Փետրվարի 5-ին հարսանիքն էր լինելու. Ահասարսուռ մանրամասներ գյուղապետի ինքնասպան եղած որդու հետքերով
Քրեական
Հունվարի 25-ին ժամը 21.50-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ համայնքում գյուղապետի որդին կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մեկնած բաժնի պետ Նասոյանը, Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Քոթանջյանը, ՀԿՀ ավագ փորձագետ Աբրահամյանը, դատաբժիշկ Դալլաքյանը պարզել են, որ նույն օրը ժ.21.00-ի սահմաններում, 23-ամյա Գերասիմ Ներսիսյանը Նոր Արթիկ, 5-րդ փողոցի «Վինթեր» ՍՊԸ գազալցակայանում ինքնասպանություն է գործել: Վերջինս իրենց տան կից անասնագոմի երկաթյա հենասյունից՝ հակի թելով կախվել է:
«Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ողբերգական դեպքից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ինքնասպան եղած գյուղապետի որդին փետրվարի հինգին պետք է ամուսնանար: Ընտանիքի անդամները գնացել էին հարսանեկան արարողություն կազմակերպելու հետ կապված հարցերով, երբ վերադարձել են նման տեսարանի են ականատես եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ