o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱԽՈՒՄԲՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

05.09.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՐՉԱԽՈՒՄԲՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ համացանցում ագրեսիվ ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով փորձ է արվում լռեցնել ցանկացածին, ով համաձայն չէ մեծն առաջնորդ Նիկոլի եւ վերջինիս համախոհների հետ, նորություն չէ: Սակայն վարչախմբի «կիբերզինվորներն» արդեն արձանագրել են սոցցանցերի ուղղակի գրաքննության առաջին հաջողված փորձը:

«Նրբագեղ վարդ». Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանն այցելած Ջենիֆեր Լոպեսի տեսքը հիացրել է օգտատերերին (լուսանկարներ)

Այսպես, բավականին մեծ աղմուկ էր հանել «Փակագիծ» բլոգի տեղեկատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալած անձանց մեջ կա հինգ տարեկան երեխայի բռնաբարություն կատարած անձ, ով անհասկանալի ձեւով հայտնվել է ազատության մեջ: Փաշինյանական քարոզչամեքենան փորձել էր այդ անձին ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի ուղարկած սադրիչ, սակայն նույն «Փակագիծ» բլոգը հրապարակել էր լուսանկարներ, ուր երեւում է այդ մանկապիղծ անձի մտերմությունը ՔՊ շատ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հաղորդեց, որ տվյալ անձը մասնակցել է կորպորատիվ տոնակատարությունների, ուր ներկա էին կառավարության անդամները: Ինչեւէ, լուսանկարային ապացույցներով հրապարակումը լայնորեն տարածվել էր Ֆեյսբուքով մեկ: Սակայն վարչախմբի «կիբերզինվորներին» հաջողվել է զանգվածային բողոքարկումների միջոցով հասնել նրան, որ Ֆեյսբուքի կողմից այդ նյութը ճանաչվել է որպես սոցցանցի կանոններին հակասող, եւ ռոբոտները սկսել են ամենուրեք հեռացնել դրա հղումները: Փորձագետների հաշվարկով` երեկ այդ նյութի հղումը Ֆեյսբուքում հեռացվել է շուրջ 8000 տեղից, եւ ավելին` անգամ անձնական նամակներով այլ օգտատերերին ուղարկել դա չի լինում, քանզի ռոբոտները դա ջնջում են անգամ անձնական հաղորդագրություններից:

Դե ինչ, կեցցե Նոր Հայաստանը` իր ֆյուրերին սիրող ազատ եւ հպարտ քաղաքացիներով, ու կեցցեն բարձրաստիճան շրջապատ ունեցող մանկապիղծ ակտիվիստները:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА