o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

19.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Եվ այսպես, սահմանադրության կոպիտ խախտմամբ նշանակված հանրաքվեի քարոզարշավն արդեն թափ է հավաքում: Նիկոլն անձամբ դա մեկնարկեց` դնելով երկու ավտոճանապարհների լուսանկարներ, համապատասխանաբար քայքայվածի վրա գրելով «Ոչ», իսկ թարմ ասֆալտապատածի` «Այո»: Դա, բնականաբար, սոցցանցերում ծաղրի տեղիք տվեց, եւ քաղաքացիները կատակում էին, որ Նիկոլի երազած Սահմանադրական դատարանը պետք է ոչ թե իրավագետներից, այլ ասֆալտ փռողներից բաղկացած լինի:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

 

ԱՄԲՈՂՋ ԹՈՒՔՈՒՄՈՒՐԸ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ՞Ն

Բնականաբար, հանրաքվեի հետ կապված ամեն ինչի պատասխանատվությունը վերագրվելու է շտաբի պետին` նախարար Սուրեն Պապիկյանին: Նա էլ քարոզարշավ մուտք գործեց սկանդալով` լույս աշխարհ հայտնվեց այն պատմությունը, որը թաքցրել էր սեփական պաշտոնական կենսագրությունից: Այն է` որ ՌԴ սահմանապահ զորքերում ծառայելիս դանակահարել է սերժանտին, դատապարտվել ազատազրկման, իսկ հետո համաներումով վաղաժամկետ ազատ արձակվել: Ընդ որում, հանրությունը վրդովվեց ոչ թե դատվածության բուն փաստից, այլ այդ փաստը թաքցնելուց: Չէ՞ որ չթաքցնելու դեպքում կստացվեր, որ նա կառավարության այն անդամներից է, ով թեկուզ հանցագործ անցյալով, բայց տղա է, ով հանցագործությունը կատարել է տղայական կռվի ընթացքում: Բայց նման է, որ հակասահմանադրական հանրաքվեի շտաբը գլխավորելու հանգամանքը մինչեւ վերջ պրկել է Սուրեն Պապիկյանի նյարդերը, եւ նա արեց վատագույնը, ինչը նման հանգամանքներում հնարավոր է անել: Սարքեց ջղաձիգ սկանդալ, ուր վրդովվում էր, թե տեղի է ունեցել անձնական կյանքի տվյալների հանրայնացում եւ իրավապահներից պահանջեց հետաքննություն անցկացնել եւ բացահայտել արտահոսքի աղբյուրը: Սակայն քրեական անցյալը Սուրեն Պապիկյանի միակ խնդիրը չէ: Շատ բարձր է հավանականությունը, որ 650 հազար «այո» ապահովելը անիրագործելի առաքելություն լինի, եւ, բնականաբար, Նիկոլի ամբողջ թիմի այդ պարտության համար քավության նոխազ կդառնա հենց շտաբի պետը: Այդ պատճառով է, որ մարզպետները ամենակոպիտ ճնշումով քաղաքապետերի եւ գյուղապետերի վրա «այո» քվեների պլան են դնում, ըստ չար լեզուների, սպառնալով հակառակ դեպքում բոլորին «նստացնել»: Կա եւ այլ հանգամանք` որ վարչական ռեսուրսի կիրառումը նույնպես բավարար չլինի, եւ բանը հասնի բացահայտ «թվանկարչության»` դրա բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Այդ դեպքում էլ նույն Նիկոլն իր ամբողջ թիմով բոլոր «պոպոկները» կրկին կջարդի Պապիկյանի գլխին:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

 

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆ ԲՈԼՇԵՎԻԶՄՆ Է

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի` երբեմն ողբերգության, երբեմն ֆարսի տեսքով: Ու այդ առումով Հայաստանի 2018-ի հակասահմանադրական հեղաշրջումը շատ ընդհանրություններ ունի 1917-ի բոլշեւիկյան հեղաշրջման հետ: Երկու դեպքում էլ հեղաշրջումն ու իշխանության զավթումը եղավ բավականին հեշտ եւ լրիվ անարյուն: Բոլշեւիկները 1918-ին ցրեցին Ռուսաստանի Սահմանադիր ժողովը, որը պետք է որոշեր կայսրության ապագա կառավարման կարգը: Հիմա մեր քայլասերվածները ուզում են ցրել Սահմանադրական դատարանը, ճիշտ է, ի տարբերություն բոլշեւիկների, դա անում են երկու փուլով: Առաջին փուլով ծանրագույն ճնշումների, ահուսարսափի մթնոլորտի եւ տխմար էյֆորիայի պայմաններում նրանք ցրեցին օրինական ընտրված Ազգային ժողովը եւ ձեւավորեցին նորը` բացարձակ սեփական մեծամասնությամբ, ընդ որում` պատգամավորների կենսագրությունը բաղկացած է երկու կետից` երբ է ծնվել եւ երբ է դարձել պատգամավոր: Իսկ երկրորդ փուլը քայլասերվածների խունտան իրականացնում է հիմա: Ճիշտ է, ի տարբերություն Սահմանադիր ժողովը ուժով ցրած բոլշեւիկների, դա ուզում են իրականացնել մանիպուլյատիվ հանրաքվեով, բայց շատ հավանական է, որ հանրաքվեի սցենարի ձախողումից հետո փորձ կարվի կրկնելու բոլշեւիկների ուժային սցենարը: Բոլշեւիկները պատերազմի պաայմաններում ընդունել էին խաղաղության մասին դեկրետ եւ կնքել սեփական (սեփակա՞ն) երկրի կապիտուլյացիան արձանագրող Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Նիկոլը փաստացի պատերազմական պայմաններում խաղարկում է ինչ-որ աբսուրդային մոդել, որն իբր պետք է բավարարի նաեւ թշնամի պետության շահերը, եւ շատ է խոսվում Արցախի տարածքում թուրք բնակչությունը հայերի հետ խառը բնակեցնելու մասին, ինչը ավելի վատթար աղետ է, քան անգամ ամենածանր ռազմական կորուստները: Զուգահեռները շատ են: Ավելացել են նաեւ զուտ հայ բոլշեւիկների զինանոցի գործիքները` քայլեր, որոնք միտված են բանակի մարտունակության քայքայմանը: Պարզապես 1920-ի բոլշեւիկյան թռուցիկների փոխարեն օգտագործվում է Ֆեյսբուքը, իսկ զորքեր գործուղում են ոչ թե ագիտատորների, այլ «թավշյա» գործ կարող դատախազիկների, մեկ էլ` սորոսական «իրավապաշտպանների»: Սակայն բացի զուգահեռներից, առկա են նաեւ զգալի տարբերություններ: Ճիշտ է, ազգուրացության եւ կոսմոպոլիտիզմի մակարդակը նույնն է, եւ մի բան էլ կատարելագործվել է, սակայն մասշտաբներն են տարբեր` բոլշեւիկները քանդում էին մեծ բազմազգ կայսրություն, նիկոլականները քանդում են փոքրիկ մոնոէթնիկ պետությունը: 1917-1920թթ. Ռուսական կայսրությունում նաեւ չկար այնպիսի արագ տեղեկատվական հաղորդակցության հնարավորություն, ինչպիսին կա հիմա Հայաստանում: Իսկ համացանցային տեխնոլոգիաները, ինչպես հայտնի է, էական շտկում են մտցնում գործընթացների մեջ: Զորօրինակ, եթե Ֆեյսբուք չլիներ, ապա բոլշեւիկների պես արդեն վաղուցվանից նիկոլականները կազմած կլինեին գնդակահարող բրիգադներ, իսկ հիմա համացանցի տարածքում են իրականացնում այլ կարծիք ունեցողների բարոյահոգեբանական «գնդակահարությունը»:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ

«Այո»-ի ճամբարը ներկայացված է «Իմ քայլով», ՀԱԿ-ով եւ ՀԱԿ-ի «նավթալինոտ» արբանյակներով: Անբողջ ընդդիմությունը` մեծ ու փոքր ընդդիմադիր կուսակցությունները, արմատական եւ փափուկ ընդդիմադիրները, բոլորը ներկայացված են ապօրինի եւ հակասահմանադրական հանրաքվեի բոյկոտի ճամբարում: Այդտեղ համախմբումը ամենեւին էլ դժվար խնդիր չէ, եւ նկատելի է, որ ընդդիմադիրների փոխադարձ վերաբերմունքը դարձել է ավելի ջերմ, խանդն էլ պակասել էԻսկ «ոչ»-ի ճամբարը ներկայացված է բացառապես իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի իրավաբանական թիմով: Ինչպես բացատրում են իրենք` իրավաբանները, իրենց մասնակցությունը հանրաքվեի «ոչ»-ի ֆորմատով բացարձակ չի լեգիտիմացնում հակասահմանադրական հանրաքվեն, քանզի լեգիտիմությունը քաղաքական, այլ ոչ թե իրավական կատեգորիա է: Փորձագետները նշում են, որ Նիկոլի համար «ոչ»-ի այդ տարբերակը վատագույնն է, որը հնարավոր էր ընդհանրապես լինել: Երեւի թե, այդ պատճառով նրանք էլ հիմա իրավաբանների «այո»-ի նախաձեռնություն են ստեղծել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գլխավորությամբ, սակայն ակնհայտորեն այդ թիմը իր քաշով եւ պատրաստվածությամբ զիջում է Ռուբեն Մելիքյանի թիմին: Բացի այդ, Սիրունյանի թիմն ունի այն դժվարությունը, որ պետք է իրավական ձեւակերպումներով պաշտպանի բացարձակ հակաօրինական եւ հակասահմանադրական գործընթաց, իսկ Ռուբեն Մելիքյանի թիմը դյուրությամբ նույն իրավագիտական լեզվով ջախջախելու է հակաիրավական գործընթացը: Գումարած դրան, իրավաբաններից բաղկացած «ոչ»-ի թիմը հարկ եղած դեպքում կարող է իրականացնել եւ բոլոր բողոքարկման գործընթացները, այդ թվում եւ հանրաքվեի արդյունքները ՍԴ քննության առարկա դարձնելը: Այսինքն` ֆյուրերիկ Նիկոլը եւ իր թիմակիցները այդքան ապօրինություններ գործեցին, որպեսզի հանրաքվեն չքննվի ՍԴ-ում, սակայն Ռ. Մելիքյանի թիմը արդեն հանրաքվեի արդյունքները կարող է դարձնել ՍԴ քննության առարկա: Նաեւ կարեւոր է այն, որ ընդդիմադիրները կապ չունեն «ոչ»-ի ճամբարի հետ, ինչը ջարդում են Նիկոլի «սեւի ու սպիտակի» սխեման եւ դժվարացնում է այնպիսի մանիպուլյատիվ հնարքների կիրառումը, ինչպիսիք է մարդկանց «վախեցնելը», որ, եթե «այո» չքվեարկեք, ապա կվերադառնան նախկին ռեժիմի ներկայացուցիչները եւ ձեր «սեւը» կտան: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Մյունխենում, հանրային ընկալումներում կամա, թե ակամա, բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարկանիշը: Մարդիկ ակնհայտորեն տեսնում են, որ ռազմիկ նախագահների օրոք չէր կարող լինել այն խայտառակությունը, որը դիտեցին ուղիղ հեռարձակմամբ: Ռազմիկ նախագահների օրոք բացառված էր այնպիսի երեւույթը, ինչպիսին է դրսերում «կուռկուռի ձագ» դարձող առաջին դեմքը: Բայց, այնուամենայնիվ, դեռ կան ֆյուրերիկի ֆանատներ, ում մեջ դեռեւս նախկին իշխանությունների հանդեպ ատելությունը ավելի ուժեղ է, քան գիտակցումը, որ Նիկոլը երկրի հերն անիծել է եւ տանում է դեպի պետականության կործանում: Եվ եթե հանկարծ պարզվի, որ այդպիսինները շատ են, ապա իրոք կարող ենք շրջել մեր պատմության վերջին էջը` ստանալով «թավշյա» ցեղասպանություն:

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА