«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են «Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան Ովքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումը Ժամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն Մարդոյան Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո» Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ԵՏՄ

Միջազգային

Անցած շաբաթ Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից հետո վերջապես պաշտոնական շրջանառության մեջ մտավ մեկ թեմա, որը վաղուց էր սպասվում: Խոսքը՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին է:

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԲԱՑԵՑ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Այն, որ թեման քննարկել են Լուկաշենկոն ու Ալիեւը, ընդ որում, միանգամայն դրական նոտաներով, ցույց տվեց այցից հետո բելառուսական որոշ պաշտոնյաների հայտարարությունները: Օրինակ, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը տեղեկացրեց. «Անկասկած, մոտ ժամանակներս մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի խորը համագործակցությունը ԵՏՄ-ի հետ»:

Բնականաբար, պատահական չէր նաեւ, որ այցից հետո Լուկաշենկոն արցախյան ու հայ-ադրբեջանական թեմայով խոսեց Վլադիմիր Պուտինի հետ, ապա նաեւ Ղազախստանի փաստացի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի: Իսկ ահա ռուսական մամուլը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել ԵՏՄ շրջանակում: Իհարկե, բոլորն են հասկանում, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը պետք է լուծել Հայաստանի հետ. Միության ցանկացած գործող անդամ ունի վետոյի իրավունք: Ճիշտ է, այդ կանոնադրական նորմը փոխելու նախաձեռնություններ հնչեցին, սակայն դա էլ իր խնդիրներն ունի, ու վետոյի իրավունքը պաշտպանվում է: Կօգտվի՞ Հայաստանն այդ իրավունքից. այս հարցի պատասխանը կարծես հերթական «բլեֆն» է դարձել հայ ժողովրդի գլխին: Այսպես, նախ Նիկոլը շրջանառության մեջ դրեց թեզ, թե կասկածում է, որ Ադրբեջանը, ի վերջո, կապաշրջափակի կոմունիկացիաները, որքան էլ որ այդ հարցը նոյեմբերի 9-ի համաձայնության կետերից է, իսկ Ալիեւն ապաշրջափակումը եւ Նախիջեւանի հետ կապը համարում էր իր հերթական հաղթանակը: Բայց երբ սկսում են այդ մասին կասկածանքով խոսել, դա կարող է Նիկոլի համար միանգամից երկու հարց լուծել: Առաջինը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածն Ալիեւին նվիրելու հետ կապված կա լրջագույն քննադատություն, որը կարող է նախընտրական փուլում չար կատակ խաղալ Նիկոլի գլխին: Հաջորդը. նման չար կատակ կարող է դառնալ, եթե նա համաձայնի ԵՏՄ աշխատանքներում Ադրբեջանի ներգրավմանը: Ընդ որում, այս ամսվա վերջերին նախատեսված է միջկառավարական խորհրդի նիստ, որին ադրբեջանական պատվիրակության մասնակցության ծրագրեր կան, սակայն առանց Հայաստանի համաձայնության դրանք կձախողվեն: Այսինքն, Նիկոլը դեռ մինչ ընտրություններն Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին ներգրավման ուղղությամբ քայլ ունի կատարելու: Իսկ դրական քայլ կատարել, երբ Ադրբեջանն այդպես էլ հայ ռազմագերիներին ազատ չի արձակում, իրոք կարող է Նիկոլի համար լուրջ խնդիր դառնալ: Եվ ահա, սկսվում է պարզունակ քարոզչությունը: Նախ, թե Ալիեւը կարող է ճանապարհը չբացել, թեեւ նման ակնարկ առ այսօր Բաքվից չի լսվել: Հաջորդը, որ եթե ԵՏՄ-ի հարցում Հայաստանը դրական պատասխանի, ապա ոչ միայն Ալիեւը կոմունիկացիաների ծրագրից հետ չի կանգնի, այլ նաեւ կլուծի ռազմագերիների հարցը: Ու այս ամենից հետո Նիկոլը կկարողանա իր պողոսիկներին հերթական քարոզչական դոզան մատուցել, թե տեսա՞ք ինչպես այդ ծանրագույն հարցերը լուծեցի: Այն, որ այս պարզունակ քարոզչական սխեման է գործում, զգացվեց նաեւ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցով փոխվարչապետի աթոռին սոսնձված Մհեր Գրիգորյանի ¥ով, հիշեցնենք, նաեւ կոմունիկացիաների հարցով փոխվարչապետների մակարդակով ՌԴ-ի եւ Ադրբեջանի հետ համատեղ համակարգող խմբում ՀՀ ներկայացուցիչն է¤ մեկնաբանություններից, այդ թվում, որ նա համակարծիք է Նիկոլի հետ, որ Ադրբեջանը կարող է որդեգրել ապակառուցողական դիրքորոշում: Բայց նաեւ հավաստիացնելով, որ ապաշրջափակման առումով աշխատանքները շարունակվում են, ու այդպես էլ չի մատնանշում, թե ո՞րն է խնդիրը, որը հիմք կտար մտածել, թե Ալիեւը կարող է կանգնեցնել կոմունիկացիաների թեման: Ճիշտ է, ռուսական RBC-ն որոշ անհամաձայնությունների մասին ակնարկում է: Օրինակ, թե Հայաստանը համաձայն է Մեղրիի երկաթուղու կառուցմանը, սակայն պնդում է, որ դրա հետ միաժամանակ սկսվի Իջեւանի տարածքով երկաթգծի վերականգնումը: Բացի այդ, որ արդեն հիմա հնարավոր է բացել Երեւան-Թբիլիսի-Բաքու-ՌԴ երկաթուղին: Իսկ ահա Ադրբեջանը, ըստ լրատվամիջոցի, պնդում է, որ նախ բացվի Մեղրիի, իսկ հետո արդեն՝ մնացած բոլոր ճանապարհները: Սակայն սա այն անլուծելի հարցը չէ, որ ի զորու լինի առհասարակ կանգնեցնել կոմունիկացիաների վերագործարկման թեման. ի վերջո, եթե կա քաղաքական որոշում՝ բոլոր ուղիները բացելու մասին, որն է առաջինը կամ երկրորդը, դա չէ էականը: Ծայրահեղ դեպքում այս հարցը կարող է դառնալ ԵՏՄ-ի հարցով կոմպրոմիսի օբյեկտ:

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Սակայն իրականությունն այն է, որ ինչպես կոմունիկացիաների վերագործարկման, այնպես էլ՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը պետք է դիտարկել բոլորովին այլ հարթության մեջ: Այն, որ այդ երկու թեմաները, ավելի կոնկրետ՝ կոմպլեքս թեման առաջ է տանում Մոսկվան, հասկանում են բոլորը: Եվ ահա հարցը հետեւյալն է՝ Մոսկվան տվյալ պահին ունի՞ այն կշիռը, որ «համառորեն խնդրի» Ադրբեջանին եւ Հայաստանին՝ տվյալ ուղղությամբ հստակ քայլեր կատարել, եւ նրանք չմերժեն: Թերեւս, մինչ անցած շաբաթ մերժել-չմերժելու, այսինքն՝ ՌԴ-ի համապատասխան քաղաքական կշռի հետ կապված դեռ որոշակի ինտրիգ կար: Այսինքն, որքան էլ որ ռուսական բանակը արցախյան գոտում եւ Հայաստանի սահմաններին վերահսկում է իրավիճակը, սակայն այդ պատկերը փոխելու որոշակի հավանականություն կար: Նկատի ունենք, որ Դոնբասում ծայրահեղ սրվել էր ռուս-ուկրաինական, ավելի ճիշտ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչն իր տակ ուներ մինչեւ իսկ մեծ պատերազմի վտանգ: Իսկ այդ դեպքում Թուրքիայից ամեն մի անակնկալ հնարավոր էր սպասել: Սակայն, ինչպես ենթադրության առիթներ ունեցել էինք, իրավիճակը գնաց հանդարտեցման ուղղությամբ: Ինչ-որ պահի ԱՄՆ-ն որոշեց հետ կանգնել հետագա միլիտարիզացիայից, հետ կանչեց Սեւ ծով ուղարկված ռազմանավերը, իսկ Բայդենը զանգահարեց Պուտինին ու առաջարկեց հանդիպել: Անմիջապես արձագանքեց նաեւ պաշտոնական Կիեւը, թե ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան: Կտրուկ շրջադարձի գնաց նաեւ Անկարան, ով մինչ այդ ակտիվորեն Ուկրաինային «Բայրաքթարներ» էր մատակարարում, եւ Մոսկվան էլ արգելեց ռուս զբոսաշրջիկներին՝ գնալ Թուրքիա: Էրդողանը սկսեց պաշտոնապես «երդում ուտել», թե ինքը ՌԴ-ի ու Ուկրաինայի հարաբերություններում ոչ մի շահ չունի, երկուսին էլ իրեն հարազատ է համարում ու չի խառնվում նրանց վեճին: Ընդհանրական պատկերը սա է. Մոսկվան պարզ ցույց տվեց, որ իր կենսական շահերի հարցում պատրաստ է մինչեւ վերջ գնալ, եթե անգամ այդ վերջում Երրորդ աշխարհամարտն է ուրվագծվում: Վաշինգտոնն էլ ցույց տվեց, որ հասկացավ եւ ՌԴ-ի կենսական շահերի հարցում պատերազմի չի գնա: Ու վերադառնալով մեր տարածաշրջանին՝ հիշեցնենք, որ այն եւս, ինչպես ուկրաինական ուղղությունը, ՌԴ-ն համարում է իր կենսական շահերի գոտի: Այսինքն, որ Մոսկվան այստեղ իրեն համարում է ոչ թե առաջին, այլ՝ միակ ջութակահարը: Հասկացա՞վ այս իրողությունն Էրդողանը. միգուցե դեռ էլի կշարունակի իր ինտրիգները, բայց, ընդհանուր առմամբ, կարծես թե հասկացավ, որ իմաստ չունի ՌԴ-ի հետ ուժի լեզվով խոսել: Ու այն, որ Բայդենի՝ Պուտինին զանգահարելուց հաշված օրեր անց Լուկաշենկոն շտապեց Ալիեւի մոտ՝ ԵՏՄ հրավիրելու, դա էլ հուշում է, որ Բաքուն եւս հասկանում է, որ դոնբասյան այս վերջին ինտրիգը եւս ավարտված է: Ավելին, որ եկել է այն փուլը, երբ Մոսկվան սկսում է Միության ամրապնդման եւ ծավալման ուղղությամբ աշխատանքները, իսկ Բաքուն, առավել եւս՝ նիկոլյան Երեւանը պարզապես չեն կարող մերժել մոսկովյան խնդրանքները: Այսպիսով ամենահավանական տարբերակն է դառնում, որ ինչպես ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության, այնպես էլ հարավկովկասյան կոմունիկացիաների վերագործարկման թեման մտնելու են ամենաակտիվ հունի մեջ, որը շատ ավելի ակնհայտ կդառնա ամսվա վերջին Կազանում կայանալիք ԵՏՄ նիստում: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այնտեղ եւս պարզ հասկանում են, որ եթե Մոսկվային հաջողվի ավարտին հասցնել Ադրբեջանին՝ ԵՏՄ տանելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաները գործարկելու ծրագիրը, ապա կորցնելու են նաեւ Վրաստանը, որը պարզապես չի կարող իրենց դնել տարածաշրջանային այս բոլոր գործընթացներից «խաղից դուրս» վիճակում: Համենայնդեպս այն, որ Վրաստանը խորհրդարանի եւ կառավարության մակարդակով ակտիվ քննարկումներ է սկսել տարածաշրջանային այս նոր իրավիճակի հետ կապված, այդ մասին է վկայում: Առավել եւս, երբ վրացիները, դոնբասյան նշված իրավիճակի համատեքստում հերթական անգամ խոսեցին ՆԱՏՕ-ին անդամակցության մասին եւ հերթական անգամ մերժվեցին: Կարծես թե Արեւմուտքին, ինչպես եւ սպասելի էր, մնացել է կովկասյան խաղի մեջ մնալու մեկ տարբերակ՝ Մինսկի խմբի միջոցով: Մինչդեռ Ալիեւը մի գլուխ իրենն է առաջ տանում, թե՝ ոչ մի հակամարտություն էլ չկա, այսինքն՝ Մինսկի խմբի կարիքն էլ վերացել է, եթե միայն չեն ուզում զբաղվել հումանիտար հարցերով: Այն, որ այս օրերին Եվրոպան, որը պատերազմի օրերին ծպտուն անգամ չհանեց, վերջապես սկսեց «մտահոգվել» ռազմագերիների խնդրով, խոսում է այն մասին, որ նրանք կփորձեն այս թեման դարձնել Ալիեւի վրա ճնշումների գործիք: Այնպես, ինչպես Թուրքիայի ուղղությամբ խաղարկում են Ցեղասպանության թեման: Բայց եթե ռազմագերիների թեման լուծվի ԵՏՄ-ի խնդրի շրջանակներում, այդ լծակը եւս Արեւմուտքը կորցնելու է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ. Հայկ ՄամիջանյանՆորք Մարաշի աղմկահարույց գործով դատավարությունը մտնում է ուշագրավ փուլ. հրապարակվեց իրականությունը «ջրի երես» հանող գաղտնալսումըՇուշան Ստեփանյանն իրեն չի ներում Բաբաջանյանը բանակի «գլխատման» պրոցեսի մեջ ուղղակի դերակատարում ունի. Նախկին վարչապետն ընդդեմ Բաբաջանյանի գործով «փուչիկը» սկսեց պայթելՈրդին մասնատել է մորը եւ կերելԵրեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել. Արթուր Վանեցյան Փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և հենց նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքումՊետությանը պետք են ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ. Հայտնի լրագրողի ուշագրավ վերլուծությունըՍա արդեն անհնար է մարսել, ինչպես գիտեք երկու սարսափելի հարված եղավ․ հազիվ եմ զսպում ինձ, իսկ դուք մեղադրում եք. կներեք, բայց… (Video).starnews.amԲաքվում շտապօգնության բժիշկները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացրել` հավելավճար պահանջելով կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ