Ես Աննա Հակոբյանի ջոկատում ներառված չեմ. Սոֆյա Հովսեփյան
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆբ-ի իր էջում տեղեկացրել է, որ իր իսկ նախաձեռնությամբ պետք է կազմել 13 հոգանոց կանանց ջոկատ՝ այդ թվում ինքը՝ Աննա Հակոբյանը պետք է սկսեն զինվորական պարապմունքներ։ Գրառման մեջ ասվում է հետևյալը.
Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։
Iravunk.com-ը զրուցեց իմ քայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու համար:
Մեր այն հարցին, թե ինքը ներառվա՞ծ է Աննա Հակոբյանի կազմած ջոկատում, թե ոչ, մեր զրուցակիցը նշեց, որ ինքը ներառված չէ այդ ջոկատում:
«Ոչ ես ներառված չեմ այդ ջոկատում, ես վաղուց կամավորագրվել եմ ուրիշ խմբում, և հիմա ինչ կարողանում եմ անում եմ: Ես հիմա գտնվում եմ Արմավիրի մարզի դաշտերում: Բերք ենք հավաքում դաշտերից, որ Արցախ ուղարկենք»:
- Նշում է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հայկ Գևորգյան