ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

17.12.2017 19:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

Սաուդյան Արաբիայում կանայք 2018 թվականից կկարողանան, ավտոմեքենաներից բացի, նաև բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել:

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում

 

 


Ինչպես հայտնում է Arabian Business պարբերականը, Սաուդյան Արաբիայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնք ենթադրում են կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքի չեղարկումը: Սեպտեմբերին թագավորությունում հրաման է արձակվել, որի համաձայն՝ կանայք կարող են մեքենաներ վարել արդեն 2018-ի հունիսից:

Վարչությունից հայտնել են, որ կանայք կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել, իսկ վարորդներին վերաբերող օրենսդրությունը նույնը կլինի կանանց և տղամարդկանց համար:

Վարչությունից նշել են, որ կանանց համար հատուկ գրանցման համարանիշեր չեն լինի, սակայն ավտովթարների մասնակից հանդիսացող կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտած կանայք կուղարկվեն հատուկ կենտրոններ, որտեղ միայն կանայք են աշխատում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА