Արտակարգ դրություն կմտցվի՞
Ներքաղաքական
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել, որպեսզի չեղարկվի ռազմական դրությունը և քննարկվի ստեղծված իրավիճակը, Ազատության հրապարակում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքոնյանը:
Նշենք, որ նախաձեռնությանն են միացել նաեւ Լուսավոր Հայաստան խմբակցությունը եւ մի քանի անկախ պատգամավորներ:
Մեր տեղեկություններով ոչ բարով իշխանական խմբակցությունը, ի հակառակ վերոնշյալ նախագծին պատրաստվում է ռազմական դրություն մտցնելու օրինագիծ բերել խորհրդարան:
Ա, ՀԱԿՈԲՅԱՆ