Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա) Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը «Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ.NEWSMEDIA.am

Ներքաղաքական

Բազմաթիվ ռազմական փորձագետներ ու առաջին ղարաբաղյան պատերազմի վետերաններ, մինչ օրս չեն հասկանում՝ ինչպես ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվեց այդքան արագ գրավել «բուֆերային գոտու» շրջանները։ Ինչո՞ւ այդ շրջաններում, որոնք կազմում էին Ղարաբաղի այսպես կոչված «անվտանգության գոտին», չկային ականային դաշտեր, բետոնե արգելափակոցներ, խոր փոսեր:

Ի վերջո, ինչպես Շուշիին ու Հադրութը հանձնվեց հակառակորդին, երբ այդ մասին մինչ չարաբաստիկ նոյեմբերի տասը՝ խոսք անգամ չկար:
Ավելին, եթե անգամ մենք այլեւս հնարավորություն չունեին պայքարելու, եւ ստիպված էինք յոթ շրջանները հանձնել, ապա ինչու ժամանակին կանգ չառավ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ նման հնարավորություններ եղել են առնվազն մի քանի անգամ:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ փակագծեր բացեց նաեւ, Փաշինյանի պատճառով Ալիեւի հետ ձախողված բանակցությունների մասին, մասնավորապես որ, Փաշինյանը հրաժարվել է խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու Ադրբեջանի պայմանին, ինչը ենթադրում էր ոչ միայն հայկական կողմի հսկողություն Շուշիում, այլև ռուս խաղաղապահների ներկայություն:

Այդ առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին. «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»,- հայտարարել էր ՌԴ նախագահը:

Ինչու ՀՀ-ն չընդունեց ՌԴ առաջարկը, ինչ մեսիջներ էին ընկած ՌԴ նախագահի հարցազրույցի հիմքում, ինչ մեսիջներ են ընկած այսօր ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ եւ ՌԴ ԱԳՆ նախարարիների այցի հիմքում, այս ինչպես նաեւ հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումների եւ Փաշինյանի՝ ամեն գնով աթոռը պահպանելու գործողությունների շուրջ, NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձ կատարեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հարցազրույցին ընդգծելով.

-Նախ ես զարմացած եմ, թե ինչպես կարող են պետական այրերը՝ Փաշինյանի աջակիցները այդքան ուրախանալ, որ ՌԴ նախագահը իրենց ղեկավարին դավաճան չի անվանել:Լավ, ինչպես կարելի է այդքան խայտառակվել:
Ինձ համար ֆանտաստիկայի ժանրից կլիներ, որ օրինակ ՌԴ նախագահի նման զգուշավոր, հավասարակշռված անձը՝ իր ռազմավարական գործընկերոջը անվաներ դավաճան: Հիմա ինձ հետաքրքիր է, թե որ տկարամիտի մտքով է անցել, որ Պուտինը կարող էր իրեն նման բան թույլ տալ:
Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը իր հարցազրույցի մեջ մեկ առ մեկ նշեց այն բոլոր խայտառակ բացթողումները, քայլերը, որը ձեռնարկել է ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի:
Պուտինի նման անձը, ով շատ քիչ բաներից է զարմանում՝ պարզ ասաց, որ շատ զարմացած էր, որ շատ ավելի լավ պայմաններով առաջարկից՝ սեպտեմբերի 29-30-ին Փաշինյանը հրաժարվել է:
Նույն հարցազրույցում առկա այլ դրվագներ՝ իշխանականները մի կողմ են դնում եւ հրճվում, որ երրորդ երկրի ղեկավարը Փաշինյանի դավաճան չի անվանել: Սա է մակարդակը այս անձանց՝ ինչ կարող ես ասել:

-Պարոն Համբարյան, իսկ ի՞նչ գուցե թաքնված մեսիջներ կան՝ Շոյգուի եւ Լավրովի ՀՀ կատարած այցի շրջանակներում:

-Լավ ասացիք, թաքնված… Որովհետեւ այո, ըստ իս այս այցը կրկին մեսիջային է: Այստեղ կարելի է երկու եզրակացության գալ. կամ ՌԴ պատվիրակությունը եկել է, որպեսզի Փաշինյանին ուղղակիորեն երաշխիքներ տա, որպեսզի վերջինս չլարի ներքաղաքական վիճակը ՀՀ-ում, կամ այս այցով փորձ է կատարվում՝ ինչ-որ ժամանակահատվածով պահպաննել Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները, ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ: Ամեն դեպքում այսպիսի մեսիջային դիվանագիտությամբ` ռուսական կողմը ցույց է տալիս, որ վերջում Նիկոլը ուղղակիորեն դարձավ «նվեր ՌԴ-ի համար» , որովհետեւ վերջինիս տարրական անգրագիտության արդյունքում է, որ այսօր ՌԴ-ն ունի հերթական խոշոր ռազմաբազան` ի դեմս Արցախի:

Բայց ամեն դեպքում. ՌԴ-ն գիտակցում է, որ Փաշինյանի նման տարերային անձը կարող վաղը մյուս օրը խնդիրներ ստեղծել, եւ այստեղ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՌԴ-ն օգուտով դուրս կգա՝ ինչպես հիմա:
Դրա համար ՌԴ-ին անհրաժեշտ է ՀՀ-ում ունենալ այնպիսի գործընկեր, որը կանխատեսելի կլինի բոլոր առումներով, եւ կհամագործակցի ՌԴ-ի հետ առանց խայտառակ վայրիվերումների:

-Պարոն Համբարյան, նոյեմբերի տասից սկսած՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են իրականացվում, սակայն վերջինս ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ սկսել է «զոհաբերել» կառավարության կաբինետի նախարարներին՝ այդ կերպ ցույց տալով, որ ինքը հեռացողը չէ: Ինչպիսին է Ձեր մեկնաբանությունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Պրմիիտիվ աչքկապության մարտավարություն է: Նիկոլ Փաշինյանը շատ լավ սերտել է մեր հասարակության քաղաքական անգրագիտությունը, եւ փորձում է այսպիսի թոզ փչոցիներով արդարանալ, եւ հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից:
Փաշինյանը որքան էլ փորձի իր նախարարների հրաժարականները կազմակերպել, միեւնույն է. ինքը՝ ոչ կոմիպիտենտ է: Ինքն է մեղավորը, ինքն է տարերային, ինքն է թայֆաբազային գործում ու մտածում: Այս անձը չի ցանկանում հրաժարվել իր աթոռից, որը ունի երկու պատճառ. առաջին նա փառամոլ է, եւ երկրորդ՝ ամենակարեւոր պատճառն այն է, որ ինքը շատ լավ գիտի, որ եթե կորցնի վարչապետի աթոռը, ապա կկանգնի օրենքի եւ հանրության դատաստանի առաջ: Որովհետեւ շատ արագ կբացահայտվի, թե նրա հանցավոր անգործության արդյունքում՝ ինչ չարիքների առաջ է կանգնել եւ շարունակելու կանգնել Փաշինյանը: Փաշինյանը փորձելով պահպաննել պաշտոնը՝ փորձում է իր եւ իր ընտանիքի հանցավոր գործունեությունը փակել, որպեսզի ամբողջությամբ չհանրայանացվի եւ պաշտոնական ընթացք չտրվի:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա)Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՎ ԷՐ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ«Պա՛պ ջան, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն` տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք». Երեք տանկ խոցած Նարեկի մասին հայրը արտասունքն աչքերին է հիշում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода