ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զորաց քարերի շուրջ աղմուկը անձնական շահերի բախո՞ւմ

14.09.2018 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զորաց քարերի շուրջ աղմուկը անձնական շահերի բախո՞ւմ

Շաբաթներ առաջ Զորաց քարեր պատմամշակութային հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների եւ մի խումբ սիսիանցիների միջեւ եղած բուռն բանավեճը երկակի եզրահանգումներ է տվել: Նախ` սիսիանցիները վրդովված պնդում են, որ

«Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը…». Արմեն Աշոտյան

պեղումների ընթացքում, երբ դեռ շատ գաղտնիքներ բացահայտված չեն, արշավախմբի անդամները, ըստ իրենց հասած տեղեկությունների, հնավայր այցելած զբոսաշրջիկներին ասում են, որ այն դամբարանադաշտ է, ոչ թե աստղադիտարան, ինչպես պնդում են որոշ հայտնի գիտնականներ` հարված հասցնելով զբոսաշրջիկների հոսքին:

Նշենք, որ արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ժխտելով ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած հետազոտությունն ու ՀՀ կառավարության 2004 թվականի որոշումը, ըստ որի, քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան», պնդում է, որ այնտեղ եղել է բնակավայր եւ դամբարանադաշտ: Ըստ Փիլիպոսյանի` արդեն 5 տարի պեղումները կատարվում են գիտության պետական կոմիտեի միջոցներով, որի նպատակը Զորաց քարեր հնավայրի պատմամշակութային ժառանգության վերհանումն է:

Այնուամենայնիվ, ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ «Իրավունքի» հետ զրույցում  Զորաց քարերի շուրջ ծավալված վիճաբանությունը որակեց որպես երկու կողմերի նեղ անձնական հարց, շեշտելով, որ նման եզրահանգման եկել է սեփական ուսումնասիրության արդյունքում. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Զորաց քարերը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են եւ անհասկանալի, մեկը մյուսին հաջորդելով, ինչ-որ տարօրինակ միջադեպեր են տեղի ունենում այնտեղ: Մենք իհարկե, ամենօրյա ռեժիմով խնդիրն ուշադրության կենտրոնում ենք պահում եւ բոլոր խնդիրներին արձագանքում ենք` վերացնելու նպատակով: Ինչ վերաբերում է գիտնականներին` այստեղ կա երկու գիտական մոտեցումների տարբերություն: Ակնհայտ է, որ դեռեւս 2004 թվականից կա կառավարության կողմից հաստատված մեկ գիտական մոտեցում, որ տվյալ հատվածը իրենից ներկայացնում է աստղադիտարան: Իսկ մնացածը այս պահին գիտական, թե ինչ բանավեճեր են ընթանում, որոնք որեւէ կերպ որեւէ ֆորմալ հարթակում չեն քննարկվում, չէի ուզենա մեկնաբանել: Սակայն, ունեմ այնպիսի տպավորություն, որ այստեղ ոչ թե գիտական երկու կողմերի մասնագիտական բախում է, այլ` որոշ կողմերի նեղ անձնական շահերի հարց: Հուսամ`  առաջիկա օրերին այն կհերքվի կամ կհաստատվի, համենայնդեպս` կունենանք  որոշակիություն»,- եզրափակեց նախարարը:

Ի դեպ, պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրներով զբաղվող մշակույթի փոխնախարար ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ  անդրադառնալով վերջին օրերին Զորաց քարերի շուրջ կատարվածին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  լուսանկարներ, հետեւյալ գրառմամբ. «Մոտ օրերս ես եւ Արմեն Աբրոյանը հետախուզական այց կատարեցինք Զորաց Քարեր: Ահազանգը ինչպես եւ նախորդը պրովոկացիոն էր: Անհագստանալու ընդանրապես հարկ չկա: Որպեսզի խուսափենք ֆոտո էֆեկտից, կատարեցինք չափագրություն՝ կտրվածք և հատակագիծ: Մենհիրի հիմքի ընդամենը 1/6րդ-ից պակաս մասն է բացված և հիմքի ծանրության կենտրոնի գերակշիռ մասը ամուր ընկղված է հողի մեջ: Անձևաջրերը և ձնհալը նույնպես չեն կարող խարխլել հիմքը, քանի որ բավականին ամուր հող է և մենհիրը իր ծավալով հենված է կոշտ ապարների վրա»:

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА