ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23.04.2019 12:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՈՍԿՎԱՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուկրաինայում կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամենանախնական արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքացիները քվեարկել են փոփոխությունների օգտին։ Այս մասին, ըստ lenta.ru-ի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։ «Հիմա հերթը Ուկրաինայի նոր ղեկավարությանն է, որը պետք է հասկանալ եւ իրականացնի ընտրողների սպասումները եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության ոլորտներում»,- կարծում են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Հիշեցնենք, որ ամենից նախնական արդյունքներով, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 73 տոկոս ձայնով հաղթում է Վլադիմիր Զելենսկին։ Մոտ 25 տոկոս ձայն հավաքել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։ Նա արդեն ընդունել է իր պարտությունը, հայտարարել, որ պատրաստ է աջակցել Զելենսկուն եւ ասել, որ քաղաքականությունից չի հեռանալու։

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին զգուշացրել է ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА