«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն Աշոտյան Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. Բաբուխանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք «Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ «Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստը


«Ժողովուրդը հավատաց Փաշինյանին և փոխարենը ստացավ կապիտուլացված երկիր» ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻՍ

Մշակութային

-Մի երկրում, որտեղ առաջինը մտածում են պարգևավճարների ստանալու մասին անտեսելով հիվանդ, գերեվարված զինծառայողներին չի կարող լինել առողջ մթնոլորտ: Հարգելի աթոռասերներ մի պահ պատկերացրեք որդուն կորցրած ծնողի հոգեվիճակը, տուն կորցրած արցախցիների, գերեվարված զինվորների վիճակը և այն վիրավորներին, որոնցից պատերազմը խլեց առողջությունը: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ, որը ավելի հանրությանը հայտնի է, որպես ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱ:

-Ճակատագրի հեգնանք, թե՞ պատահականություն էր, երբ Ադրբեջանի դրոշի օրը ստորագրվեց կապիտուլացիայի փաստաթուղթը, իսկ Մոնթեի ծննդյան օրը Մոնթեի կողմից ազատագրած Քարվաճառը նվիրեցին Ալիևին:

-Ոչինչ այս կյանքում պատահականություն չի կարող լինել: Հատկապես, երբ որ հանձնվում են հայոց աշխարհի ազատագրված  հողերը: Կապիտուլացիայի պայմանագիրը ստորագրվեց  նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ   մայիսի 9-ին մենք նշում էինք Շուշիի  ազատագրման օրը: Մոնթեի կողմից ազատագրված Քարվաճառը տվեցին նրա ծննդյան օրը:

-Լավ, այսքանից հետո,Քաղաքական շախմատ ստեղծելով հանել դնելով արդյո՞ք իրավիճակ կփոխվի:

-Ո՛չ, ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները  էժան թատրոն են: Դրանք ոչինչ չեն փոխելու: Փոփոխությունները կարող են լինել այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանի իշխանական, քաղաքական թիմը դուրս գա իշխանությունից:

-Հայաստանում այս տարիների ընթացքում ոչ մի ղեկավարի այնքան չեն անիծել, որքան նրան են անիծում: Այդքանից հետո պետք է, որ լիներ հրաժարականը:

-Ես զարմացած եմ, որ ցանկություն էլ չկա հրաժարականի: Եվ չեմ կարող հանդուրժել և ընդունել, որ երկրիս գլխավոր հրամանատարը պարտված հրամանատար է: Հայ ազգը սգի, սև շորերի մեջ է: Ամենուր վիշտ, կորուստ, տխրություն, ոչ մի ժպիտ, ոչ մի ուրախություն: Ամբողջ Ադրբեջանը՝ սկսած Ադրբեջանի նախագահից, ծիծաղում է հայ ազգի վրա: Ծիծաղի, ծաղրի առարկա է դարձել հայ ազգը: Երկրի ղեկավարը իրավունք չուներ այսպիսի ձևով կոտրել մի ամբողջ հայ ժողովրդի ոգին: Սրանից հետո ոնց կարելի է Փաշինյանի և նրա իշխանական թիմին համարել հույս ունեցող քաղաքական գործիչներ: Եվ դեռ ժողովրդից վեց ամիս ժամանակ են խնդրում: Գիտեք, ժողովուրդն արդեն հոգնել է ամեն ինչից, այս երեսուն տարվա տանջանքից: Ե՞րբ պետք է հայ ժողովուրդը լավ ապրի: Փաշինյանը եկավ  խոստացավ, ժողովուրդը հավատաց և  նրան տվեց ամենակարևորը՝ երկրի ղեկը և փոխարենը  ի՞նչ ստացավ՝ կապիտուլացված երկի՞ր,  գերիներով ու կորուստներով: Ադրբեջանում տոն է: Նրանք Նիկոլ Փաշինյանի մասին երգեր են հորինում: Քանի որ լինելով վախկոտ ազգ, նույնիսկ չէին էլ պատկերացնի, որ  Արցախի ութսուն տոկոսը նվեր կստանային: Նրանք վախկոտ ազգ են, իսկ մեր զինվորները, հայորդիները խիզախ կռվեցին մինչև վերջ և արժանի չէին կապիտուլացիայի: Սա նրա կողմից ազգային և պետական դավաճանություն էր:

-Երեկ համացանցում բամաբասանքի ձևով լուրեր էին պտտվում, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում են տվել:

-Պաշտոնապես չեն հաստատել: Ես չեմ հավատում: Պարզապես սա դարձել է մի երևույթ ադրբեջանական հասարակության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը իրենցն է: Նիկոլ Փաշինյանին բան մի ասեք: Նույնիսկ Ալիևն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի իր գործունեությունը: Բայց կներեք, հայ ազգը այդքան անուղեղ չէ: Հայ ժողովուրդը խելացի է: Թող նրանք իմանան, որ հայերը խելացի են և հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյան չէ: Պարզապես նրան տրված է այդ իրավունքը ներկայացնել հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ: Այսպես հայ ժողովրդին չեն ներկայացնում: Պառակտված է երկիրը, հայը հային անիծում է, հայհոյում: Էլ ի՞նչ ենք թուրքից ուզում: Հայը հայի միսը, որ ներսից ուտում է թշնամին դրսից շատ լավ կարողանում է իր գործը շարունակել:

-Նախապես մտածված քա՞յլ էր:

-Սա հայ ժողովրդին վերացնելու և հայոց հողերը հանձնելու ծրագիր էր: Այն հողերը, որոնց համար մարդիկ երեսուն տարի առաջ պատերազմի ժամանակ հաղթել են,  որ մենք հպարտանանք կարողանանք  երգեր ստեղծել Արցախի մասին: Այսօր հարց ունեմ տալու իշխանություններին.«Ես երգում եմ ազատ անկախ Արցախ»: Ո՞ւր է իմ ազատ անկախ Արցախը: Ես ո՞ւմ համար եմ երգելու այդ երգը: Երգի տեսահոլովակը նկարահանված է Դադիվանքում: Տվեցիք իմ Արցախը: Ես ոնց պետք է ստեղծագործեմ և հաղթանակած երգեր երգեմ: Մենք պարտված  և խայտառակված ենք ամբողջ աշխարհով մեկ: Սա ազգային խայտառակություն էր և որևէ մեկն իրավունք չուներ ազգին այս օրին հասցնելու: Իսկ դո՛ւք իշխանություններ, դո՛ւք եք կրում այս ամենի պատասխանատվությունը: Ձեզ է տրվել  իրավունք որոշել ազգի ճակատագիրը: Ա՞յս էր որոշելը: Բայց չէ՞ որ սկզբից հայ ժողովուրդը ձեզ հավատում էր:

ՈՎ ԿՌՎԻ ԵՎ ՈՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱ

-Փոխարենը, երբ ունենք գերիներ, վիրավոր զինվորներ, որոնք օգնության կարիք ունեն Տիգրան Ավինյանի կողմից իր գրասենյակի աշխատակիցները բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրման են արժանանում: Այստեղ տեղին է ասել, ով կռվի և ով պարգևավճարներ ստանա:

-Այս իշխանությունները հանուն փողի, հանուն շահի  ամոթանքը լրիվ կորցրել են: Մեղադրում են ընդդիմությանը աթոռակռվի մեջ, իսկ նրանք ինչի՞ համար են կռիվ եք տալիս: Իհարկե սխալ է պարգևավճար տալը: Համահայկական հիմնադրամի հարյուր յոթանասուն միլիոնից հարյուրը տվել են կառավարությանը: Ինչո՞ւ են մեր ազգը դրել անգիտակից հիմարի տեղ: Սա վիրավորական է: Վստահ եմ, որ  մեծամասնությունը հասկանում, գիտակցում և ցավում է: Ո՛չ բոլորը կարող են ասել՝ գիտեք ես Նիկոլ Փաշինյանին եմ պաշտպանել, իսկ հիմա հիասթափվել եմ նրա գործունեությունից: Նրանց համար շատ դժվարի է, որովհետև նրանք հույսով և հավատով ընտրեցին Նիկոլ Փաշինյանին: Հավատացին նրա խոստումներին, կապեցին այդ խոստումների հետ երազանքներ, նպատակներ, որին՝ չհասան: Փոխարենը ունենք  զոհվածներ, գերիները  և անտարբեր վերաբերմունք: Այսքան զոհ… Կարելի՞ էր մի ամբողջ ազգ սևի մեջ հագցնել, որ փողոցը գնում ես սև ժապավեններ են: Ես արվեստագետ եմ, քաղաքական գործիչ չեմ  և քաղաքական կուսակցություններին չեմ սատարում: Պարզապես երևույթը չեմ ընդունում: Ինչո՞ւ պետք է ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ փոքր էի, լքել հայրենիքը ու գնալ Ռուսաստան: Հիմա Նիկոլի թվին, երբ անգործունակ են, ժողովուրդը սգի մեջ է ինչո՞ւ պետք է գնամ ուրիշ երկիր շարունակելու իմ կյանքը: Ես վերադարձել եմ հայրենիք, իմ ծնողներին եմ այստեղ բերել, ստեղծել եմ ընտանիք: Ինչո՞ւ պետք է այս օրին մենք հասնեինք:

-Եթե դեմ առ դեմ հանդիպեք Նիկոլ Փաշինյանին ի՞նչ հարց կուղղեք նրան:

-Կհարցնեմ ինչո՞ւ չկարողացաք պահպանել երկրի, ժողովրդի անվտանգությունը: Ամեն մի հայի, հայ օջախի զավակի կյանքի պատասխանատուն դուք եք: Սերժ Սարգսյանի ժամանակ եթե այսքան կորուստներ լիներ և այսքան պարտված հողեր հանձներ չգիտեմ, թե ինչ կանեին: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը  դրանից հետո պետք է ներողություն խնդրի ասելով՝ կներեք մենք սխալվեցինք և հեռանա: Բայց այսպիսի ճակատագրային սխալներ չի կարող լինել: Մարդիկ արդեն հոգնել են: Ֆեյսբուքյան Հայաստանը ուրիշ Հայաստան է: Ինչ որ գրվում է ֆեյքերով և այն ինչ որ արվում է դա կեղծիք է: Եվ մարդականց  զոմբիացված հատված կա, որ  դեռ չի ուզում հավատալ, որ սա իրականություն է: Սա 21-րորդ դարում հայ ժողովրդի կործանումն է, ցեղասպանություն և պատերազմ է հայ ժողովրդի դեմ: Մինչև պատերազմը կորոնավիրուսն էր, մինչև այդ վերացվում էին հայ ժողովրդի գրականությունը, լեզուն, հարվածում էին եկեղեցուն: Ամեն ոլորտ ոչնչացրեցին: Սա՞ էիք 2018 թվականին  խոստանում հայ ժողովրդին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Զրույցը նաև կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

 

 

 

 

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանՆիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետՎարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզՄարտական կորուստները՝ Հայաստանի չորս ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. Yerevan TodayԲայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՂրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ովՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода