o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

19.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

Եվ այսպես, սահմանափակումները վերացան, արտակարգ դրությունը մնաց: Նույնիսկ տրանսպորտն է աշխատում: Քաղաքացիներն էլ պարտավոր են իրենց գրպանում ունենալ դիմակ եւ ձեռնոցներ, որպեսզի չտուգանվեն 100-250 հազար դրամով: Եթե առաջ պարտադիր էր «գժի թուղթ» անվանված տեղաշարժման թերթիկը եւ/կամ գործատուի տեղեկանքը, ապա հիմա պարտադիր է դիմակը, կամ, ինչպես Ֆեյսբուքի օգտատերերն են անուն դրել, «դնչկալը»: Իսկ վիրուսով վարակվածների պաշտոնական թվերը սրընթաց աճում են: Արդեն մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշով գերազանցել ենք Իրանին, եւ շուտով կհասնենք եւ կանցնենք Ամերիկային: Նիկոլը յուրովի կյանքի կոչեց Բրեժնեւի վաղեմի երազանքը` հասնել եւ անցնել Ամերիկային...

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄ

Գործնականում վարչախմբի հեչ վեջը չի` ինչքանով կտարածվի վարակը, ինչքան մարդ կհիվանդանա կամ նույնիսկ կմահանա: Նախարար Արսեն Գարդասիլիչը հեգնախառն ժպիտով թվերից է խոսում ու առանձնապես չի էլ թաքցվում, որ վարակի տարածումը չի մտահոգում իշխանությանը, միայն թե ծանր հիվանդների քանակը չգերազանցի առկա մահճակալային ռեսուրսը: Թող ժողովուրդն իր աշխատանքով վաստակի իր ապրուստն ինչպես ուզում է, բայց հանկարծ չհամարձակվի բունտեր անել... Դրա համար էլ պահպանվել է արտակարգ դրությունը: Ոստիկանությունն էլ առանձնապես չի հետեւում կարանտինի կանոնների պահպանմանը, հիմնականում զբաղված է «տուգանելու մատերիալ» որսալով: Ու թեեւ տեսախցիկների առնչությամբ մինչ հեղաշրջումը Նիկոլն ասում էր, որ ժողովուրդը «տուգանելու մատերիալ» չէ, հիմա տեսախցիկներին ավելացավ ՃՈ «ծածուկ ծառայությունը»` «18+» ԾԾ հապավումով...

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչ վերաբերում է հակավիրուսային միջոցառումներին, ապա Արսեն Գարդասիլիչը արգելեց թեստավորում անցկացնել մասնավոր լաբորատորիաներում: Ժամանակին ամերիկացիները, հետո ռուսները նման որոշում ընդունել էին, սակայն հետո հրաժարվել դրանից, քանզի թեստավորման սուր պակասը ստիպում է նոր ռեսուրս փնտրել: Իսկ սրանց մոտ ամեն ինչ թարս է, երեւի թե ավելորդ են համարում ավելի շատ թեստավորելը: Երեւի թե, մասնավորների թեստերը կխանգարեն քաղաքականապես նպատակահարմար թվեր նկարել, կարող են վիճակագրություն փչացնել...

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

Իհարկե, Նիկոլի համար մուրազ կլիներ, որ արտակարգ դրությունն ու դրան հիմնավորող վարակվածների վիճակագրությունը հավերժ տեւի, Արսեն Թորոսյանի ասած 5 տարին ընդգրկի: Համ տեղը-տեղին ոստիկանապետական ռեժիմ ես ապահովում, ում ուզում` բռնում ես, ում ուզում` տուգանում, բողոքի ակցիաներն արգելում, ԱԺ-ում ուզածդ այլանդակ օրենքները «սղացնում», համ էլ զերծ ես մնում պարտությանը տանող հանրաքվեից: Ի դեպ, իր ասուլիսում Նիկոլն արդեն հնչեցրեց հանրաքվեից հրաժարվելու գաղափարը, բայց ԱԺ-ով էլ ՍԴ կազմից ազատվել իրեն թույլ չեն տա: Իսկ թե ինչպես է դա եղել` դետալներով նկարագրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Առաջին անգամ մայիսի 15-ին ՍԴ-ի վերաբերյալ հանրաքվեի չեղարկման մասին հայաստանյան իշխանության ներկայացուցիչներից խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը»: «Սակայն խնդիրն այն է, որ առաջին անգամ այս մասին ընդհանրապես խոսել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը մայիսի սկզբին, ով, անդրադառնալով Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր. «Կարծում եմ, որ հայերը դատական համակարգի` սովորականից ավելի արմատական վերափոխում են առաջարկում: Մենք առաջարկել ենք նրանց դիմել Վենետիկի հանձնաժողով` որպես լավագույն խորհրդատու մարմնի»: Այսինքն` Փաշինյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պահով դիմել է Վաշինգտոնին, որտեղից էլ նրան խորհուրդ են տվել դիմել նիկոլականների կողմից չսիրված Վենետիկի հանձնաժողովին, որից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, իսկ Ռուբինյանն էլ այդ մասին գրառում է անում` տեղեկացնելով հանրությանը: Բավականին հետաքրքիր բացահայտում էր»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Կարճ ասած, քաղաքագետի դիտարկմամբ, Նիկոլը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր Հայաստանը ռուսական «գուբեռնյա» դարձնելու մեջ, ինքն է, գալով իշխանության, Հայաստանը դարձրել ամերիկյան նահանգ ու մեր երկրի ներքին հարցերը քննարկում ու հրահանգներ է ստանում Վաշինգտոնից, որտեղից էլ մեզ տեղեկացնում են, թե ինչ է մեզ սպասվում, օրինակ, ՍԴ-ի հարցի շուրջ:

ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Նիկոլի ասուլիսն իրոք խայտառակություն էր: Ընդամենը 2000 դիտում ուղիղ եթերում, շուրջ 5000 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մասը` ձեռառնոցի, քննադատություն եւ հայհոյանք: Այսինքն` քաղաքացիները նույնիսկ չեն էլ ուզում նրա ասուլիսը նայել: Վարկանիշը դարձավ զրոյից էլ քիչ...

Հիմնական նպատակը թերեւս «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձեւակերպումը հնչեցնելն էր, երեւի տիկնիկավարների հանձնարարությունը հենց դա էր: Նա հաջողացրեց անգամ հերքել` իբր չի ասել, որ կորոնավիրուսը պինցետով կհանեն, օղիով կախտահանեն, եւ շրջանցեց հարցերի հարցը` Լավրովի պնդումը Արցախի հարցի փուլային լուծման մասին հերքո՞ւմ է, թե՞ հաստատում: Նույնիսկ փորձեց ամերիկացիների եւ եվրոպացիների անունից հնչեցնել Լավրովին հակասող ինչ-որ բաներ, եւ Արեւմուտքը դրա համար մի օր պատասխան կպահանջի: Իսկ ահավոր կոռուպցիոն մեղադրանքները` մաքսանենգ ծխախոտը եւ մաքսանենգ ադամանդները, որոնք մանրամասնորեն տեսաուղերձներով հնչեցրել էր նախկին դեսպան Միքայել Մինասյանը, չփորձեց անգամ ժխտել: Եվ ահա երեկ երեկոյան Մ.Մինասյանը պատմեց Վորոնեժում կալանված մաքսանենգ ծխախոտի մասին մանրամասներ` տեղեկացնելով, որ քայլասերված իշխանությունները զբաղված են գրանցամատյաններից Երեւան-Վորոնեժ թռիչքի հետքերը ջնջելով... Ինքը` Մինասյանը, դա կարճ բանաձեւել էր այսպես. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»:

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Կարճ ասած, Նիկոլենց վիճակը վատից էլ վատ է, ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով. «Եվ ուրեմն, սիրելի պողոսներ, ուշադիր նայեք «բիչոկ Հրաչին», հիշեք Գիքորի աներձագի` այս էժանագին դերասանի դեմքը: Նա եւ իր ընտանիքն այս պահին իրենց գեղցի շուստրիությամբ թալանում են ձեզ եւ խայտառակում Հայաստանի միջազգային վարկը: Ու սա որքան էլ մեզ փորձի դատի տալ, որքան էլ փորձի օգտագործել իր` Գիքորի աներձագ լինելը, միեւնույնն է, շատ կարճ ժամանակ անց խայտառակ մաքսանենգության քրեական գործով որպես մեղադրյալ անցնելու է ու նստելու է»: Եվ ահա Նիկոլն իր ընտանեկան թերթի անանուն հոդվածով փորձում է պնդել, որ իրենց վարչախումբը չունի արժանի ընդդիմություն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատականով. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան ԶԼՄ-ում հեթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ` «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին: Ես իրականում շատ անհանգիստ եմ իր համար: Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները: Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք` ընդդիմություն ասելով` Փաշինյանը նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը` այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել, մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կարգել «ընդդիմության առաջնորդ»: Եվ եզրակացությունը բավականին դաժան բան է արձանագրում. «Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա: Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին: Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքնիրեն գերագնահատում` ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը: Մնացածը տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրն արդեն ձեւավորել է քաղաքական օրակարգի երեք կարեւորագույն խնդիրները`

«ՀԱՑՆ ՈՒ ՍՈԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

2. Հայաստան` առանց Նիկոլի:

3. Հայաստան` Նիկոլից հետո»:

Այսինքն` կրկին ու կրկին փաստվում է, որ առկա է «Կոնսենսուս մինուսձեւաչափը, եւ արդիական է դառնում, թե ինչպիսին կլինի Հայաստանը Նիկոլից հետո: Նիկոլի իշխանավարությունն այլեւս անփրկելի է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА