Թուրքիայի ԱԳ նախարարը զորակցություն է հայտնում Փաշինյանին. որոշեք՝ ա՞յս կողմն եք, թե՞ այն. Նազարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
Ներքաղաքական
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանն Ազատության հրապարակից դիմեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը: Նա ԱԳՆ ներկայացուցիչներին կոչ արեց հանդես գալ ԳՇ հայտարարությանը համարժեք կոչով:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր զորակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Դուք որոշեք՝ ա՞յս կողմն եք, թե՞ այն: Դուք ժամանակ ունեք», - ասաց Նազարյանը: