Կալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց Ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրել Կարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը... Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբ CNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունը Ու մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.am ԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը ՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալ


Ինչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջին

Ներքաղաքական

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված` Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի երիտասարդական կազմակերպությունը (Երեւանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք` Երեւան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում` բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին ՀՀԿ-ականները հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն: Նախատեսում են նաեւ հանրային քննարկումներ եւ ստորագրահավաքի իրականացում առցանց հարթակում եւս: Իսկ ստորագրահավաքի ամփոփումից հետո` դիմելու են Երեւանի քաղաքապետարան` գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար: Թե ինչպես են այս նախաձեռնությանը վերաբերում Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները, «Իրավունքը» հարցախույզ է իրականացրել:

Ըստ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ` ընդհանուր առմամբ` լավ է, որ ինչ-որ քայլեր են արվում, որպեսզի Շուշիի անվանումն ամենօրյա շփման մեջ հաճախ հիշատակվի. «Բայց կարծում եմ` կարելի է էլ ավելի գլոբալ նախագծում այն կիրառել, այլ ոչ միայն փողոց անվանակոչելով: Միգուցե, ինչ-որ մի թաղամաս անվանակոչվեր, ինչը մարդկանց հիշողության մեջ առավել կամրապնդվեր: Ուղղակի, որպես ավագանու անդամ, ասեմ, որ Երեւանում հիմնական կենտրոնական փողոցներն արդեն կրում են մեծ գրողների, մշակութային ու ռազմական գործիչների անվանումներ եւ ինչ-որ փոփոխություն անելն այդտեղ անընդունելի եմ համարում: Օրինակ` Մաշտոցի կամ Բաղրամյանի պողոտաները, Նալբանդյան կամ Հանրապետության փողոցները չենք կարող վերանվանել, իսկ նորաստեղծ փողոցը, որտեղ լինելու է նաեւ բնակելի համալիր, արդեն կրում է Մոնթե Մելքոնյանի անունը: Այո, կան նաեւ փողոցներ, որոնք անվանակոչման համար ազատ են, բայց Շուշին այնպիսի մի սիմվոլ է եւ այնպիսի նշանակություն ունի բոլորիս համար, որ եթե ինչ-որ փողոց պետք է անվանակոչենք, ապա այն պետք է լինի համապատասխան: Իհարկե, այն չի կարող լինել համարժեք Շուշի քաղաքին, բայց գոնե ինչ-որ սրտի մխիթարանք պետք է լինի: Հետեւաբար, այստեղ մի քիչ դիլեմատիկ մոտեցում կա, թե այս պարագայում ինչ ենք ուզում ստանալ, որովհետեւ անվանակոչությունն, ըստ իս, չպետք է լինի ինչ-որ երրորդային-չորրորդային փողոց: Միգուցե Շուշին փողոցի անուն չլինի, այլ էստակադա կառուցվի, որն առավել շոշափելի արժեք կարող է ունենալ: Ամեն դեպքում, առաջարկը կգա քաղաքապետարան, բնականաբար ավագանու խմբակցությունները կքննարկեն, նաեւ նախաձեռնողների հետ հնարավոր է քննարկել ու լուծման եզրեր գտնել: Կարծում եմ` կարելի է չշտապել այս հարցում եւ քննարկել հարցը քաղաքապետարանի հետ, որովհետեւ, որքան գիտեմ, նաեւ ինչ-որ թաղամաս է կառուցվում, որը կոչվելու է Շուշի: Ես ավելի կգերադասեի, որ կարողանայինք վարչական շրջաններից մեկն անվանափոխվեր կամ հենց նորաստեղծ ինչ-որ թաղամաս անվանակոչել եւ լիներ ինչպես Քանաքեռ-Զեյթունն է կամ Մալաթիա-Սեբաստիան: Ըստ իս, սա ավելի լավ տարբերակ կլինի: Ամեն դեպքում, դրական եմ գնահատում նախաձեռնությունը եւ կարեւորում եմ, որ հետագա սերունդներն իմանան Շուշիի մասին, բայցեւ հույսս չեմ կորցնում, որ մի գեղեցիկ օր Շուշին կրկին մերն է լինելու»:

Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ կարծիքով` եւս այս հարցը քննարկելի է. «Մենք ունեցել ենք անվանակոչության հետ կապված նման առաջարկներ: Այս դեպքում` պարզապես, պետք է քննարկենք եւ հասկանանք, թե ինչու, օրինակ, անվանակոչել Շուշի, այլ ոչ Հադրութ կամ գուցե ավելի նպատակահարմար անվանում: Եվ ամենակարեւորն այն է, թե ո՞ր փողոցի մասին է խոսքը: Ինչպես գիտեք, Երեւանում ունենք Արցախի փողոց, ունենք նաեւ տարբեր քաղաքների անուններով փողոցներ, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե որ փողոցի վերաբերյալ կլինի առաջարկը: Իհարկե, կարելի է այդ նախաձեռնությունը դարձնել նախագիծ, բայց տվյալ դեպքում` իրենք որոշել են հանրության շրջանում ստորագրահավաքի ճանապարհով գնալ, մեզ նախաձեռնության վերաբերյալ առաջարկ չի եղել: Համենայնդեպս, ես որեւէ խնդիր կոնկրետ քաղաքական ուժի առաջարկը ներկայացնելու իմաստով չեմ տեսնում: Եթե քննարկումներ ծավալվեն եւ լինի ընդհանուր եզրահանգում անվանակոչության եւ հստակ փողոցի վերաբերյալ, սիրով պատրաստ եմ: Բայց նաեւ դրա բարդությունը մասնագիտորեն շատ լավ գիտեմ: Այստեղ կարեւոր է ճիշտ փողոց ընտրել, որպեսզի թերարժեւորման խնդիր չլինի: Երեւան քաղաքում փողոցների անվանակոչումների հարցը փոքր ինչ բարդ է, որովհետեւ հատկապես նշանակալի փողոց ընտրելու համար լայն քննարկումներ են անհրաժեշտ: Եթե կլինեն այդ քննարկումները, կարելի է այդ հարցին մոտենալ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayԻնչ նախապայմաններ է առաջ քաշելու Թուրքաիան․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով"Храч"-ը` Նիկոլ Անհողի աներորդին ԱԺ ամբիոնից խոսում էր "о высоком"` ֆիլմերում դրական հերոսների մասին. Գագիկ Համբարյան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեցԻնչպես է Արևմուտքը Հայաստանը տանում դեպի կործանում. «Ռուսական գարուն»«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է Պալաչին«Փաստ». Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանումԱրիանա Հովսեփյանը զուգերգով է հանդես եկել՝ արգենտինահայ երգիչ Arti M-ի հետ (Պրեմիերա)Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)«Հանրակրթության մասին» բազմաչարչար օրենքը` կրկին խորհրդարանումԱՆ նոր որոշումը բացառապես միտված է հասարակության մեջ առաջացնելու նոր բաժանարար գծեր. պրոֆեսոր ԳրիգորյանՔրիստիննե Գրիգորյանը տոտիկ-տոտիկ քայլերով գնում է դեպի ՄԻՊՈ՞ւմ մտերիմն է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահըԵթե հասարակությունը կեցվածք չդրսեւորեց, սահմանափակումներն էլ ավելի են լինելու. Արա ԶոհրաբյանՈ՞վ է Հակոբ Մովսեսն իրականում Մեր հասարակարգը մահացու հիվանդ է. Հարություն ՄեսրոբյանԴեմ էի, որ ընդդիմությունը գնար ընտրությունների, որովհետեւ այս իրավիճակն ակնկալելի էր. ԱլավերդյանՌայոլայի վիճակը ծանր էՔՊ-ն ընդունեց հակաղազինյանական օրենքըՎահան Քերոբյանը պետք է ասի, թե ինքն ում զոհն է. Թադեւոս ԱվետիսյանԸստ ՔՊ-ական պատգամավորի` թուրքիան եղել է հայաստանի թոփ 5 առեվտրային գործընկերներից մեկըԱյ կատակասեր անգրագետներ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին. Հայկ Բաբուխանյանը «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարում (№1/2022)Պա՛պ, սա քո ավտոմատներով կռիվը չի, մի՛ արի, ես իմ մասին մտածեմ, թե՞ քո․Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԵրբեւէ հիշո՞ւմ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա Եռաբլուր կամ Ծիծեռնակաբերդ. Հրաչյա ՆերսիսյանՈչ մի առողջ դատող մարդ չի ցանկանա, որ համաշխարհային պատերազմ լինի. Վազգեն ՍաֆարյանԸնդդիմությունն իր գործունեությամբ լեգիտիմացնում է այս իշխանությանըՈւմ ջրաղացին է ջուր լցնում թիվ 1 ընդդիմությունը«Վերելակայինից» անցում «միջանցքային դիվանագիտության»ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՉՀԱՅԿԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ