Լավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունի
Միջազգային
Մոսկվան մոտ միտք չունի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղը ՌԴ-ի կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին, ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նույնիսկ մոտ միտք չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այդ տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների եւ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,- հայտարարել Է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել այնպիսի լուծման որոնմանը, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն այդ տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա Լավրովի խոսքով, այն ապագայի հարց է, եւ այս պահին նրբանկատորեն այդ մասին խոսելը նպատակահարմար չէ` կրքերի հետագա թեժացում թույլ չտալու համար: Այս պահին Ղարաղաղի կարգավիճակը, ըստ լավրովի, կարելի է համարել «Ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածք»:
Ամեն դեպքում ֆիքսենք, որ ՌԴ-ն այսպիսով փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունի: