ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճգնաժամն ստեղծվել է, քանի որ դրվել է պարտադրանք՝ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին. Ռուստամյան

22.10.2018 14:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ճգնաժամն ստեղծվել է, քանի որ դրվել է պարտադրանք՝ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին. Ռուստամյան

Այն, ինչ որ պարտադրանքով փորձ է արվում իրականացնել, մեզ համար անընդունելի է, իսկ դեկտեմբերին անցկացումը, ըստ էության, պարտադրանք է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեմ Ռուստամյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա նպատակով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխություննների փաթեթին։

ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել

 

«Մենք ինքներս ենք ստեղծել այս ֆորսմաժորը։ Ստեղծել ենք ճգնաժամ, ուզում ենք հաղթահարել։ Այս ճգնաժամը ստեղծվել է այն պարզ պատճառով, որ դրվել է պարտադրանք՝ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Դեկտեմբերի անցկացման պարագայում երկու հիմնական պրոբլեմ է առաջանում՝ մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել վատի և ոչ լավի արանքում։ Եթե մենք չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը վատն է, եթե ընդունում ենք այս օրենսգիրքը, չի կարող լավ համարվել մի ընտրություն, որը անցկացվում է նոր օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուց մի ամիս հետո։ Սա ոչ թե Դաշնակցության կամակորությունն է, այլ ամբողջ աշխարհում ընդունված կարգ է», - նշեց նա։

 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեն, քանի որ Հանրապետականն արդեն հայտարարություն է տարածել այդ մասով, Ռուստամյանն ասաց.

«Ազգային ժողովում, ես երբեք ոչինչ չեմ բացառել»։

 

Դիտարկմանը, թե չի՞ բացառում, որ օրենսգրքի չընդունման դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ անի պաշարել Ազգային ժողովի շենքը, Ռուստամյանն ասաց.

«Թող պաշարեն, որ պաշարեցին ի՞նչ ստացվեց, ի՞նչ-որ հարց լուծվեց։ Մենք մեր վարկը գցեցինք ամբողջ աշխարհի առաջ։ Հլը դրա թթու ջուրը հետո կխմենք»։

 

Ռուստամյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ Դաշնակցությունն առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի օրենսգրքի փոփոխությունների նախագծին, քանի որ դրանում արված փոփոխությունները դրական է համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА