o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դատարանների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է» (Տեսանյութ)

22.05.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դատարանների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է» (Տեսանյութ)

Եթե քաղաքական ակցիաները թույլատրելի են օրենսդիր եւ գործադիր մարմինների հանդեպ ճնշում գործադրելու պայմաններում, ապա դատարանների հանդեպ ակցիաներն անթույլատրելի են, քանի որ դատական իշխանությունն ապաքաղաքական պետք է լինի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ, սահմանադրագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արված կոչով` դատարանների մուտքերը եւ ելքերը մի քանի ժամով փակելուն:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ԷՐ»

Պարոն Այվազյան, ի վերջո, ինչպե՞ս կարելի է որակել տեղի ունեցածը:

Դատարանների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Անգամ դատարանների դիմաց են արգելվում ակցիաներ, որպեսզի չխաթարվի դատարանների գործունեությունը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կոչը ոտնահարեց Սահմանադրության մի շարք նորմեր: Այս ամենից ամբոխավարության միտում է նկատվում:

65,12%-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄՈԶՎԱԾ ՄՆԱԼ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Բայց շատերն այն որակեցին որպես սահմանադրական կարգի տապալման փորձ: Ի՞նչ կասեք այս մասին:

Եթե վերցնենք այսօրվա գործող Քրեական օրենսգրքի նկարագրություններով` վարչապետի կոչին տրված այդ գնահատականը չափից ավելի խիստ էր: Իհարկե, միանշանակ, վարչապետի կոչը Սահմանադրության եւ գործող օրենքների ոտնահարում էր, հակասում էր Սահմանադրությանը եւ գործող օրենքներին, սակայն այն որակել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ, ճիշտ չէ:

Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

Ինչո՞ւ:

Սահմանադրական կարգը հիմնականում առնչվում է ժողովրդին պատկանող իշխանությունը զավթելուն, բայց նմանատիպ, Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող միքանիժամանոց ակցիան, չեմ կարծում, որ կարելի է սահմանադրական կարգի տապալում որակել:

Այսինքն` քանի՞ ժամ ավել պետք է խոչընդոտեին դատարանների աշխատանքը, որ սահմանադրական կարգի տապալում համարվեր:

Խոսքը ժամի մասին չէ: Սահմանադրական կարգի տապալումը, որպես հանցակազմ քրեական օրենսգրքում 300.1 հոդվածի տեսքով, երբ ներմուծվեց, դրանից առաջ հանցակազմը եղել է իշխանության յուրացումը: Ըստ էության, սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության յուրացման միջեւ շատ ընդհանուր բաներ կան, այսինքն` այդ սահմանադրական կարգի տապալումը պետք է սկսվի իշխանության յուրացմամբ: Իսկ այս ակցիայով, չեմ կարծում, որ իշխանության յուրացման խնդիր է առաջանում:

«Փորձառու չկա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ պաշտոն են տվել». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆԸ ՍԱՏԱՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նույն այս տրամաբանությամբ` որքանո՞վ էր ճիշտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ նա 2008 թվականին ոչ միայն իշխանություն չէր յուրացրել, այլ հակառակը` լրանում էր իր պաշտոնավարման ժամկետը եւ հեռանում էր իշխանությունից:

Ճիշտ, թե` սխալ, մենք չենք կարող դրա գնահատականը տալ: Որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, առնվազն պետք է խորությամբ ծանոթ լինեմ բազմահատոր քրեական գործին, որ կարողանամ դրա հիման վրա եզրակացություն անել եւ ասել` ճիշտ էր, թե սխալ: Այս հարցադրումը պետք է ուղղեք մեղադրող կողմին` դատախազությանը եւ Ռ. Քոչարյանի պաշտպաններին, որոնք ամենայն խորությամբ ծանոթ են: Մենք առանց համապատասխան, համապարփակ տեղեկատվության, չենք կարող նման գնահատական տալ:

Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել. Մակունց

Այդուհանդերձ, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ասենք, ընդդիմադիր թեւի ներկայացուցիչը կոչ աներ դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակել, այդ դեպքում կհամարվե՞ր սահմանադրական կարգի տապալում:

Սահմանադրական կարգի տապալման հանցակազմի սուբյեկտային կազմը պետք է դիտարկենք հետեւյալ կերպ` շարքային քաղաքացին կամ ընդդիմադիրը չի կարող նման սուբյեկտ լինել: Խոսքը  վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյային` ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը: Իսկ եթե նման կոչ աներ ընդդիմադիր գործիչը, ընդամենը նրան կամ նրա ակցիայի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով  կենթարկեին պատասխանատվության, քանի որ այդ գործողությունները հակասում են օրենքին: Բայց այս պարագայում կոչը արել էր վարչապետը, եւ այդ իրավախախտմանը սատարում էր ոստիկանությունը, որպեսզի օգնի, որ քաղաքացիները խաթարեն դատարանի աշխատանքը: Եթե ընդդիմադիրն աներ դա, միանշանակ, իրավական պատասխանատվության կենթարկվեր: Ավելին` ասեմ, թե որ հոդվածով` առաջինը` քրեական օրենսգրքով նախատեսված արդարադատությանը եւ դատարանի գործունեությանը խոչընդոտելու համար, երկրորդը` «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները խախտելու համար:

ՔԿ. Երևանի Վարդանաշեն փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրած-ծակած վերքերով

«ՍԱ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ ամբոխավարության միտում եք տեսնում: Ո՞ւմ կողմից:

Ամբոխավարության միտման հիմքերը, ըստ էության, վարչապետի կոչերից է երեւում: Սա չի կարող լինել ժողովրդի իշխանության իրականացման ձեւ, որովհետեւ ժողովրդի իշխանության իրականացման ձեւերն այս պահի դրությամբ Սահմանադրությամբ սպառիչ նախատեսված են` ազատ ընտրություններ, հանրաքվեներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ընտրություն: Հիմա եթե այդ ձեւը նախատեսված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով, ուրեմն` ժողովուրդն իրավունք չունի այդ միջոցներով ասել, թե «ես իմ իշխանությունն եմ իրականացնում»: Առավել եւս, որ տեսանք, թե որքան մարդ էր մասնակցում ակցիային: Առնվազն ամեն դատարանի շենքի առաջ մի 10 հազար հոգանոց մարդիկ պետք է լինեին, որ հասկանայինք, թե մեծ աջակցություն ունի այդ կոչը, ու նրանք էլ եկել են: Բայց, ըստ էության, ակցիայի մասնակիցներին ժողովուրդ որակել չէր կարելի, այլ փոքրաքանակ մարդիկ էին, ովքեր առաջնորդվում էին հուզական իրենց խնդիրներով, քան` տրամաբանությամբ:

Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը. «Հրապարակ»

Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը, երբ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով պաշարեցին Ազգային ժողովի շենքն ու, ըստ էության, պատգամավորներին պատանդ վերցրին ու ճնշում էին գործադրում, սահմանադրական կարգի տապալո՞ւմ էր, թե` ոչ:

Պատգամավորներին այդ կերպ ազատությունից զրկելը, պատանդ պահելը եւ այլն, սրանք ավելի շատ քաղաքական ակցիաներ էին, տվյալ դեպքում հավաքված բազմությունն էլ էր անհամեմատ բազմամարդ, եւ այստեղ ԱԺ-ն ժողովրդի անմիջական ներկայացուցչական մարմինն է, դատական համակարգի նման չէ: Հետեւաբար, այս դեպքում, կարծես թե, պահանջատերը անմիջական քաղաքացիներն էին եւ տարբեր միջոցներ էին կիրառում: Մի քիչ սա տարընթեցման տեղիք տվող հարց է, բայց եթե սահմանադրական եւ օրենսդրական կարգավորումների շրջանակից ենք հարցին մոտենում, ժողովրդի իշխանության իրացման այդ ձեւը նախատեսված չէ: Այսինքն` ճնշում գործադրելը Ազգային ժողովի վրա, էլի կարելի էր որակել որպես օրենքի խախտում: Այլ հարց է, եթե այն իրականացվեր ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից, այլ ոչ թե` փաստացի գործադիր իշխանության ղեկավարի: Եվ դրա համար եմ ասում, որ ամբոխավարության վերածվելու միտում կա, երբ  իշխանության մի թեւը, ժողովրդի զայրույթը եւ հասարակական դժգոհությունն օգտագործելով, փորձում է է ճնշում գործադրել մյուս թեւերի վրա: Սա տանում է դեպի ամբոխավարություն:

Երկու ազդակ իրավապահ համակարգին. Ի՞նչ մեսիջ է հղում իշխանությունը. «Ժամանակ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА