o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում

19.11.2019 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  համագումարում

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA

Վերջապես Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան. Աննա Մկրտչյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությւոնների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև՝ http://bit.ly/2ODIelJ

#SerzhSargsyan #3rdPresident #RA #EPP #EPPZagreb #RPA

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА