o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

18.09.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն օրերս իր թատերաշրջանը բացեց միանգամից երկու հոբելյանով: Նախ թատրոնն իր 28-րդ թատերաշրջանը նվիրել է Սոս Սարգսյանի 90-ամյակին, իսկ թատերաշրջանը մեկնարկեց մեկ այլ լոռեցու` Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումով, որը նվիրված էր հենց հեղինակի 150-ամյակին: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի դերասան, տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ վստահեցրեց, որ ողջ թատերաշրջանի ընթացքում Համազգային թատրոնի բոլոր ծրագրերը` Երեւանում, մարզերում, թե Հայաստանից դուրս, նվիրված կլինի իրենց վարպետի` Սոս Սարգսյանի հոբելյանին:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՆՎԻՐԵՑ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ

Առջեւում մեր հանդիսատեսի համար ունենք բազմաթիվ անակնկալներ, ինչպես մեր աչքին սովոր ներկայացումներով, այնպես էլ ունենք մի փորձություն համերգ-ներկայացում` նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ համերգ-ներկայացման առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 30-ին: Մենք մի էքսպերիմենտ ենք արել, ջազը բերել ենք թատրոն, այսինքն` դոկումենտալ մոտիվներով Ազնավուրի կենսագրությունն է ներկայացվում Ազնավուրի երգերով, պարերով, որին նվագակցում է ջազմեն Գարի Քյոսայանը իր ջազ քառյակի հետ: Հետաքրքիր ներկայացում է լինելու Ազնավուրի ծննդյան օրվանից մինչեւ նրա հաղթանակները, այն պահը երբ նա սկսեց թեւեր առնելԱյն բարեհաջող հանձնելուց հետո նոր պրեմիերա կունենանք` ֆրանսիացի հեղինակ Ֆ. Զելերի «Սուտը», որի «Ճշմարտություն» ներկայացումն արդեն կա մեր խաղացանկում: Երկու պիեսների կերպարները նույնն են, մեկը մյուսին լրացնող պատմություններ են, բայց տարբեր դերասաներ են խաղում: Այս ներկայացումից անմիջապես հետո, հենց Սոս Սարգսյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 24-ին, կխաղանք Սոս Սարգսյանի հոբելյան-ներկայացումը նվիրված նրա 90-ամյակին:

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

- Արման, ըստ Ձեզ, եթե այսօր Սոս Սարգսյանը ողջ լիներ, կհպարտանա՞ր թատրոնով, իր երազած թատրո՞նն է:

- Պատկերացրեք այդ հարցն ինձ ամեն վայրկյան եմ տալիս: Շատ պատասխանատու եւ պարտավորեցնող հարց է: Հույս ունեմ, որ սխալներ գոնե քիչ եմ գործում, թատրոնում ամեն մի բան անելիս, ամեն մի որոշում կայացնելիս, պիես սկսելիս, կամ պիեսը մերժելիս, միշտ այս հարցերն ինձ տալիս եմ, թե արդյո՞ք Սոս Սարգսյանը կուզեր, որ այդպես լիներ, թե` ոչ: Կամ` ինքն ինչպե՞ս կմտածեր այս հարցում, եւ պատկերացրեք, մեր թատրոնում բոլորիս մտքին նույն հարցերը գալիս են, որովհետեւ բոլորս շատ լավ ենք ճանաչել մեր վարպետին եւ շատ լավ գիտենք, որ նա ինչպես կվերաբերվեր այս կամ այն հարցին:

Լարված վիճակ Ամիրանի կինոթատրոնի մոտ ընդդեմ նույնասեռական զույգի մասին ֆիլմի պրեմիերայի (Տեսանյութ)

«ԿԳՏՆՎԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՄԵՋ ՉԵՆ ՍՊԱՆԵԼ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

Իսկ հույս կա՞, որ թատրոնն իր հաջորդ թատերաշրջանը կբացի նոր կառուցվող շենքում:

- Ցանկալի է, շինարարները խոստանում են, որ 2020 թվականի ամռանը շենքը կհանձնեն: Բայց, քանի որ, թատերաշրջանի մեկնարկը սովորաբար տրվում է սեպտեմբերին, գուցե չհասցնենք: Բայց, հուսանք, որ 2020 թվականին մեր թատրոնի 29-րդ թատերաշրջանը կբացենք նոր շենքում: Պիտի ասեմ, որ աշխատանքները բավականին արագ են առաջ ընթանում, թեպետ մի կարեւոր հարց կա: Իհարկե, թատրոնի նոր շենք կառուցելը կոպեկների գործ չէ, մեծ թվերի հետ գործ ունենք, բայց կա ներքին հարդարման աշխատանքներ, հատկապես թատերական հատուկ տեխնիկայի մասին է խոսքը, որը շինարարը չի անում, այդպես է եղել պայմանավորվածությունը: Դա արդեն մեր ուսերին է, այսինքն` թատրոնը պիտի կարողանա միջոցներ հայթայթել, իսկ դրանք ահագին թանկ են` լուսավորման, ձայնային տեխնիկան, բեմի մեխանիզմը: Դե, մի անգամ ենք անում, պիտի լավը լինի բեմի «հանդերձանքը», դրա համար պիտի հայթայթենք  գումարներ: Հուսամ` կգտնվեն բարի մարդիկ, ովքեր իրենց մեջ չեն սպանել մանկությունը, չէ՞ որ թատրոնը մանկություն է, թատրոնը խաղալիք է, մենք զբաղվում ենք այն գործով, որը փոքր ժամանակ կիսատ է մնացել, չենք հագեցել այդ խաղից: Հուսանք, որ կգտնվեն այդ բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ վերջնականապես կառուցելու Համազգային թատրոնը:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

- Տարիներ առաջ թատրոնը հանգանակություն էր հավաքում շենքի կառուցման համար, գուցե, նորից վերսկսե՞ք հանգանակությունը արդեն թատրոնի բեմի տեխնիկապես հարստացման համար:

- Հնարավոր է, եթե կարիք լինի, կդիմենք նաեւ հանգանակության, ինչու ոչ նաեւ կանենք հեռուստամարաթոններ, որպեսզի իսկապես համազգային ուժերով կառուցվի Համազգային թատրոնը: Չէ՞ որ մենք ունենք պարտականություն ցանկացած հայի առջեւ, սա մեզ պատգամել է Սոս Սարգսյանը: Նա ասում էր` դուք պարտավոր եք  աշխարհի ամեն մի անկյունում, որտեղ հայ է ապրում, նրա համար ներկայացում խաղալ: Մենք այդ պատգամը լսելով` փորձում ենք իրականություն դարձնել: Օրինակ` սեպտեմբերի 16-ին «Պատերազմի գենեզիսը» խաղացինք Գավառում, որից հետո պիտի գնանք Լոռու մարզ` Ստեփանավան եւ Վանաձոր, այնուհետեւ` Գյումրի, Բերդ քաղաքներ, մեծ ծրագիր ունենք: Նախորդ կիսամյակում մենք ավելի շատ արտերկրում էինք հյուրախաղերի ու փառատոների մեկնում, այս տարի, մինչեւ հունվար, հույս ունեմ, որ Հայաստանի գոնե մի քանի մարզում որոշակի ներկայացումներ կխաղանք:

Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ նախորդ տարվա համեմատ այս տարի թատրոններում հանդիսատեսի աճ է գրանցվել:

- Չեմ կարող միանշանակ ասել, քանի որ վերջերս եմ նշանակվել տնօրեն, այս աշխատանքն ինձ համար նոր է, դրա համար ոչինչ չեմ կարող ասել: Քանի որ այդ ժամանակ ես այս պաշտոնում չեմ եղել, ձեռքիս տակ տվյալներ չունեմ:

​​​​​​​«Ժամանակն է վերականգնել մարտում ընկած հայ զինվորների հիշատակի տոնը». Արմեն Այվազյան

«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՄ ՏՆՕՐԵՆ ԼԻՆԵԼՈՒՆ»

Արման, մինչ այս բոլորը թերահավատորեն էին վերաբերվում, որ կլինեք լավ տնօրեն եւ լավ դերասան...

- Ես մինչեւ հիմա թերահավատորեն եմ վերաբերվում իմ տնօրեն լինելուն, մինչեւ հիմա կասկածում եմ եւ վստահ չեմ իմ վրա: Օրինակ, բացման ներկայացումից հետո ես շատ դժգոհ էի ինձնից: Եթե ավելի շատ կենտրոնացած լինեմ իմ մանսագիտության վրա, այսքան դժգոհ չեմ լինի ինքս ինձնից:

​​​​​​​«Զգո՛ն եղեք՝ «թաքնված ականները» մնացին չհակադարձված». Նաիրա Կարապետյան (Տեսանյութ)

- Իսկ մշակույթի նոր պատասխանատուների հետ հարաբերություններն ինչպես են ընթանում, նախորդները կարծես թե մշակույթից այդքան էլ գլուխ չէին հանում:

- Բավականին լավ հարաբերություններ են` կառուցողական, մի քանի ամիս առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն էր մեզ հյուր եկել, նայում էր «ճշմարտություն» ներկայացումը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА