«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Ի՞նչ 4-5 հազար զոհ, չե՞ք ամաչում, ինչի՞ եք թաքցնում, ախր այնքա՛ն տղաներ չկան. Վերա Գրիգորյան

Հասարակություն

Նախընտրական թոհուբոհի մեջ, կարծես, լուսանցքում է մնացել այն, որ դեռ ունենք բազմաթիվ անհետ կորածներ, իսկ գերիների թիվը էլի ու էլի շարունակում է ավելանալ: «Իրավունքի» հետ զրույցում Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ ՎԵՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ ռուս գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ամեն անգամ Ադրբեջանից գալիս նոր ցուցակներ է բերում:

«ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ»

–Անհետ կորածների հաշվառումն իրականացնում ենք ե՛ւ մենք, ե՛ւ նաեւ ՄԻՊ-ի, Արտգործնախարարության եւ նախագահի մոտ կան ցուցակները: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկու նկար էինք վերցնում, հիմա` երեքը, որովհետեւ ուղարկում ենք նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի հրամատարին: Մեր թանգարանի մեծ սրահում հեռուստացույց է դրված, եւ երբ տվյալներ ենք ունենում, հարազատներին կանչում ենք, որ նյութերը դիտեն եւ ճանաչեն իրենց տղաներին, եղբայրներին, ամուսիներին, եւ տվյալները կազմում ենք ու փոխանցում ռուս խաղաղապահներին:

– Այս ամիսների ընթացքում ի՞նչ դրական արդյունքներ կան, որոնք կարող եք առանձնացնել:

– Արդյունքները շատ քիչ են, գործընթացը դանդաղ է գնում: Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քացր սուտը, ուստի` պետք է ասեմ, որ լավ չեն աշխատում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարները, նաեւ շատ թույլ են աշխատում միջազգային կառույցներն ու Կարմիր խաչը: Մուրադովին ինչ տվյալներ տալիս ենք, լինում է 35 հոգու տվյալ ենք տալիս, լինում է` 70 հոգու, տանում է, բայց Ադրբեջանից շատ քիչ տվյալներ են փոխանցում:

«ՍԱՂ-ՍԱՂ ԹԱՂԵԼ ԵՆ ԵՐԵԽԵՔԻՆ»

– Տիկին Գրիգորյան, վերջերս բացահայտվեց, որ հայաստանյան դիահերձարաններում դեռ չթաղված մարմիններ կան: Հնարավո՞ր է, որ անհետ կորածներից շատերը հենց այդտեղ գտնվեն:

– Չեմ կարող ասել, բայց այդ մասին առաջին օրվանից էլ լսել էինք, չգիտեմ, թե ինչպես է բացվել այդ գաղտնիքը: Բոլոր դեպքերում, պետք է բացվեր, ծնողները մեղկ են, տանջամահ են լինում: Գիտեք, թե ինչքա՜ն ծնողներ են վատթարագույն վիճակում` անապահով, անառողջ, քանի- քանի հիվանդություններով...

– Վերջին տվյալներով` քանի՞ անհետ կորած ունենք արցախյան 44-օրյա պատերազմից:

– Չեմ կարող ասել, պետք է Պաշտպանության նախարարությունը եւ ռուս խաղաղապահները հրապարակեն, որովհետեւ դեռ ճշտված չէ, ամեն օր թիվ է ավելանում: Ամեն անգամ Մուրադովի Ադրբեջան գնալ-գալուց ցուցակները պակասում են: Ինձ ճիշտ հասկացեք, ես էլ անհետ կորածի մայր եմ, իմ աչքն էլ է ճանապարհին, ականջս ձայնի է սպասում արդեն քանի տարի, բայց չեմ կարող թիվ հրապարակել: Այդ մասին կասվի որոնողական աշխատանքները վերջացնելուց հետո: Ի դեպ, հիմա ցուցակներն անգամ այբբենական կարգով չեն, այլ քաոսի է նման: Թեպետ բոլորի գործերը առանձին թղթապանակներով դրված է, բայց դեռ այբբենական չէ: Մուրադովն ասում է կվերջացնենք որոնողական աշխատանքները, 10 օր կսպասենք, կտեսնենք, որ ոչինչ էլ չենք գտնում, նոր հրաման կտանք այբբենական կարգով սարքել: Սաղ-սաղ թաղել են երեխեքին, պետք է փորձենք գտնել:

«ԼԱՑ ԼԻՆԵԼՈՎ, ԳԺՎԵԼՈՎ, ԻՐԱՐ ՍՊԱՆԵԼՈՎ` ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ»

– Դուք այս ամենի միջով անցնել եք արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Որպես անհետ կորածի մայր` ի՞նչ խորհուրդ կտաք նույն վիճակում գտնվող ծնողներին:

– Երբ ծնողները գալիս են մեզ մոտ, սարսափելի վատ վիճակում են լինում: Հայրերը պոռթկումներ են ունենում, ահավոր վիճակում են, իսկ մայրերը գոնե կարողանում են լաց լինել եւ իրենց զսպել: Բայց իրենք էլ են տեսնում, որ իմ երեխայի նկարն էլ իմ գլխի վերեւում է կախված: Հույսով-հավատքով բոլորս էլ պետք է սպասենք: Ինչ ուզում եք արեք` լաց լինելով, գժվելով, իրար սպանելով` չեք կարողանալու վերադարձնել... Բայց այնպիսի տհաճ դեպքեր են կատարվել, որ չգիտեմ` ինչ ասեմ: Իրենց զավակին թաղել են, հետո պարզվել է, որ ողջ է: Արդեն քանի-քանի նման դեպքեր են ի հայտ եկել: Չգիտենք` ինչ անենք: Այս մասին տեղյակ է նաեւ Մուրադովը:

– Փաստորեն, նա դեռ շարունակո՞ւմ է այս ուղղությամբ աշխատանքները: Չէ որ նրան փոխարինող էր նշանակվել:

– Այո, ճիշտ է, փոխարինող է եկել, բայց նա դեռ երկու-երեք ամիս այստեղ է լինելու: Շատ գործունյա մարդ է, եւ երեւում է, թե ինչ սրտացավությամբ է վերաբերվում: Անձամբ ես, ոչ միայն որպես կառույցի ղեկավար, այլեւ որպես անհայտ կորածի մայր` շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից: Թեպետ Սյունիքի հետ կապված միջադեպերը բարդացրին իրավիճակը, բայց հուսով ենք, որ առաջիկայում Ադրբեջանից էլի գերիներ կվերադարձնի:

– Այսինքն` առաջիկայում հույս կա՞ նոր գերիների վերադարձի:

– Իհարկե, հույս ունենք, վկայություններով, տվյալներով տվել ենք: Դրական, թե բացասական, պետք է պատասխան տան: Ռուս խաղաղապահները մեզ անպայման պետք է տեղեկություն տան, որ մենք էլ ծնողներին հայտնենք:

«ԱՄՈԹ ԿԼԻՆԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՍԵԼ` ՀՈՒՅՍՆԵՐԴ ԿՏՐԵՔ»

– Համակերպվել նման ճակատագրի հետ անհնար է, իսկ քանի՞ տարի է իրատեսական սպասելը, որ գուցե կգտնվի` ողջ կամ գոնե մասունքները:

– Ես 27 տարի սպասում եմ... Բայց սա պատերազմ չի եղել, այլ դաժան մսաղաց: Այդպիսի ահավոր բան ո՛չ պատկերացրել եմ, ո՛չ պատմության մեջ եմ կարդացել: Ինչքա՜ն հերոս տղաների կորուստ տվեցինք: Ասում են` պետությունը 6 ամսից հետո անհետ կորածներին կարգավիճակ Է տալու:

– Ըստ Ձեզ, կա՞ Ադրբեջանի կողմից դիակները թաքցնելու միտում, թե՞ տեխնիկապես հնարավոր չի լինում գտնել մարմինները, քանի որ Ձեր ասած` մսաղաց է եղել...

– Ես միայն Աստծուց եմ վախենում, ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ որդեկորույս մայր եմ եւ հիմա շեշտում եմ` ահագին կան, որ ողջ են, ամո՛թ կլինի ծնողներին ասել` հույսներդ կտրե՛ք: Խաբում է Ադրբեջանը, անընդհատ է խաբում: Նրանք մեր տղաներին տարբեր տեղեր են պահում, անգամ Թուրքիա են հասցրել: Բայց եթե մինչեւ հունիսի 20-ը գերիների ահագին մեծ խումբ չբերեցին, շատ դժվար է լինելու ծնողների համար էլ, իշխանության համար էլ:

ՄՈՒՐԱԴՈՎԸ 1990-91 ԹԹ.-ԵՐԻՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ 6 ԴԻ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ

– Անհետ կորածների թվում ի՞նչ համամասնություն են կազմում զինվորներն ու խաղաղ բնակիչները:

– Զինվորները 8-9 անգամ ավելի շատ են, քան խաղաղ բնակչները: Եթե ամեն զորամաս, ամեն գունդ, ամեն ջոկատ ու հրամանատար կցվեին այս գործին, եւ հանձնաժողով ստեղծվեր, ամեն մեկի առաջ առաջադրանք դրվեր, լրիվ ճշտված թիվը կիմանայինք, բայց չեն աշխատում, դրա համար էլ չի ստացվում վերջնական թիվը պարզել: Սուտ են ասում, թե 4-5 հազար զոհ ունենք, չե՞ն ամաչում, ախր այնքա՜ն տղաներ չկան: Ինչո՞ւ են թաքցնում, ախր ծնողները մեղկ են, տանջվում են: Սաղ-սաղ մեր տղաներին թաղել են թուրքերը: Դրա համար էլ ո՛չ որոնողական աշխատանքների միջոցով են գտնում, ո՛չ վիրավորների, ո՛չ զոհվածների մեջ, ոչ էլ դիահերաձարաններում: Ամբողջ տարածքները պետք է մանրազնին ստուգվեն: Մուրադովն անգամ առաջին պատերազմից է դիակներ կարողացել բերել:

– Նկատի ունեք արցախյան առաջին պատերազմի անհետ կորածների՞ց:

– Այո, 6 դի է բերել` 1990-91թթ.-երի: Վստահ եմ` էլի ունեն դիակներ, ողջեր էլ կան:

– Իսկ Ադրբեջանը մեզնից պահանջներ ունի՞, օրինակ, անհետ կորածներ եւ այլն:

– Ոչ-ոչ, ի՞նչ անհետ կորած, երբ ծախված էր այս պատերազմը, մեզ դավաճանել են ու պարտվել: Իրենք ունեն 53 հազար զոհ, բայց նույնիսկ 3 հազարի մասին չգիտի ադրբեջանցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ