Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


ԱԺ անցած ուժերը որ հարցերում ունեն համանման եւ խիստ տարբերվող դիրքորոշումներ. սոցիոլոգի բացահայտումը

Ներքաղաքական

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ Հայաստանի խորհրդարանական ուժերի նախընտրական ծրագրերի սահմանափակ թվով կարեւորագույն դրույթների համեմատությունն է կատարել, որը նա ներկայացրեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված «Հետընտրական Հայաստան. իրողություններ եւ ակնկալիք» թեմայով ուղեղային գրոհի ժամանակ:

Ս. Մանուկյանն ընդգծեց, որ նպատակն է եղել նախնական պատկերացում կազմել ներկայիս ներքաղաքական բարդ իրավիճակում, թե մոտակա մեկ-մեկուկես տարիների ընթացքում, հայաստանյան հիմնական քաղաքական ուժերի ռազմավարական նպատակների իրականացվելիության, ինչպես նաեւ հայաստանյան հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ սոցիոլոգի, արդի Հայաստանի ներքին իրավիճակի հիմնական առանձնահատկությունը դրա անկայունությունն է, որը պայմանավորված է չորս հիմնական գործոններով․

  1. Խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ առկա է անհաղթահարելի անջրպետ, որն ըստ ընդդիմադիր ուժերի հայտարարությունների եւ նախընտրական ծրագրային դրույթների, բացառում է որեւէ համագործակցություն։
  2. Հայաստանի եւ նրա անվտանգության, ըստ էության, միակ երաշխավորի՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավերի միջեւ շարունակվող անվստահությունը։
  3. Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ընկալում են երկրի սուվերենության ցածր մակարդակը, սակայն նրանց նշանակալի մասի փաստացի գործողությունները մեծացնում են անվստահությունը Հայաստանի եւ Ռուսաստանի վերնախավերի միջեւ։
  4. Հայկական բանակի վերականգնումը ժամանակին համահունչ եւ իր դաշնակցային պարտավորությունների իրականացման համար բավարար հզորությամբ, լավագույն դեպքում պահանջում է առնվազն երկու-երեք տարի:

Դիտարկելով խորհրդարանական ուժերի ծրագրային դիրքորոշումներն արտաքին քաղաքականության, Արցախի հարցի, տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ոլորտներում՝ Սամվել Մանուկյանն առանձնացրել է արտաքին համագործակցության գերակայությունները. «Ներկայումս արդեն չի վիճարկվում, որ Հայաստանն ունակ չէ ինքնուրույն՝ առանց որեւէ գերտերության հովանավորության, ապահովել իր անվտանգությունը թուրք-ադրբեջանական վտանգից եւ, միաժամանակ ակնհայտ է, որ մոտակա տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր եւ, հետեւաբար, արտաքին կողմնորոշման առաջին գերակայություն՝ այլընտրանք չունի։ Այս փաստն արտացոլված է  խորհրդարանական երեք ուժերի ծրագրերում։ Այդուհանդերձ, կուսակցությունների ծրագրերում երկրների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ գերակայությունների բաշխման հարցում առկա են էական տարբերություններ»։

Սոցիոլոգի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար արտաքին քաղաքական երկրորդ գերակայությունը ԱՄՆ-ն է։ Նրան հետեւում են ԵՄ-ն եւ ԵՄ երկրները, որոնց շարքում առանձնահատուկ նշվում է Ֆրանսիան. «Ընդ որում, կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ հետ հարաբերությունները բարձրացվելու են «ռազմավարական երկխոսության մակարդակի»։ Այդ կոնտեքստում, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական փաստաթղթերում ՌԴ-ն սահմանել է որպես թշնամի պետություն, պետք է ենթադրել, որ Հայաստանի եւ իր անվտանգության հիմնական երաշխավորի՝ ՌԴ-ի վերնախավերի միջեւ առկա անվստահությունը շարունակվելու եւ, հավանաբար, խորանալու է։ Կարճ ձեւակերպմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» արտաքին կողմնորոշումն է Արեւմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Այդ ռազմավարական մոտեցումը կերկարաձգի հայաստանյան ոչ միայն ներքին, այլեւ արտաքին անկայուն իրավիճակը՝ լրջորեն դժվարացնելով իշխանության նախընտրական ծրագրի իրականացվելիության մակարդակը։ Այդ պրոցեսը որոշ չափով կարող է կոմպենսացվել գործադիր իշխանությունում համապատասխան կադրային նշանակումներով»։

Իսկ «Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության երկրորդ եւ երրորդ գերակայությունները Հայաստանի հարեւաններն են՝ Վրաստանը եւ Իրանը։ Չորրորդը՝ Չինաստանն է, որին հետեւում են միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ: Ի դեպ, Ս. Մանուկյանը հատկանշական համարեց, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները միավորված են մեկ խմբում եւ ունեն բավական ցածր՝ 6-րդ գերակայությունը. «Կարճ ձեւակերպմամբ՝ «Հայաստան» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարեւանները եւ Չինաստանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի արտաքին քաղաքական երկրորդ գերակայություն է Ռուսաստանի Դաշնության գլխավորած տարածաշրջանային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն։ Երրորդ եւ չորրորդ գերակայություններն են՝ Վրաստանը եւ Իրանը։ Չորրորդ տեղում է ԵՄ-ն, իսկ 5-րդում՝ ԱՄՆ-ն։ Չինաստանն ունի 6-րդ գերակայությունը։ Իրանի հետ հարաբերությունները լրացված են երկու ձեւաչափով՝ Հայաստան-Իրան-Հունաստան եւ Հայաստան-Իրան-ՌԴ։ Հարկ է նշել, ԵՄ հետ հարաբերություններում դաշինքի դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է «հենված լինեն ընդհանուր արժեքների վրա»՝ «հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները»։ Կարճ ձեւակերպմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարեւանները եւ Եվրոպան»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ սոցիոլոգը երեք ուժերի մոտեցումները համանման է համարում, որը ներառում է ՌԴ խաղաղապահների երկարատեւ ներկայություն, բանակցությունների վերսկսում Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի տարածքի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացում. «ՔՊ-ի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ, ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Կուսակցությունը սահմանում է, որ Հայաստանի առաջնահերթություն է այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձը։«Հայաստան» դաշինքը նույնպես շեշտում է «ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնումը», սակայն դաշինքը «Արցախի տարածք» հասկացությունը չի կոնկրետացնում։ «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ Արցախում ՌԴ խաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ։ Բացի դրանից՝ «Արցախին [պետք է ] վերադարձվեն Շուշիի, Հադրութի, Մարտակերտի,  Մարտունու եւ Ասկերանի շրջանների օկուպացված տարածքները, Շուշի եւ Հադրութ  քաղաքները»։

Տարածաշրջանային համագործակցության առումով՝ բոլոր երեք ուժերն ընդունում են 2021 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունում սահմանված այն դրույթը, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն: Ըստ Ս. Մանուկյանի, ակնհայտ է, որ այդ դրույթի առավել խնդրահարույց տարրերից է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. «Այս տեսակետից երեք ուժերն ունեն տարբերվող դիրքորոշումներ։ Ըստ ՔՊ-ի՝ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»։ «Հայաստան» դաշինքը հայտարարում է «առանձնահատուկ կերպով հետամուտ ենք լինելու Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակից բխող իրավունքների իրացմանը»: Իսկ, «Պատիվ ունեմ» դաշինքը համարում է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները որեւէ լավատեսության տեղիք չեն տալիս, սակայն«պետք է մշակվի եւ իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր  մոտեցումների եւ պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջեւ երկխոսության հաստատմանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ