o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համակարգին դեմ. ամերիկուհին 3 տարի աշխատանքի է գնացել միևնույն հագուստով

21.09.2017 14:54 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Համակարգին դեմ. ամերիկուհին 3 տարի աշխատանքի է գնացել միևնույն հագուստով

Գրեթե բոլորս պլանավորում ենք՝ ինչ հագուստով աշխատանքի գնալ, և փորձում հնարավորինս հարմար տարբերակներ գտնել: Ոմանց մոտ դա հեշտ և արագ է ստացվում, այնինչ երբ մյուսներին ժամանակ ու ջանք է պահանջվում հագուստ ընտրելու համար:
 

Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին, որպեսզի հաջողությունն ուղեկցի ամբողջ 2020-ին

Նյու Յորքում տեղակայված գովազդային ընկերություններից մեկի արտ-տնօրեն Մաթիլդա Կալն աշխատանքի վայրում երեք տարի կրել է միևնույն հագուստը՝ սպիտակ բլուզ և սև տաբատ: Այսկերպ Մաթիլդան որոշել է ազատվել մշտական հարցից, որն ամեն առավոտ ծագում է աղջիկների մոտ՝ ի՞նչ հագնել այսօր:
 

Աղջկա խոսքով՝ նա հոգնել էր ամեն օր նոր հագուստ ընտրելուց. նրա կարծիքով՝ այս ամենօրյա ծեսը շատ ժամանակ է խլում և ավելի շատ սթրես, քան հաճույք պատճառում:
 

Հանդիպումներից մեկի ժամանակ Մաթիլդան ուշադրություն է դարձրել, որ իրեն շրջապատող տղամարդկանց չի անհանգստացնում հագուստը, իսկ նրանց կոստյումները համազգեստի են նման:

Big Picture-ի հաղորդմամբ՝ Մաթիլդան հասարակ հագուստ է ընտրել, որում կարելի է պատշաճ տեսք ունենալ՝ չկորցնելով ինքնատիպությունը: Նա գնել է վարդակապով 15 միանման մետաքսե բլուզ և 6 սև միանման տաբատ, և սա էլ դարձել է նրա աշխատանքային համազգեստը:

«Աշխատանքային օրերին ստիպված եմ լինում մի շարք ստեղծագործական խնդիրներ լուծել, որոնք խթանում են ուղեղս: Անհրաժեշտ չեմ համարում իմ ստեղծագործական ներուժն արտահայտել հագուստի միջոցով», - խոստովանել է նա:

Աղջկա խոսքով՝ հանգստյան օրերին ինքը սիրում է գունագեղ կիսաշրջազգեստներ, սվիտերներ և տոնական կանացի զգեստներ կրել:
 

Սկզբում Մաթիլդայի գործընկերները չէին հասկանում՝ ինչ է կատարվում. ղեկավարները նույնիսկ ցանկացել են բարձրացնել նրա աշխատավարձը, որպեսզի նա կարողանա նոր հագուստ գնել: Երբ ամեն ինչ պարզ է դարձել, աղջկա գործընկերները հավանություն են տվել նրա արտասովոր ընտրությանը և մի օր նույնիսկ աշխատանքի եկել միանման հագուստներով՝ այդ օրը կոչելով «հագնվի՛ր Մաթիլդայի պես»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА