o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիշե՛ք այս ամենը». Անահիտ Մութաֆյանը դիմել է արցախցիներին

04.08.2019 02:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հիշե՛ք այս ամենը». Անահիտ Մութաֆյանը դիմել է արցախցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Անդրադառնալով վերոնշյալին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ դիմել է արցախցիներին եւ մասնավորապես նշել. «Իմ սիրելի արցախցիներ, իմ պայքարող ու կամքով արցախցիներ։ Իմ կռիվ տվող ու միշտ հաղթող ժողովուրդ։ Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալու է հանրահավաք, ձեր դիմաց կանգնելու է մի մարդ, ում կառավարության անդամները Արցախի եւ արցախցու համար նահատակված զինվորին համարում է մանկամիտ, մի մարդ, ով միշտ բեռ է համարել Արցախը Հայաստանի համար, ձեր դիմաց կանգնելու մի մարդ, ով ձեր ու մեր եղբայրներին, հայրերին ու որդիներին սպանողին համարում է կիրթ մարդ, մի մարդ, ով իր ողջ լրագրողական ու քաղաքական կյանքի ընթացքում պնդել է, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն օկուպացված տարածքները՝ այն տարածքները, որտեղ դեռ չի չորացել մեր տղաների արյունը, մի մարդ, ով իր վրեժխնդրության պատճառով ապօրինի կալանքի տակ է պահում Արցախի առաջին նախագահ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, մի մարդ, ում շրջապատի քարոզի շնորհիվ այսօր անջրպետ է անցկացվում հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ։ Եվ ի՞նչ է նա ասելու ձեզ, ի՞նչ խղճով է նայելու ձեր աչքերին, երբ հայտարարում է, թե Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել ու ես պարտավոր չեմ բանակցություններ վարել։ Ուրեմն՝ հիշե՛ք այս ամենը, արցախցիներ, նրա դեմքն ու քայլերը հիշեք եւ որոշեք արժե՞ կանգնել նրա առաջ, արժե՞ նրան թույլ տալ կանգնել այդ սուրբ հողին, նայել ձեր աչքերի մեջ ու ստել, ստել մի ժողովրդի, ում անվտանգությունն ու հերոսները գրոշ անգամ չարժեն իր համար»։

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА