ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեր կոչվածը բաժանել եմ ճյուղերի». ֆիլմի պրեմիերա iravunk.com-ում

18.01.2019 00:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սեր կոչվածը բաժանել եմ ճյուղերի». ֆիլմի պրեմիերա iravunk.com-ում

Բեմադրող ռեժիսոր ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ կինոսերների դատին է հանձնել «ԱԳԱՊԷ» կարճամետրաժ, խաղարկային ֆիլմաշարի 2-րդ մասը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալբերտ Ներսիսյանը, Նելլի Սահակյանը, Էսթեր, Հովսեփյանը, Մաց Կարապետյանը, Սեւակ Սարգսյանը, Արթուր Վարդանյան եւ Նարեկ Հակոբյանը: Իսկ թե ինչի մասին է ֆիլմը, «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Զ. Հովսեփյանից:

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Կտոր-կտոր»

- Զորիկ, կարելի՞ է ասել, որ ֆիլմի անունն առնվազն հուշում է, որ սիրո պատմություն եք ներկայացրել: Եվ, ի վերջո, ինչո՞ւ հենց այս անունն ընտրվեց:

- «Ագապէ» հունարեն նշանակում է աստվածային սեր, անշահախնդիր սեր, եւ ես այդ սեր կոչվածը բաժանել եմ ճյուղերի՝ սերը մարդկության, սերը բնության, կենդանիների, մասնագիտության հանդեպ… Կարճամետրաժ ֆիլմերը պարբերաբար դուրս կգան եթեր մեր յութուբյան ալիքով եւ ամեն պատմության ժամանակ կխոսենք մի անշահախնդիր սիրո, սիրո գնի մասին, թե ինչ ես տալիս եւ ինչ վերցնում քո անշահախնդիր սիրո դիմաց: Այս թեմայում ինձ չէի փորձել, միշտ սիրո թեմայի կողքով անցել կամ շրջանցել էի, բայց հիմա էլ ավելի կենտրոնանում եմ այս թեմայի վրա:

- «Ագապէ»-յի առաջին մասը՝ «Պոետն ու մուսան», վերցված էր Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործությունից: Իսկ այս անգամ ո՞ւմ ստեղծագործությունն է ընկած ֆիլմի հիմքում:

- Այս անգամ պատմության հիմքում Թ Դռայզեռի «Ջեննի Գերհարդտի» պատմությունն է: Իհարկե, շատ դժվար է կարճամետրաժ ֆիլմում ծավալուն խոսել այդ հրաշք ստեղծագործության մասին, առավել եւս, երբ արդիականացնում ես: Բայց կարծում եմ՝ իր ոճի եւ ձեւի մեջ տարբերվող է ստացվել, եւ ես ուրախ եմ, որ իմ ոճին դեռ հավատարիմ եմ մնացել: Ի դեպ, առաջին անգամ իմ ֆիլմարտադրության ընթացքում ունենք արդեն օրիգինալ սաունդթրեք: Կոմպոզիտոր Խաչատուր Մարգարյանը նվիրեց մեզ Fly ստեղծագործությունը:

- Ովքե՞ր են դերակատարները եւ որքանո՞վ էր ավելի հեշտ կամ բարդ կարճամետրաժ ֆիլմ ստեղծելը:

Հարությունյանի փառատոնի շրջանակում հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ

- Նախ ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ իմ թիմակիցներից՝ վստահության համար: Այս անգամ պատիվ եմ ունեցել աշխատել բավականին նոր եւ տաղանդավոր դերասանների հետ:  Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, կարճամետրաժներից չեմ խուսափում, առաջին կարճամետրաժը չէ: Ամեն անգամ էլ ավելի եմ հմտանում, ու ես դեռ երկար կնկարեմ կարճամետրաժ ֆիլմեր, քանի որ գրական հետաքրքիր հերոսներ կան եւ ուզում եմ մատաղ սերնդին իմ ֆիլմերի միջոցով ցանոթացնեմ, գուցե հետաքրքրի եւ սկսեն գրքեր կարդալ:

- «Ագապէ»-յի առաջին մասն ինչ-որ առումով հիշեցնում էր հեռուստաթատրոն: Հետաքրքիր է՝ եղե՞լ է հատուկ ցանկություն վերականգնել այդ մշակույթը:

- Երկրորդ մասը ավելի ֆիլմ է, քան ներկայացում, բայց Դռայզեռի կարեւորագույն դիալոներից մի քանիսը պահպանվել են, եւ այդ արվեստի հոտը գալիս է… Մեծ հաճույքով կբեմադրեմ հին եւ նոր պիեսներ, սակայն հովանավորներ, պրոդյուսերներ չունենալու, Մշակույթի նախարարության աջակցություն չունենալու պատճառով արվում է հնարավորության սահմաններում մաքսիմալը…

Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (պրեմիերա)

- Գիտեմ, որ Ձեր ֆիլմերը մրցույթների ու փառատոնների ներկայացնելու հարցում վերապահումներ ունեք: Այս առումով Ձեզ մոտ իրավիճակ փոխվե՞լ է եւ հնարավո՞ր է «Ագապէ»-յին տեսնենք որեւէ փառատոնում:

- Մեր երկրում ցանկացած մրցույթի, փառատոնի մասնակցելն առանձին մասնագիտություն եւ գիտելիք է պահանջում, որ պետք է ունենաս եւ տիրապետես փառատոններին մասնակցելու կանոներին, ձեւերին եւ այլն: Չգիտեմ ինչու, այդ բարդացված պրոցեսներին այդպես էլ չտիրապետեցի: Իհարկե, կցանկանամ ազնիվ մրցույթում ներկայացնել իմ աշխատանքներից մի քանիսը, բայց կան շատ բայցեր…

Պրեմիերա. Ռազմիկ Ամյան՝ «Նա»

- Ի դեպ, 2019-ը, կարծես, հայկական ֆիլմարտադրության համար բավական պասիվ է սկսել, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- Չունենալով մեծ ճանաչում՝ չեմ ուզում քննադատել այսօրվա հայկական «կինոն», Դրա ժամանակն էլ կգա եւ ավելի համարձակ հրապարակայնորեն կասեմ, ինչ մտածում եմ:

- Ամեն դեպքուն, Ձեր կարծիքով՝ մեր երկրում «իրավիճակի փոփոխությունը» շրջանցե՞լ է ֆիլմարտադրությանն ու առհասարակ՝ մշակույթին:

Արա Մարտիրոսյանն ու Լյուբով Ուսպենսկայան զուգերգ են ձայնագրել (ՊՐԵՄԻԵՐԱ)

- Երկրում առանձնապես փոփոխություններ չեմ նկատել, առավել եւս մշակութային ոլորտում: Չեմ կարծում, որ «Նոր Հայստանում» կհայտնվի այնպիսի մի մարդ, ով կսկսի հետեւել, թե ինչ են նկարում, ինչու են նկարում: Այնպես որ, դեռ ամեն ինչ մշուշում է:

Վաչովսկի քույրերը սկսել են «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի ստեղծման աշխատանքները. Չադ Ստաելսկի

- Նախորդ տարին «Անկումով» սկսեցիք, այս տարին՝ սիրով՝ «Ագապէ»-յով: Ձեր հանդիսատեսը, կարծես, բողոքելու տեղ չունի, իսկ Դո՞ւք…

- Ունեմ իմ բաժին անդավաճան, միեւնույն ժամանակ, հետեւողական եւ պահանջկոտ հանդիսատեսը: Ես իմ ունեցածով գոհ եմ և աշխատում եմ գոհացնել ու չհիասթափեցնել ինձ վստահողներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ագապէ» կարճամետրաժ, խաղարկային ֆիլմաշարի 2-րդ մասն ամբողջությամբ: Բարի դիտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА