o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ իրավիճակ է մայրաքաղաքում

25.03.2020 11:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ իրավիճակ է մայրաքաղաքում

Թեեւ առավոտվանից (ավելի ճիշտ` երեկ կեսգիշերից) ուժի մեջ է արտակարգ դրության մեկշաբաթյա ուժեղացված ռեժիմը, բայց ասել, թե մայրաքաղաքում ինչ-որ արտառոց փոփոխություններ կան, ճիշտ չէր լինի: Երեկ երեկոյան ոստիկանությանը հաջողվեց քաղաքով մեկ ժամերով աղմկելով` բակչության մի մասին խուճապահար անել: Սակայն առավոտից նկատելի շարժ, այնուամենայնիվ, կա: Մարդիկ պարզապես նախ վախվորած դուրս են գալիս, մի փոքր աջուձախ նայում ու տեսնելով, որ ոստիկանական մեծածավալ ուժեր չեն պտտվում փողոցներում, հանգստացած իրենց գործին են գնում: Մայրաքաղաքում, այդ թվում կենտրոնական հատվածներում մեր շրջայցը եւս ցույց տվեց, որ միայն ոստիկանական հատուկենտ մեքենաներ են պտտվում` արդեն երեկվա համեմատ բավականին նվազած ոգեւորությանմ հայտարարելով տանից դուրս չգալու հորդորների մասին: Մի քանի հատվածներում էլ ոստիկանական զրահամեքենաներ կան, որոնք նույնպես իրենց համար հանգիստ կայանել են. երեւի ոստիկանական վերնախավն ուզում է ցույց տալ, թե ինչ-որ բանե է անում: Մայրաքաղաքի մուտքային որոշ հատվածներում եւս ոստիկանական ավտոմեքենաներ կան, որոշ մեքենաների կանգնեցնում, հարցեր են տալիս: Սակայն սա էլ ինչ-որ արտառոց վիճակ չէ. պատասխանում, առաջ են անցնում: Իհարկե, կարող են երեկոյան ժամերին մայրաքաղաքն էլի ոստիկաններով լցնել: Բայց եթե նպատակը կուտակումներ թույլ չտալն է, դա միայն երեկոյով կամ օրվա այլ որոշակի ժամերով սահմանափակելը բան չի տալու:

Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին. ՊՆ խոսնակ

Այս պատկերը սպասելի էր, քանի որ չնայած վարչապետի եւ պարետի «խրոխտ» տեսքին, մարդիկ այդպես էլ չհասկացան այս գործողությունների իմաստը: Օրինակ, ինչի՞ համար են տանից դուրս գալու եւ ինչ-որ տեղ գնալու համար պարտադրվող թերթիկները, որոնք մարդկանց պարտադրում են լրացնել: Դրանցով վերահսկել եւ պարզել բնակչության շարժը պարզապես անհնար է. եթե անգամ ողջ ոստիկանությունը փողոց հանեն, ինչպե՞ս են բոլոր քաղաքացիներին ստուգելու, այն էլ` ամեն քայլափոխի, ողջ օրվա ընթացքում: Կամ, ենթադրենք, մեկը գրել է, թե գնում եմ այս փողոց, սակայն փաստացի գնում է այլ տեղ, ինչպե՞ս են հսկելու, պետք է մի ոստիակն կցեն, որ այդ շարժը վերահսկի՞: Իսկ եթե խնդիրը զանգվածային շարժի վերահսկողությունը չէ, որ, օրինակ, եթե ինչ-որ հատվածում հանկարծ վիրուս ֆիքսվի, արագորեն պարզեն` այդ ժամին ովքեր են այդտեղով անցել, որ մեկուսացնեն, ուրեմն էլ ո՞րն է այդ թերթիկների իմաստը: Արդյունքում, այդ թերթիկները միայն համացանցածին կծու ծաղրի օբյեկտ դարձան:

Անհասկանալի մնաց նաեւ երկու մարդուց ավել միասին չգտնվելու եւ մյուսներից որոշակի դիստանցիայով շարժվելու հրահանգի իմաստը: Հասկանալի է, ուզում են կուտակումներից խուսափել: Բայց մտնում ես, օրինակ, խանութ, տրանսպորտ, ու միանգամից այդ պահանջի կատարումը դառնում է անհնար: Անհնար է նաեւ դրա նկատմամն վերահսկողությունը: Ու պարզ հարց` ո՞ւմ է պետք նման ոչ կենսունակ գործողությունը: Այն դեպքում, երբ, մեղմ ասած, նման քիչ էֆեկտիվ քայլեր տեսնելուվ, մարդկանց մոտ էլ ավելի է թուլացնում վստահությունը` իշխանությունների հաակկորոնավիրուսային գործողությունների նկատմամբ

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА