«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շոու բիզնես
Հաղորդավար Ավետ Բարսեղյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին ինսթագրամի էջում գրել է.
«Ամեն դատարկ դագաղ, հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ Տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ: Իսկ հիմա հարց տվեք Ձեզ: Ո՞վ սպանեց: Ամեն չար անեծք, հասցեագրված անգամ ամենաանընդունելի Անձին, ուշ, թե շուտ վերադառնում է Անիծողին: Մի հարց էլ տվեք: Ո՞վ անիծեց: Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց: Ո՞վ դատեց: Դավաճանի պիտակը Հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց: Ո՞վ պիտակավորեց: Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` Մենք: Ես, դու, նա... Մենք: Հա՛յը: Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել: Հարց տանք մեզ. ո՞վ է մեղավոր: Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլը ու ասենք –Մեեեեեենննննքքքք»: