Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը Քաթարից տեղափոխվել է Ճապոնիա եւ կանցկացվի 2021 թվականին, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունել է կազմակերպության խորհուրդը։ Առաջնությունը կանցկացվի հին ձեւաչափով՝ 7 թիմերի մասնակցությամբ։ Ժամկետը դեռ սահմանված չէ։
Մրցաշարին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների ակումբային չեմպիոններն ու ընդունող երկրի չեմպիոնը։
Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է 2000 թվականից։
Գործող չեմպիոնն անգլիական «Լիվերպուլն» է։