Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


ՈՒՄ Է ՊԵՏՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԼԻՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

Միջազգային

Հայտնի արտահայտություն կա՝ «Էշ նստելը մի խայտառակություն է, էշից իջնելը՝ երկու»: Իսկ ահա Նիկոլը «Իսկանդերի» հարցով հաջողացրեց միանգամից երեք խայտառակություն ստանալ:

 

ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՈՉ ԹԵ ԳՇ-ԻՆ, ԱՅԼ՝ ՈՂՋ ԲԱՆԱԿԻՆ

Առաջին խայտառակությունը բուն հայտարարությունն էր, թե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով. աշխարհով մեկ միանգամայն տեղին մի լավ քրքջացին «10 տոկոսանոց պայթյուն» բացարձակ անգրագիտության վրա: Երեկ էլ Նիկոլը ետ կանգնեց ասածից ու դրանով երկրորդ անգամ խայտառակվեց: Երրորդ խայտառակությունն էլ «արդարացումն» էր, թե ինքն այն ղեկավարն է, որին կարող են «10 տոկոս պայթյուն» գաղափարը մատուցել եւ այնպես «ֆռռացնել», որ նա նույն միտքը դնի հրապարակային շրջանառության մեջ: Չնայած չէ, չորրորդ խայտառակությունն էլ կա. Նիկոլը սկսեց ռուսական զենքը գովերգել այն բանից հետո, երբ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ: Ու հիմա հարց է ծագում. եթե խոսակցությունը նրա համար այնքան ծանր էր, որ առաջին խայտառակությունից հետո «ինքնակամ» եւս երկուսը շալակեց, ապա զրուցել-վերջացնելուց հետո հագուստի չորության աստիճանը ստուգե՞լ է...

Չնայած, չորս խայտառակությունն այդ ի՞նչ մեծ բան է մեկի համար, ով մինչ այդ այնքան է խայտառակվել, որ թշնամի երկրի ղեկավարը, ով ժամանակին հազիվ էր բերանը բացում, հիմա աշխատանքային օրվա կեսը զբաղված է մեր երկրին եւ նրա վարչապետի աթոռին սոսնձվածին անպատասխան ծաղրելով: Ավելին, բազմակի խայտառակությունն ի՞նչ մի մեծ բան է մեկի համար, ով սեփական ժողովրդի պատմական թիվ 1 ամենաատելի ներկայացուցչի «տիտղոսի» հավակնորդ է: Կարճ ասած, ծիծաղելի կլիներ մտածել, որ Նիկոլը գոնե մի փոքր կմտահոգվի այս քառակի խայտառակությունից: Հաշվի առնելով նաեւ, որ նա անգամ այդ խայտառակություններից է փորձում իր համար օգուտ քաղել: Այն է՝ սլաքն ուղղել է զինվորականությանը եւ առաջին հերթին՝ ԳՇ-ին՝ պարզ ակնարկելով, թե այդ նրանք են իրեն խաբել: Իսկ դրա տողատակերում սա է. «Իսկանդերը» պետք է պատերազմի առնվազն 4-5-րդ օրը գործադրվեր, ինչը կարող էր նպաստել ռազմական իրադրության փոփոխությանը: Ու ահա Նիկոլն էլ ակնհայտորեն հետեւյալ թեզն է փորձում առաջ տանել՝ ԳՇ-ից ինձ համոզում էին, թե «Իսկանդերը» օգտագործել են, բայց խաբել են: Եվ եթե մեր լավագույն զենքը չի գործադրվել, ուրեմն ԳՇ-ն դիտավորալ մեր բանակը տարել է պարտության: Ի դեպ, սա միանգամայն կանխատեսելի զարգացում էր: Ավելին, որ Նիկոլը վաղ թե ուշ փորձելու էր պարտության թիվ 1 մեղավոր հռչակել զինվորականությանը եւ առաջին հերթին՝ ԳՇ պետին, քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք: Սկզբում շրջանառության մեջ նետեց այն թեզը, թե՝ բա հո ես չէի՞ գնալու վաշտ ու գումարտակ ղեկավարելու: Վերջերս դրան հաջորդեց մեկ այլ պնդում՝ զենք ձեռք բերելու պատասխանատուն ԳՇ-ն եւ ՊՆ-ն են, ոչ թե կառավարությունը, որը պետք է միայն ֆինանսավորի: Դրան էլ հիմա գումարվում է հաջորդը, թե՝ զինվորականներն ինձ խաբում էին: Իսկ դրան կհաջորդի եզրափակիչ արարը, թե՝ պատերազմ չկար, ես ի՞նչ Գլխավոր հրամանատար, ամեն ինչ ԳՇ պետի վրա էր, նա էր պատասխանատուն եւ հենց նա է պարտության մեղավորը: Կարճ ասած, գործող ԳՇ պետը դեռ շատ կզղչա, որ, օրինակ, պատերազմի օրերին Աննային թողնում էր կառավարման բունկեր, փոխանակ առաջին իսկ փորձի ժամանակ կալանավորեր: Սակայն ամենամեծ խնդիրը դա չէ: Շատ ավելի վտանգավոր է Նիկոլ-զինվորականություն այս հակամարտության միանգամայն հավանական հետեւանքները: Հիշեցնենք, ԳՇ-ի հայտարարության տակ ստորագրել էր գործնականում ողջ բանակային հրամկազմը, ընդհուպ կորպուսների եւ ենթակա ստորաբաժանումների հրամանատարներ: Այսինքն, ոչ միայն ԳՇ պետը ցույց տվեց, որ խորը հակասության մեջ է իշխող վարչակազմի հետ, այլ՝ ողջ բանակը: Ավելին, հայտարարությանն աջակցություն ցուցաբերեց նաեւ այս պահին պահեստազորում գտնվող գործնականում ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը: Դա նշանակում է, որ եթե անգամ Նիկոլին հաջողվի ազատվել Օնիկ Գասպարյանից, ավելին, գտնել հավատարիմ մեկին, ով կհամաձայնի փոխարինել նրան, դրանով բանակի հետ սուր հակասության հարցը չի լուծվելու: Այսինքն, այս իրավիճակով երկիրն է կանգնած եւ մնալու է լրջագույն խնդրի առաջ. անլուծելի հակասությունը բանակի եւ թեկուզեւ աթոռին սոսնձված, բայց դրանով հանդերձ անգամ կառավարության ղեկավարի միջեւ այլ բան չի նշանակում: Իսկ երբ այդ հակասությանը զուգահեռ ունենք այն ծանրագույն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, ապա դա միանգամայն մռայլ հետեւանքներ է խոստանում: Կարճ ասած, սխալ չենք լինի, ենթադրելով, որ այս իրավիճակը խոսում է նրա մասին, որ Հայաստանի ոչնչացման գործընթացը նույն տեմպերով շարունակվում է:

 

ԱՐՄԵՆԸ ՆՈՐԻՑ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎ Է

Հաշվի առնելով նաեւ այս երկու հանգամանքը:

  1. Չմոռանանք, որ օտարերկրյա առաջնորդներից Էրդողանը միակն էր, որ ուղղակիորեն աջակցություն հայտնեց Նիկոլին՝ ընդդեմ ՀՀ ԳՇ-ի: Ու դա հասկանալի է. այս հակամարտությունը, անկախ ԳՇ գործող պետի պաշտոնավարել-չպաշտոնավարելուց կամ հանգուցալուծումից, միայն խորացնելու է բանակի եւ քաղաքական իշխանությունը զավթածների միջեւ հակասությունը: Իսկ դա այն ծանրագույն հարվածն է առանց այն էլ մազից կախված Հայաստանի անվտանգության ողջ համակարգին, որը խաղարկելու հնարավորությունն ու դրանով վերջին հարվածը Հայաստանի պաշտպանունակության մնացորդներից հասցնելը, անշուշտ, Էրդողանի «մանկության երազանքներից» մեկն է:
  2. Լոնդոնից աշխատանքային այցով Հայաստան եկած Արմեն Սարգսյանն իր հերթին խաղարկելով ԳՇ պետի այդ խաղաքարտը, այնուամենայնիվ, գնաց նիկոլահաճո ուղղությամբ: Ճիշտ է, ամենաքողարկված, ասել է թե՝ ամենաստոր տարբերակով, բայց դա հարցի էությունը չի փոխում: Սրանով հանդերձ ասել, թե Արմենը չի գիտակցում, որ այսպիսով արհեստականորեն էլ ավելի է խորացնում բանակ-դեռ գործող իշխանություններ հակասությունը, միամտություն կլիներ: Եվ գիտակցելով՝ նման քայլի գնալը մեկ պարզ հարց է առաջ քաշում՝ այս արարքն արդյոք պատերազմի օրերին ադրբեջանական նավթամուղին հարվածելու անթույլատրելիության մասին նույն Արմենի հայտարարությունների քաղաքական կրկնօրինակը չէ՞: Եվ չմոռանանք, որ նաեւ Արմենի գործունեության հաշվին էր, որ պատերազմում նման պարտություն կրեցինք եւ հասանք այս վիճակին: Եվ հիմա էլ, երբ նա շարունակում է նույն հետեւողականությամբ ոչնչացնել Հայոց բանակի մնացորդները, կամա-ակամա գալիս ենք այն մտքին, որ արտաքին պատվերները դեռ կատարման ընթացքի մեջ են:

Մյուս կողմից էլ չմոռանանք, որ նախ Նիկոլը, ապա՝ նրա կողմնակիցները «իսկանդերային սկանդալից» եւ հաջորդած՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո մի գլուխ գովերգում են ռուսական զենքը: Սա կարող էր լինել ազդակ, որ Նիկոլն Արեւմուտքից բան չստանալով, փորձում է հերթական անգամ վերադիրքավորվել ռուսական ուղղությամբ: Բայց ասել, թե ռուսների ծրագրերի մեջ է Հայաստանի պաշտպանունակությունը լիովին ոչնչացնելը, կոպիտ սխալ կլիներ: Բայց ահա, երբ Նիկոլը ռուսական զենքը գովերգելով, շարունակում է Հայաստանի պաշտպանունակության մնացորդների հիմքերը քանդել, ընդ որում՝ հանցակցելով Լոնդոնից եկած Արմենի հետ ու խաղալով Էրդողանի օգտին, ըստ էության, ներկայացնում է հերթական հիմնավորումը, որ եղել եւ մնում է հակառուսական դաշտում:

 

ԻՆՉ ԿԱՍԻ ՄՈՍԿՎԱՆ

Բայց նաեւ ակնհայտ է, որ Մոսկվան էլ իր հերթին չի պատրաստվում իրավիճակը թողնել ինքնահոսի, եւ որ ոչ միայն Նիկոլի՝ նախօրեին հանրահավաքը, այլ նաեւ՝ վերջին օրերի գործընթացը ռուսական առաջատար լրատվամիջոցների մշտական ուշադրության կենտրոնում է, հենց ինքնահոսի չթողնելու մասին է ակնարկում: Մոսկվան, թերեւս, նաեւ չի պատրաստվում հավատալ Նիկոլի հերթական երդումներին: Այն, որ «Կոմերսանտը» հանրահավաքում ելույթի պատճառով Նիկոլին համարել էր Օսկարի արժանի դերասան, այդ թերահավատության բազում վկայություններից մեկն է: Եվ ահա, ԳՇ պետին «փուռը տալու» եւ Հայոց բանակին հերթական ծանր հարվածը հասցնելու մասին Արմենի որոշումից հետո առաջնային հարց է դառնում նույն Մոսկվայի ռեակցիան՝ կընդունե՞ն այս սցենարը, թե կընկալեն, որպես լոնդոններից եկած կոշտ հակառուսական քայլ՝ պատասխանի դիմելով: Հաշվի առնելով նաեւ, որ Մոսկվայի համար, թերեւս, սկսվում է վճռական ժամանակաշրջան: Այսպես, երեկ Լուկաշենկոն եւս հաստատեց, որ Պուտինի հետ ունեցած վերջին՝ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միութենական պետության, համատեղ պաշտպանական ռազմավարության եւ նման այլ հարցեր: Եվ այն, որ հարավային ուղղությամբ Հայաստանն այն միակ երկիրն է, որի հետ կապված եւս Մոսկվան ունի մասնավորապես ընդհանուր պաշտպանության խնդիր, դա էլ նոր բան չէ: Փաստ է նաեւ, որ արտաքին ագրեսիան գնալով միայն սրվում է, եւ հենց այս պահին է, որ այդ ընդհանուր պաշտպանական թեման առավելագույնս արդիական է: Ընդ որում, ակնհայտորեն հայաստանյան ուղղությամբ մոսկովյան խաղադրույքը, ակնհայտորեն, ոչ թե «սխալ ինֆորմացիայի» պատճառով ՌԴ-ի ուղղությամբ «իսկանդերային գրոհներ» իրականացնող Նիկոլի վրա է, այլ նույն ԳՇ-ի, որը, չմոռանանք, շտապեց արագորեն կանխել այդ գրոհը՝ «10 տոկոսով պայթող «Իսկանդերը»» համարելով ծիծաղելի: Մյուս կողմից էլ, չմոռանանք, բանակն այն ուժն է, որի միակամության դեպքում տարաբնույթ արմենների ստորագրել-չստորագրելով չէ, որ հնարավոր է գլխատել: Կարճ ասած՝ սպասենք, թերեւս մոտ օրերին սկանդալային զարգացումների պակաս չենք ունենալու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ