Աշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա Հակոբյան Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում Հայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ Մանասերյան Այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն Թորոսյան Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ


«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»

Հասարակություն

44-օրյա պատերազմում մեր ցավալի կորուստներից մեկն էլ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եւ որդու զոհվելու փաստն էր: Ցավալի ու միաժամանակ՝ մինչ օրս առեղծվածային համարվելով: Նկատի ունենք, որ այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչպես Ռուստամի հստակ կոորդինատները հայտնի դարձան թշնամուն: Այս, ինչպես նաեւ պատերազմական եւ հայաստանյան ներկա իրողությունների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ Հայոց բանակի առկա իրավիճակին եւ սահմանային կուտակումներին.

- Պետք է մարդը կույր լինի, որ չտեսնի թշնամու կուտակումները ՀՀ սահմանների ողջ երկայնքով մեկ, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում: Այնինչ, կուտակումները բավականին ահագնացող տեմպերի են հասնում: Ձեզ ավելին ասեմ, նոյեմբերի 16-ին թշնամին պլանավորել էր, որ իջնի եւ Գորիս տանող ճանապարհը փակի, բայց, ի փառս մեր բանակի, հանդիպեցին զինվորների հուժկու հարվածին: Իսկ այն խոսակցությունները, թե մեր բանակն այլեւս ի զորու չէ դիմակայել թշնամուն, կեղծ են ամբողջությամբ: Նման խոսակցությունները, թեզերը տարածում են Հայաստանում գտնվող եւ իրենց ծառայությունները թուրքերին մատուցող «հայերը»: Նոյեմբերի 16-ին շատ զինվորների հետ միասին նաեւ «Սեւ հովազ» պայմանագրային գումարտակն էր կռվում եւ իր անվանն արժանի հակահարված տվեց թշնամուն:

 

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽՈՒՃԱՊԻ ԷԻՆ ՄԱՏՆՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

- Պարոն Գասպարյան, հնարավոր չէ՞ր մեր բանակի նման մարտունակությունը, ինչպես Դուք ասացիք, ցուցադրել նաեւ 44-օրյա  պատերազմի ընթացքում, որպեսզի խուսափեինք նման ցավոտ արդյունքներից:

- Գիտե՞ք, 44-օրյա պատերազմի ժամանակ նույն «Սեւ հովազ» պայմանագրային ջոկատը Քարվաճառի տարածքում մի սանտիմետր հող չզիջեց, անգամ առաջին օրվա գրաված դիրքը հետ բերեց: Բայց հետո իմացաք, թե ում ձեռամբ՝ ինչ եղավ: Էլ չեմ խոսում հարավային ուղղության մասին, որտեղ միտումնավոր խուճապի էին մատնում զինվորներին:

- Ովքե՞ր:

- Յան ազգանունը կրող «թուրքերը»:

- Գեներալի ուսադիրների տա՞կ:

- Անգամ՝ գեներալների, այո, ցավոք: Բայց խուճապը ոչ միայն գեներալներն ու սպայակազմն էին տարածում, այլ նաեւ որոշ լրատվամիջոցներ, ֆեյքեր, որոնք միտումնավոր բանակը տանում էին բարոյալքման: Հեռու չգնանք, վառ, թարմ օրինակ: Նոյեմբերի 16-ին՝ մի քանի ժամ ընթացող պատերազմի ժամանակ, միանգամից «Հայկական ժամանակ» օրաթերթը խուճապ տարածեց, թե ունենք զոհեր, գերիներ: Իսկ նման լուրերը մեխանիկորեն փոխանցվում են զինվորներն, որոնք կանգնած են սահմանին:

- Ուզում եք ասել, որ նաեւ նման լուրեր տարածողնե՞րն էին մեղավոր, որ նոյեմբերի 16-ին կրկին ունեցանք զոհեր, գերիներ:

- Այո: Վայրկյանների ընթացքում տարածվեց խուճապ, որ բումերանգի էֆեկտով հասավ սահման: Ու ցավալին այն է, որ դա ներքին թուրքերի մոտ հաջողվեց:

- Պարոն Գասպարյան, բայց ո՞նց են այդ խուճապային տրամադրությունները նման արագությամբ հասնում դիրքեր, երբ թվում է, որ տղաները պետք է որ կենտրոնացած լինեին թշնամու դեմն առնելու, ոչ թե համացանցային լուրեր ընթերցելու վրա:

- Այո, համաձայն եմ Ձեզ հետ: Պարզապես, երբ զինվորների մեջ տարածվեց հրահանգ, որ ցանկացած մանրուք պետք է նկարել ու այն հանրայնացնել, ա՛յ, հենց այդտեղից սկսվեց բանակի կազմաքանդումը:

 

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՆ ԵՂԵԼ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ

- Վերադառնանք  44-օրյա պատերազմին: Այն ժամանակ փորձառություն ունեցող գեներալներին հեռացրին մարտական գործողություններից: Սա եւս բանակի կազմաքանդման ծրագրի մի մա՞սն էր:

- Իսկ որտեղ էին կռիվ գնացող այդ գեներալները: Տվյալ գեներալները միշտ են եղել ընդհատակում: Կամ ի՞նչ գեներալ. այն գեներալները, որոնք 90-ական թվականներից ռազմական ոչ մի կրթություն չունենալով, գեներալնե՞ր դարձան: Էսօր պահեստազորի գեներալներ կան, որոնք հռչակում են, որ հայկական տարածքների մի մասը եղել են ադրբեջանական, եւ մենք երեսուն տարի այդ տարածքները օգտագործել ենք: Եվ այդ գեներալ կոչվածնե՞րը պետք է պատերազմեին: Նման գեներալները հրավիրում են թուրքերին մեր տարածքներ: Ինչպե՞ս կարող է Հայոց բանակի գեներալը նման արտահայտություն անի, դրանք ինչ գեներալ են: Ամոթ է, Ձեր չեղած ուսադիրներին համապատասխան խոսեք: Ինչո՞վ էին մտածում այդ գեներալները, երբ 90-ականներից սկսած մինչ օրս նորմալ խրամատ չեն կահավորել:

- Սեյրան Օհանյանը, օրինակ, գեներալներից մեկն ասում է, որ իր օրոք ամեն բան արվել է զինվորի համար:

- Դե թող ցույց տա: Թող հիմա Սեյրան Օհանյանը եւ, առհասարակ, բոլոր ԱԺ պատգամավորները, որոնք պարգեւավճարներ են ստանում, հավաքվեն, ու ես իրենց բարձրացնեմ դիրքեր: Բայց խորհուրդ եմ տալիս, որ պամպերս էլ հետները վերցնեն: Տեսնեմ ո՞նց են հինգ մետր հեռավորության վրա, սառնամանիքին թուրքերի աչքերին նայելու:

- Ի դեպ, հետաքրքիր է Ձեր տեսակետը մերօրյա ընդդիմադիրների գործողությունների վերաբերյալ:

- Այսօր ընդդիմադիր դաշտը խաղ է խաղում ժողովրդի զգացմունքների հաշվին: Էս պահին ինձ համար  թիվ 1 քաղաքականությունը ազգովի բանակ դառնալն է: Բոլորը` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը թքած ունեն էս ժողովրդի վրա, միակ փրկությունը համազգային համախմբումն է: Էսօր ով մի քանի դրամ ավել փող ունի, կուսակցություն է ստեղծում, այնինչ այսօր մեր կուսակցությունը հայրենիքն է:

 

«ԵՂԲՈՐՍ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՏՐՎԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ»

- Պարոն Գասպարյան, ի դեպ, Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես ընկավ Շուշին:

- Ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը չեն ընկել, մերոնք են ճանապարհը բացել ու էստի համեցեք են արել: Ուղղակի անհնար էր Շուշին վերցնել: Այն, որ բերդաքաղաքի դռները բացվելու են, ես դա հասկացել եմ դեռեւս հոկտեմբերի 11-ին, երբ եղբայրս ու որդին զոհվեցին:

- Ի դեպ, Ձեր եղբոր եւ որդու զոհվելու պատմությունը եւս մնաց առեղծվածային:

- Ես մեկ տոկոս անգամ չեմ կասկածում, որ եղբորս մեքենայի կոորդինատները տրվել են թշնամուն՝ ներքին թուրքերից մեկի ձեռքով: Դրանում ես կասկած չունեմ: Ես փնտրում եմ, կգա ժամանակը, կբացահայտեմ եղբորս կոորդինատները թշնամուն տվողին, ես դա խոստանում եմ նրան: Այդ չարաբաստիկ օրը իմ ծննդյան օրն էր, ռացիայով կապվեց, ասաց. «Ախպերս, հեսա կգամ, կոֆեով ծնունդդ կտոնենք: Ու չեկավ...»:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Աշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ