ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական շոու». Չավուշօղլուն ու Էրդողանի խոսնակն՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

13.12.2019 11:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Քաղաքական շոու». Չավուշօղլուն ու Էրդողանի խոսնակն՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Իր Twitter-ի էջում նա գրել է, որ «ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական շոու է, որը չունի իրավական հիմք և ուժ, իսկ նրանք, ովքեր քաղաքականացնում են պատմությունը, վախկոտներ են, որոնք չեն կարող նայել պատմության աչքերին»:

Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

Չավուշօղլուի օրինակին հետևել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա նույնպես գրառում է արել Twitter-ում՝ ասելով, որ «և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական ոլորտներում ԱՄՆ Սենատի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության հարցում ժխտողականությունը:

Հիշեցնենք նաև, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА