունների կողմից ընթացք չտրվեց Իզաուրա Բադալյանի ցանկությանը` տուն վերադառնալու: Չէ՞ որ, ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, ներքին տեղափոխվածներն իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը եւ տիրապետելու իրենց սեփականությանը:

– Սա մի քիչ այլ հարց է: Կարելի է հասկանալ, որ այդ կինը բարդ իրավիճակում է, սոցիալական խնդիրներ ունի, միգուցե, որոշ կառույցներ թերացել են, բայց սա չի արդարացնում նրա պահվածքը` գնալ ու թուրքին եւ ադրբեջանցուն հանձնվելը: Սա համարում եմ աննորմալ պահվածք, ով ինչ ուզում է ասի: Ի՞նչ է սա նշանակում` այդ կինը պատրաստ է իր երեխաներով ապրել ադրբեջանցիների հե՞տ, մոռանալ 5 հազար զոհերի՞ն, սա ի՞նչ արժեհամակարգ է:

– Պարոն Բաբայան, ասում եք` աննորմալ է նման պահվածքը, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագիրն ունի այդ կետը, ըստ որի, Իզաուրա Բադալյանը փորձել է իրացնել իր իրավունքը:

– Այսինքն` ի՞նչ եք կարծում` պետք է վերադառնա՞ն, թող որեւիցե մեկը վերադառնա ու ադրբեջանցիների հետ ապրի, տեսնեմ` ի՞նչ է լինելու իր վերջը:

– Այդ դեպքում` ինչո՞ւ ՀՀ ղեկավարը ստորագրեց վերոնշյալ համաձայնագրի 7-րդ կետի տակ, եթե այն իրատեսական չէ:

– Կետն ի՞նչ կապ ունի, գրված է, որ պետք է վերադառնանք, բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը թողնելու է, որ այդպիսի բան լինի: Դուք այս աշխարհից չե՞ք, հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը թողնելու է, որ փախստականներ վերադառնան: Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին, թաքցնում է պատանդների իրական քանակը, դուք ասում եք` ինչո՞ւ է ստորագրել: Չստորագրե՞ր այդ կետը, չլինե՞ր այն: Հիմա այդ կետը կա, բայց սա չի նշանակում, որ ոչ ադեկվատ պետք է ըմբռնենք իրավիճակը: Ինչ ասեմ` թող գնան, հանձնվեն Ադրբեջանին, բայց այնուհետեւ որեւէ մեկը թող չխնդրի պետությունից, թե հետ բերեք մեզ: Նման պահվածքի դեպքում արձագանքը պետք է լինի հետեւյալը` որոշումը կայացրել ես, էլ հույս մի դիր պետության վրա, որովհետեւ սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԴԻՑ ՉԵՆ ԳԱԼԻՍ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ»

– Այնուհանդերձ, հայաստանյան իշխանությունները փորձում են խաղաղության օրակարգ բերել տարածաշրջան: Սա որեւէ դուռ բացո՞ւմ է Արցախի համար, օրինակ, տարածքների վերադարձի ու անկախության պահպանման հարցում:

– Եթե ուզում ենք ուժեղանալ եւ հետ բերել այն, ինչ կորցրել ենք, անհրաժեշտ է երկար ժամանակահատված: Դրա համար առաջին հերթին պետք է ինքնամաքրվել: Սա է բանալի բառը` բոլոր հաջողությունների համար: Աշխարհաքաղաքականության մեջ թեւավոր խոսք կա` չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ, բայց կարծում եմ` կան հավերժ թշնամիներ: Մեր ամենամեծ թշմանին էգոիզմն է, հայրենասիրության եւ պրոֆեսիոնալիզմի պակասը: Այս ամենի դեմ պետք է պայքարենք: Երբ կարողանանք ինքնամաքրվել, այդ ժամանակ կունենանք այնպիսի հաղթանակներ, որոնց մասին չենք էլ պատկերացնում:

– Ասում եք` այն, ինչ կորցրել ենք, հետ բերելու համար անհրաժեշտ է երկար ժամանակահատված: Բայց արդեն պաշտոնական բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները...

– Մենք համարում ենք, որ Արցախի տարածքի 80 տոկոսը բռնազավթված եւ օկուպացված է եւ միշտ էլ դրա մասին խոսել ենք, որովհետեւ, իրոք, այդպես է: Դրա համար ասում եմ` պետք է պայքարենք ներսում մեր արժեքային համակարգի վերականգնման համար եւ ինքնամաքրվենք: Սա միայն իշխանությունների խնդիրը չէ: Իշխանություններն օդից չեն գալիս, մենք գաղութ չենք, որ մեկին բերեն եւ պարտադրեն: Հասարակության հայելին է իշխանությունը եւ արտացոլում է գերիշխող գաղափարները: Սա ավելի լայն հարց է եւ երկարատեւ գործընթաց է պահանջում:

«ԵԿԵՔ ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ԿԻԿՈՍՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵՆՔ»

– Իսկ ճանապարհների բացման գործընթացում հայաստանյան իշխանությունները շտապում են, մինչդեռ Թուրքիան վերահաստատում է իր նախապայմանը, թե այդ դեպքում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ինչպիսի՞ն է արցախյան դիրքորոշումը:

– Ո՞վ չի ուզում, որպեսզի լինի խաղաղություն, համերաշխություն, կապերն ընդլայնվեն, բոլորն էլ ուզում են, բայց այլ հարց է, թե ինչ գնով: Թուրքիան չի թաքցնում եւ ասում է, որ իր պահանջն է` հրաժարվենք Արցախից եւ Ցեղասպանության ճանաչումից: Մենք կարծում ենք, որ հրաժարվել Արցախից եւ Ցեղասպանության ճանաչումից, չի կարող բերել համերաշխության, Հայաստանի զարգացման: Եթե մեր արժեքները չենք պահպանում, մեր անցյալով չենք հպարտանում լավ իմաստով, ուրեմն` մեր ներկան եւ ապագան վտանգված է: Առավել եւս, որ պարզապես չենք պատկերացնում, որ կարող է լինել մեկը կամ պաշտոնական Երեւանը ճանաչի, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Սա հնարավոր չէ՛:

– Եթե, այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը գնա այդ ճանապարհով, Արցախի իշխանությունները վճռական ո՞չ են ասելու հայաստանյան իշխանություններին:

– Եթե նախապայմանը պետք է լինի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը, չեմ պատկերացնում, որ նման բան կարող է լինել: Իսկ եթե նման բան չի կարող լինել, ուրեմն` եկեք իզուր տեղը կիկոսությամբ չզբաղվենք: Էլի եմ ասում` չեմ կարծում, թե այդպիսի բան լինի, եթե եղավ, այդ ժամանակ կտեսնենք:

«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

– Օրերս Երեւանում հանդիպել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի հետ: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:

– Շատ կարեւորում ենք այդ հանդիպումը: Նախեւառաջ պարոն Խովաեւը նոր է ստանձնել այդ պաշտոնը եւ պետք էր ծանոթանալ նաեւ իր հետ անձամբ: Բնական է, քննարկել ենք տարբեր հարցեր` ե՛ւ հակամարտության կարգավորման, ե՛ւ բանակցային գործընթացի վերսկսման, ե՛ւ իրավիճակին առնչվող: Խոսել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների տարածաշրջան այցելության կարեւորության մասին: Բավականին բովանդակալից զրույց է եղել, ինչից տպավորված ենք: Նա փորձառու դիվանագետ է եւ լավ անձնավորություն, ինչը թույլ է տալիս շարունակել խաղաղարար նախաձեռնությունը եւ առաքելությունը:

– Կարծում եք` կա՞ն դրական միտումներ ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափը վերականգնելու եւ բանակցություններ վերսկսելու համար:

– Կան լուրջ քննարկումներ եւ դեռեւս նախնական մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ: Ժամանակը կգա, կտեսնենք, ինչպես է այն իրականացվում:

– Ադրբեջանը եւ Ռուսաստանը քննարկում են ռուս խաղաղապահների տեղակայման իրավական հարցերը, ինչո՞ւ այդ ձեւաչափում չկան Հայաստանը եւ Արցախը:

– Իրավական պայմանները հետեւյալն են` Ադրբեջանը դեռեւս չի ստորագրել այդ մանդատը, բայց ռուս խաղաղապահները տեղում են, ինչը փաստ է: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրենց խաղաղապահ առաքելությունը, պահպանում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ հանդիսանում են Արցախի անվտանգության հիմական երաշխավորներից մեկը: Ինչ վերաբերում է այդ առաքելությունն իրականացնելու ժամկետներին, բնական է, որ սա ՌԴ-ի որոշելիքն է: Բայց Ռուսաստանը պատասխանատվության մեծ զգացում ունի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար: Հետեւաբար, քանի լուծված չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իսկ այն դժվար թե լուծվի մինչեւ 2025 թվականը, ռուս խաղաղապահ առաքելության մնալը Արցախում ինձ թվում է` կերկարաձգվի: Հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, պետք է լինեն խաղաղապահ ուժեր:

– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այդպես էլ չստորագրի ու չտա այդ մանդատը ռուս խաղաղապահներին, եւ նրանք ստիպված լինեն հեռանալ` նույնիսկ մինչեւ 2025 թվականը:

– Ամեն քայլի էլ կարող է դիմել, բայց սա արդեն այլ հարց է, որովհետեւ Ադրբեջանը կարող է պահանջել ռուս խաղաղապահ առաքելության դուրսբերումը, եթե կարգավորված է հակամարտությունը: Իսկ կարգավորումը տեսնում ենք միայն մի ճանապարհով, երբ մեր ինքնորոշման իրավունքի եւ դրա իրականացման փաստը ճանաչվի: Այսինքն` այն, որ մենք երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե Ադրբեջանն այս փաստը ճանաչի, կմեկնարկի բոլորովին այլ գործընթաց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ