Դանդաղ աշխատող ռումբ՝ Տավուշը ներսից պայթեցնելու համար. Բագրատ Մովսեսյան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի տավուշյան այցը վերահաստատեց, որ նա պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարեւոր մի հատված, որով ներկայումս անցնում է Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ տեսակետը:

— Խոսքն, այսպես ասած, նախկին Բորչալու գավառի մասին է, որը եղել է ռուսական կայսրության կազմում եւ պատկանել է Ելիզավեթպոլի նահանգին: Այն շատ վիճելի տարածք է եղել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար: Դեռ 1919-20 թվականներին այնտեղ նույնիսկ վրաց-ադրբեջանական հակամարտություն է եղել: Վրացական Սուրբ Դավիթ Գերաջայի հայտնի վանքը, որը եւս այդ սահմանին էր, ադրբեջանցիներն իրենցով են արել: Հիմա կրկին ստարտ է տրվել այս սահմանի խնդրին, ինչի արգասիքը կարող է լինել Հայաստանը շրջափակման մեջ դնելը: Ադրբեջանն այսօրվա դրությամբ փակել է եւ վերահսկում է Հայաստան-Իրան բարվոք ճանապարհը եւ ստիպում Հայաստանին նոր ճանապարհ կառուցել: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նոր ճանապարհ է բացելու դեպի Վրաստան: Եվ եթե նույնիսկ այդ հայ-վրացական նոր ճանապարհը բացվի, միեւնույնն է, այն շատ խոցելի է դառնում: Այսպիսի թույլ իշխանության դեպքում, ադրբեջանական որեւէ ստորաբաժանում կարող է ամեն պահի հայտնվել եւ փակել ճանապարհը:

— Իսկ ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել Ադրբեջանը, ինչո՞վ է այս հատվածն այդքան կարեւոր իր համար:

— Խնդիրն առաջին հերթին տնտեսական համակարգի հետ է կապված: Սա Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ճանապարհային հանգույց է, որի ճանապարհի կառուցման համակարգի ստեղծմանը ժամանակին շահագրգռված էին միազգային ուժեր: Իսկ սա, բնականաբար, Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ: Ուստի` հետեւելով Արեւմտյան Եվրոպայի մի քանի երկրների շահերին` փորձում է բլոկավորել այս ուղու ստեղծմանը: Դրա համար Ադրբեջանն ավելի շատ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա, որպեսզի նախեւառաջ Հայաստանը ճանապարհից հեռացվի, երկրորդ` այդ գյուղերը հանձնվեն Ադրբեջանին: Իսկ այդ մի քանի գյուղերը, որոնք հանձնվում են Ադրբեջանին, դառնալու են դանդաղ աշխատող ռումբ, որը յուրաքանչյուր պահի կարող է Տավուշը ներսից պայթեցնել: Չէ որ այդտեղ կբերեն հատուկ ադրբեջանական զորքեր, մաքսակետ էլ կդնեն, որպեսզի իրենց բյուջեն հարստացնեն, ինչպես եղավ Գորիս-Կապան ճանապարհի վրա: Մի օր էլ կոնֆլիկտ կլինի, իրենք կփակեն նորակառույց այդ ճանապարհը, եւ ի վերջո Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ:

— Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը ձեռքին` հարցուփորձ է անում, թե ո՞րն է, ի վերջո, ՀՀ տարածքը:

— Այստեղ կան խոշոր «բայց»-եր: Խորհրդային Հայաստանի սահմանները իրենք միջազգայինորեն ճանաչված չեն, ինչքան էլ փորձում է Նիկոլ Փաշինյանը հանդես բերել Ալմա-Աթայի փաստաթղթերը: Չի եղել հստակ սահմանազատում` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սովետական հանրապետությունների միջեւ: Երբ որոշ «հայրենասերներ» հրապարակում են վուդրովիլսոնյան քարտեզները, դրանք եւս որեւէ իրավական փաստաթուղթ չեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը 1918 թվականին, երբ ստեղծվեց, այդ ժամանակ արդեն իսկ ունեինք սահմանային խոշոր վեճեր հարեւանների հետ: Բայց Հայաստանի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված հանրապետություն էր նույնիսկ այն ժամանակ, երբ մտել էր Ազգային լիգա` ի հեճուկս Ադրբեջանի, որն այդպես էլ չմտավ: Այսօրվա դրությամբ` չպետք է մոռանալ նախեւառաջ Սովետական միության հին քարտեզները, որոնք եղել են խորհրդայնացման առաջին տարիներին: Առաջին հերթին 1926 թվականի քարտեզը պետք է դիտարկել, որտեղ հայ-ադրբեջանական սահմանն ավելի ի նպաստ մեզ էր, եւ բոլոր այն տարածքները, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եղել են Սովետական Հայաստանի մաս: Ավելին` նույնիսկ Բերձորը եղել է Սովետական Հայաստանի սահմանային քաղաք` Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=278575&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ