o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀ ԽԱՂԱԼ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

25.02.2020 22:30 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀ ԽԱՂԱԼ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելուց հետո շարունակում է վստահ խաղ ցուցադրել եւ մրցաշրջանի այս հատվածն անցկացնել՝ հօգուտ «Ռոմայում»  մնալու հեռանկարի: Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» տանը խաղաց «Լեչեի» հետ՝ առավելության հասավ 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը փայլուն հանդիպում անցկացրեց՝ դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական պորտալը, սա ներքին առաջնության շրջանակում առաջին հանդիպումն է` սկսած 2019 թվականի փետրվարից, որում հայ կիսապաշտպանն իր ակտիվում է գրանցել ե՛ւ գոլ, ե՛ւ գոլային փոխանցում: Մխիթարյանը նախորդ տարվա փետրվարի 27-ին «Արսենալի» կազմում այդպիսի ցուցանիշով էր աչքի ընկել՝ «Բորնմուտի» դեմ տնային խաղում (5-1): Ընդ որում, հայ կիսապաշտպանն այդ մրցավեճում դարձել էր միանգամից 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Լեչեի» դարպասը խփած գոլը Մխիթարյանի համար 5-րդն էր Ա սերիայի ընթացիկ առաջնությունում: Այն դեպքում, երբ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշարում խաղադաշտ է դուրս եկել 12-րդ անգամ՝ 7-րդ անգամ ընդգրկվելով մեկնարկային կազմում: Իտալական մամուլը բարձր է գնահատել Մխիթարյանի խաղը, մեծամասամբ՝ ամենաբարձրը, նշել, որ հայ ֆուտբոլիստն ու Ջեկոն իշխեցին ողջ հանդիպմանը: Խաղից հետո գովեստի խոսքեր ասվեցին նաեւ գլխավոր մարզչի կողմից: «Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը խաղադաշտում ճիշտ ժամանակին որոշումներ կայացնելու փայլուն ունակություն ունի: Մեզ համար շատ կարեւոր է լավ որոշումներ կայացնելը: Մենք անցյալում շատ սխալներ ենք թույլ տվել գրոհների եզրափակիչ հատվածում: Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին: Մխիթարյանն այս մրցաշրջանի ընթացքում վնասվածք ստացավ, սակայն այժմ վերադարձել է ու ապացուցում է իր բարձր կարգը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Ես կցանկանայի նրան պահել մեր թիմի կազմում»,- ասել է Ֆոնսեկան: Իսկ Մխիթարյանը հանդիպումից հետո նշել է, որ լավ մարզավիճակում է. «Ֆիզիկապես լավ վիճակում եմ, բայց ես աշխատում եմ ամեն օր, եւ մենք պետք է օրեցօր կատարելագործվենք»: Անդրադառնալով ամենակարեւոր հարցին՝ իր ապագային, հայ ֆուտբոլիստը նշել է. «Իմ ապագա՞ն: Տեսնենք, թե ինչ կլինի: Հիմա պետք է մտածենք առաջիկա 3 ամիսների մասին: Դեռ վաղ է խոսել դրա մասին: Բայց ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ քաղաքը, թիմը եւ երկրպագուները»:

Երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում.Կապառոս

Հայ ֆուտբոլիստին մնում է զերծ մնալ վանսվածքներից ու շարունակել վստահ ելույթները, նրան թիմում պահելու ցանկությունը եւս մեկ անգամ վերահաստատված է Ֆենսեկայի կողմից, այնպես որ, առաջիկա ամիսները որոշիչ կլինեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА