o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

16.06.2019 11:00 ՔՐԵԱԿԱՆ
Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, ով ունի նաեւ «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդություն, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռեւս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով,  ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։

Նշենք, որ գործը դատարան է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հարբած վիճակում, կինը ծեծել է տղային, հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին առնվազն 10 հարված

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ հերթական անգամ՝ 2018թ. մայիսի 13-ին, ամուսինը Աղավնաձոր գյուղում գտնվող իրենց առանձնատանը ձեռքերով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք դրսեւորվել են արյունազեղման ձևով:

Այս գործողությունների արդյունքում կնոջ մոտ առաջացել է անելանելի և անօգնական վիճակ, որով պայմանավորված՝ 2018թ. մայիսի 19-ին նա ինքնասպանություն գործելու դիտավորությամբ իրենց տանը խմել է Բանզայի 4 և Գլիֆոնատե 48 տեսակի թունաքիմիկատներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 21:55-ին,  «Եղեգնաձորի բժշկական կենտորն» ՓԲԸ-ում մահացել է:

Նշենք, որ ամուսինը նախկինում դատապարտված է եղել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА