Մեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները
Սպորտ
Մեկնարկում են Հայաստանի երեք տարիքային խմբերի առաջնություները, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Դինամո ՄՀԿ-ում նոյեմբերի 30-ին կմեկնարկի ավագ տարիքի պատանիներ Հայաստանի առաջնությունը:
Դեկտեմբերի 7-13-ը ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, իսկ դեկտեմբերի 14-19-ը կանցկացվի մեծահասակների առաջնությունը: