o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը որոշեց. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող բժշկին ոստիկանները բերման կենթարկեն

23.01.2019 20:42 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը որոշեց. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող բժշկին ոստիկանները բերման կենթարկեն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նախատեսվում էր հարցաքննել գործով անցնող տուժողներին:

Մասնավորապես դատարանը այսօր պետք է լսեր բժիշկներ Անահիտ Ենգիբարյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանը տեղեկություն է ստացել, որ նա գտնվում է Արցախի Հանրապետությունում եւ չի կարող ներկայանալ դատական նիստին: Ինչ վերաբերում է Անահիտ Ենգիբարյանին, ապա վերջինս հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ հրաժարվում է դատական նիստին ներկայանալ՝ հայտնելով, որ ի վիճակի չէ՝ բերելով տարբեր պատճառաբանություններ: Դատավորն ասաց, որ Ենգիբարյանը զգուշացվել է, որ չներկայանալու դեպքում կարող է բերման ենթարկվել, սակայն նա դարձյալ պնդել է իր դիրքորոշումը՝ դատաքննությանը չներկայանալու վերաբերյալ: Ապա դատավորը տեղեկացրեց, որ երեկ Անահիտ Ենգիբարյանից դատարանը դիմում է ստացել, որտեղ նա նշել է, որ առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին, սակայն Մակյանը տեղեկացրեց, որ դիմումի հետ որեւէ պատշաճ փաստաթուղթ առկա չէ, որը կհավաստեր, որ նա իրականում վատառողջ է եւ չի կարող մասնակցել նիստին:

Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)

Նման պայմաններում դատարանը Ենգիբարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Նշենք, որ բժշիկներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Անահիտ Ենգիբարյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին հերթապահելիս են եղել գնդի տարածքում:

Նման պայմաններում դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա հունվարի 30-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА