Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Սորոսական մեդիառեսուրսներով ու սոցցանցային էջերով լայնորեն տարածվում էր տեղեկատվություն, թե ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Գյումրիում բերման է ենթարկվել ազգությամբ հայ: Սակայն, պարզվում է` սա հերթական անհեթեթությունն է: «Իրավունք»-ի հետ զրույցում մի շարք հոդվածների հեղինակ, ռազմաքաղաքական անկախ վերլուծաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ասաց, որ սա նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որպեսզի եւս մեկ անգամ վարկաբեկեն ռուսական 102-րդ ռազմաբազան:

«Այս տեղեկությունը տարածել է տխրահռչակ սորոսյան փաստաբան Արթուր Սաքունցը, որը հրապարակվել է իշխանամետ տարբեր մեդիառեսուրսների կողմից: Իրականում ՌԴ քաղաքացի, ՌԴ ԶՈւ գործող զինծառայող Դմիտրի Սետրակովը ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելուց հետո` որոշել է այցելել Հայաստան։ Նախորդ շաբաթվա սկզբին Երեւան ժամանելով` վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողությունում սահմանապահների ճշտող հարցերին ի պատասխան` ներկայացրել է զինգրքույկը եւ հայտնել, որ ռուս զինծառայող է։ Սակայն Սետրակովը չի ունեցել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք 102-րդ ռազմաբազայի զինծառայողները միշտ իրենց հետ ունենում են Հայաստանի պետական ​​սահմանը հատելիս (ճանապարհորդության թույլտվություն, արձակուրդի տոմս կամ նոր տեղակայման վայր մեկնելու հրաման)», - նշեց Մովսիսյանը:

Ըստ մեր զրուցակցի, ՌԴ ԶՈւ զինծառայողների կողմից Հայաստանի պետական ​​սահմանը հատելու հիմքերի օրինականությունը պարզելու նպատակով «Զվարթնոց» է կանչվել 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը, ում հետ Սետրակովը կամավոր մեկնել է ռուսական ռազմաբազայի տարածք։ Ներկայումս նա, որպես ՌԴ ԶՈւ զինծառայող, գտնվում է ռուսական զորամասի տարածքում։

«Այժմ կատարվածի բոլոր փաստերը պարզվում են եւ լուծվում է զինծառայողի հետագա ծառայության հարցը։ Պարզ է, որ իրականության խեղաթյուրումը միտում ունի Հայաստանի ազգաբնակչության մոտ բացասական վերաբերմունք առաջացնել ռուսական իրավապահ եւ ուժային կառույցների նկատմամբ: Պատմություններ են հորինում չարագործ ռուս զինվորական- ոստիկանների մասին, որոնք օր ու գիշեր շրջում են Հայաստանով եւ փնտրում «փախած» ռուս զինվորականներին` նրանց պատժելու համար Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններին չմասնակցելու հանգամանքով պայմանավորված», - մանրամասնեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Բագրատ Մովսեսյանի գնահատմամբ` նման տեղեկատվությունը, բացի հոգեբանական ազդցեությունից, նաեւ հիմքեր է ստեղծում Հայաստանում 102-րդ ռազմաբազայի մնալու նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու եւ դուրս բերելու իրավական լծակների համար։

«Ավելորդ է հիշատակել, որ Հայաստանն այս փուլում դարձել է ռուս-արեւմտյան աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, եւ հակառակորդները չեն դժվարանում իրար դեմ օգտագործել նույնիսկ ամենանենգ միջոցները։ Ցավոք, դրանից տուժում է մեր ազգաբնակչությունը` տուրք տալով Արեւմուտքի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին», - ընդգծեց նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271510&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ