o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.12.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Այսօր 500.000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ եւ տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երեւանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»,- ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ քննադատական խոսքի հեղինակը: Ո՛չ, դա «հանցավոր ռեժիմի» «հակահեղափոխական» ընդդիմադիրները չեն, դա  մեր կլոուն քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ է, ով առանց աչք թարթելու մտադիր է քաղաքային բյուջեից Ամանորի տոնակատարությանը հատկացնել 700 հազար դոլար: Պարզապես նա այդ հայտարարությունը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր 2013-ի հոկտեմբերի 12-ին: Բայց, ի դժբախտություն իրեն, արդեն չի կարող  հույսը դնել երեւանցիների կարճ հիշողության վրա, քանզի համացանցը, ի տարբերություն մարդկանց, ամեն ինչ հիշում է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԼՀԿ-ական ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ վրդովվում է. «Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ` դեմ քվեարկելով 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծայառողներին փոխհատուցման համակարգում ներառելու օրենսդրական առաջարկիս»: Նա զարմանում է, թե ինչու հարցը հանձնաժողովում 4 անգամ քննարկվելով, ստացել է դրական եզրակացություն, սակայն քվեարկությամբ, ի վերջո, մերժվել է: Տիկինը գտավ  հետեւյալ բացատրությունը. «Ցավոք, քվեարկությունից առաջ տեղի ունեցածը չունի որեւէ բացատրություն եւ հերթական անգամ ցույց է տալիս խորհրդարանի դերի, մեղմ ասած, նվազեցմանն ուղղված հերթական քայլերը կառավարության կողմից»: Բայց զարմանալի է, ի՞նչ ազդեցություն պետք է ունենար խորհրդարանը... Պարզապես  քայլոները ափսոսացել են իրենց  աստղաբաշխական  պարգեւատրումներից մի բան պակասեցնեն: Ի՞նչ զինհաշմանդամ, թող գնան գրողի ծոցը, գիշերօթիկների երեխաներ եւ ծերե՞ր` շպրտել փողոց եւ գիշերօթիկներն ու ծերանոցները փակել: Չէ՞ որ Նիկոլի ամենասիրելի բառը լափամանն է, եւ ինչպե՞ս կարող են սրանք սեփական լափամանից բան պակասեցնել հօգուտ` կարիքավորների:

ԶԱՐՄԱՆՔ

Երբ ՆԻԿՈԼԸ սկսեց ինքն իրեն Քրիստոսի հետ համեմատել, եւ խորհուրդ տալ չինովնիկներին, որ բդեշխի բարդույթի փոխարեն Քրիստոսի բարդույթ ունենան, մենք, բնականաբար, շտապեցինք ունկդրել Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետների» եզրակացությունները, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հոգեկան առողջության վերաբերյալ: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ Նիկոլի բարդույթները վարակիչ են եւ աներեւակայելի ձեւով տարածվում են ոչ միայն մեր երկրում, այլեւ` աշխարհում: Այսպես` լեհական մի ընկերություն հրապարակել է «Ես Հիսուս Քրիստոսն եմ» տեսախաղի թրեյլերը, եւ ընդամենը 4 օրում դա հավաքել է 330 հազար դիտում, իսկ թե ի՞նչ է գրված դրա նկարագրությունում. «Ես Հիսուս Քրիստոսն եմ»-ը ռեալիստական խաղ է` ոգեշնչված Նոր կտակարանի պատմություններով,- ասվում է տեսախաղերի տարածման Steam կայքում խաղի նկարագրության մեջ,- Ստուգեք, թե կարո՞ղ եք արդյոք դուք, ինչպես իսուս Քրիստոսը, կատարել Աստվածաշնչի բոլոր հայտնի հրաշքները: Սա խաղ-սիմուլյատոր է, եւ դուք կարող եք փորձել փրկել աշխարհը, ինչպես Նա արեց: Պատրա՞ստ եք արդյոք դուք պայքարել սատանայի դեմ անապատում` քշելով հրեշներին եւ ապաքինելով հիվանդ մարդկանց»: Դե, ի՞նչ ասես, ինչպես ընդունված է հայտնի անեկդոտում` «Գժեր գժվեք, գլխավոր բժշկի շուրջայցն է»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА