«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն Աշոտյան Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. Բաբուխանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք «Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ «Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստը


ՕՏԱՐԻ ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂԻՆ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ

Վերլուծություն

Այն, որ հողառշտու Նիկոլն օտարների կոշիկ մաքրելու հետ մեծ սեր ունի, նորություն չէ: Դեռ ընդդիմադիր ժամանակներից Սորոսի կոշիկը կար ու կար, հետո եկավ «կիրթ մարդ» Ալիեւի հերթը: Այժմ էլ, կուկո՛ւ, Գրինյա, հերթը հասավ երբեմնի չսիրած Վլադիմիր Պուտինի կոշիկներին, եւ այժմ ՌԴ նախագահի գոնե կարճատեւ, արհամարհական բարեհաճությանն արժանանալու եւ նրանից փոքրիկ գովասանք կորզելու համար հողատուն պատրաստ է ցանկացած ստորաքարշության:

 

2018-Ի ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրիչի` ձեռառնոցիի նմանվող գովասանքը «տղամարդավարի» եւ «պատասխանատու» քայլի մասին Նիկոլ Վովաեւիչի քարոզչամեքենան դարձրեց մատի փաթաթան, եւ պրիմիտիվ զոմբոզանգվածի մոտ դա դեռ աշխատում է, քանզի նրանք ի զորու չեն գիտակցել, որ օտարից սեփական կուռքի «տղամարդկությունից» տեղեկանալն առավել քան ամոթալի բան է: Իսկ ընդդիմությունն այժմ լիուլի վերադարձնում է Նիկոլին այն բոլոր հնարքները, որոնք սույն իշխանազավթիչը կիրառել էր 2018-ին ընդդեմ ՀՀԿ-ի: Փողոց փակելով կաթվածահար է արվում մայրաքաղաքի երթեւեկությունը, եւ ոստիկանությունն այլեւս չի կարողանում, հաճախ` նաեւ չի էլ ուզում դրա դեմն առնել: Նաեւ բժշկական օգնություն մերժելու մասին հայտարարություն եղավ` Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ ատամնաբույժ Միքայել Մանրիկյանը հրապարակավ հրաժարվեց բուժել վայրագություն դրսեւորող ոստիկաններին: Ճիշտ է, սգո պսակ բաժին հասավ առայժմ միայն նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանին, սակայն փաստը մնում է փաստ` նիկոլականների նետած բումերանգը վերադարձավ, եւ այդպես էլ պիտի լիներ ըստ տիեզերական արդարության օրենքների: Եվ քայլասերված պատգամավորներն այժմ ճաշակում են այն, ինչը 2018-ին բաժին էր հասել ՀՀԿ-ականներին: 2018-ին Նիկոլին զորակցած արվեստագետներն էլ մեղա են գալիս եւ դավաճան անվանում Նիկոլին: Ֆեյսբուքում էլ բարոյական ճնշման տակ են 2018-ին հրապարակ դուրս եկածները եւ Նիկոլին քվե տվածները: Նրանցից շատերը լռում են, շատերը` ջնջում նիկոլապաշտ գրառումներըեւ երդվում-պատռվում, որ երբեք չեն աջակցել հողատուին, եւ միայն քչերն են ազնվորեն խոստովանում, որ սխալվել են եւ մեծ մեղք են գործել հայ ժողովրդի դեմ...

Ի դեպ, նույն մեթոդներով հաջողությամբ չեզոքացվում է ոստիկանությունը: Ըստ «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի. «Հարգելի ժողովուրդ, հանգիստ կարող եք դուրս գալ փողոց եւ միանալ ցուցարարներին: Ոստիկանության գործողությունները հիմնականում ձեւական բնույթ են կրում: Ինձ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ոստիկանները հրաժարվել են կատարել դավաճանի հրահանգները»: Իսկ ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի. «Այսօր մի ոստիկան ինձ ասեց բառացիորեն հետեւյալը` Մելիքյան, ձեզ 2 շաբաթ ժամանակ, եթե էս [xxx]-ին ռադ չանեք, ինձնից նեղանալ չլինի, Մելիքյան, լուրջ եմ ասում: Ում որ պետքա` փոխանցիր: Փոխանցում եմ: Պետք է ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին»:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ՞, ԹԵ՞ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱՐՋԱՊԵՏԱՑՈՒ

Քաղաքացիների մի մասը տրտնջում էին, որ հանրահավաքներից խուսափում են, քանզի չկա ապագա վարչապետի անունը: Եվ ահա միաժամանակ ի հայտ եկան երկու վարչապետացու` ընդդիմադիր բավականին լայն շրջանակների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյան եւ ԼՀԿ-ի թեկնածու Էդմոն Մարուքյան: Ընդ որում, Մարուքյանին միանգամից սկսեցին մեղադրել պառակտիչ լինելու մեջ: Ըստ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի. «Էդմոնը փորձում է «բոլորի համար ընդունելի թեկնածու» դառնալով իշխանության գալ:

  1. Նիկոլին համոզում է, թե «Վարչապետությանդ օրերը միեւնույն է հաշված են, թո՛ղ ձերոնք իմ համար քվեարկեն ԱԺ-ում, ես էլ երաշխավորում եմ, որ հետապնդումներ չեն լինի հրաժարականիցդ հետո, միեւնույն է` դուք ԱԺ-ում մեծամասնություն եք»:
  2. Ընդդիմությանը համոզելու է, որ ինքն է ամենաարագ ընտրվող եւ բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակը:

Ընտրվելուց հետո, ենթադրում եմ, բոլոր պայմանավորվածությունները կջրվեն կամ էլ փոփոխությունների կենթարկվեն: Մեծ հաշվով դեմ չէի լինի նույնիսկ Էդմոնի թեկնածությանը, բայց եթե «Իմ քայլը» մանդատները վայր դնի: Եթե Էդմոնի ընտրվելը պետք է նշանակի «Իմ քայլի» պահպանություն (եւ Նիկոլի իմունիտետ քրեական հետապնդումից), ապա Էդմոնի թեկնածությունը քննարկելն անիմաստ է»:

Իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը բնութագիր տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Մեզ հարկավոր է պրոֆեսիոնալ կառավարիչ. բավարար խիզախ` վերցնելու համար այս բեռը, բավարար իմաստուն` ընկալելի լինելու տարբեր քաղաքական ուժերի համար, բավարար ներկայանալի` դրսում Հայաստանն ու Արցախն արժանապատվորեն ներկայացնելու համար, բավարար ամբիցիոզ` 1996-ին խաթարված առաջնորդությունը 2020-ին ստանձնելու համար, եւ բավարար ինքնազոհ` քաղաքական կարիերան հետայսու ավարտելու եւ բացառապես պետական գործիչ ծառայելու համար: Իրենից շոուներ չէ, որ ակնկալվելու են, գեղեցիկ ճառեր չէ, որ թմրեցնեն հասարակությունը, սկանդալներ չէ, որ շեղեն մեր ուշադրությունը: Թե ինչ եղավ երկրի հետ էժանագին, տգետ ու վախկոտ փողոցայինի առաջնորդությամբ, տեսնում ենք բոլորս: Ուստի եթե ուզում ենք, որ Հայատանն ու Արցախը դեռ շանս ունենան, ապա պիտի ողջունենք 17 կուսակցությունների կողմից Մանուկյանին տրված շանսը: Այո, ես Վազգեն Մանուկյանի ֆանատը չեմ, ու դա է դարձնում իրեն իմ ու երկրի համար լավագույն վարչապետացուն: Որովհետեւ ֆանատների ու կուռքերի ժամանակն անցել է: Եկել է ամբոխի կողմից նետված քարերը հավաքելու եւ այդ քարերով պետությունը վերակառուցելու ժամանակը»:

Ի դեպ, Վազգեն Մանուկյանի դեմ կատաղի սեւացման արշավի նետվեցին հողատուի բոլոր ֆեյքաբուծարաններն ու այլ քարոզչական ռեսուրսները, սակայն դա հակառակ արդյունք է տալիս, քանզի զոմբիացման թմբիրից դուրս եկած հանրությունը նիկոլական քարոզչական բոլոր թեզերն ընկալում է տրամագծորեն հակառակ: Իսկ թե հողատու, օտարի կամակատար եւ ազգաքանդ Նիկոլին հեռացնելու որ տեխնոլոգիան է ավելի արդյունավետ` փրկության կոմիտեի պես կոլեգիալ մարմի՞նը, թե՞ անհատականացված առաջնորդը, կերեւա դեկտեմբերի 5-ի հանրահավաքին: Եթե մասնակիցների քանակի էական աճ եղավ, ուրեմն անհատ առաջնորդն ավելի օպտիմալ է, եթե չեղավ` ուրեմն կոմիտեն ավելի արդյունավետ գործիք է: Հանրահավաքը կլինի հենց դրա փորձաքարը: Իսկ թե ինչ սցենարով կգնա Նիկոլը` կախված է հանրային ճնշման մակարդակից եւ ԱԺ-ից: Մի տարբերակն է, որ ԱԺ-ն հանրային ճնշման ներքո կընտրի ժամանակավոր վարչապետ, եւ այդ դեպքում քաղաքական դաշտը մի քանի ամիս կունենա ընտրությունների պատրաստվելու համար: Սակայն ԱԺ-ն կարող է եւ պարզապես փլվել, եւ այդ դեպքում կմիանա արագացված ընտրությունների ժամացույցը: Իսկ ընտրողների շուրջ 70 տոկոսը դեռ չկողմնորոշված են, սակակայն չնայած ՔՊ-ի ռեյտինգը մի քանի տոկոս է,կարեւոր է այդ պիղծ թիմին մեկուսացնել ընտրություններից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանՆիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետՎարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզՄարտական կորուստները՝ Հայաստանի չորս ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. Yerevan TodayԲայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՂրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ովՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода