Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

— Պարոն Համբարձումյան, Կիրանցում այլեւս սահմանագծում-սահմանազատումը կարելի՞ է համարել իրականություն, վե՞րջ, հանձնեցի՞ն:

— Հաշվի առնելով ՀՀ-ում բարդ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հասարակության լարվածությունը՝ կփորձեմ զգուշորեն արտահայտվել եւ որոշ փակագծեր բացել: Իմ ունեցած տեղեկությունների մակարդակով՝ այս պահի դրությամբ բազմաթիվ դիրքեր, որոնք ունեին շատ բարենպաստ տեղակայում, եւ բավական լուրջ մարտավարական առավելություններ էին տալիս հայկական կողմին իր պաշտպանության մեջ, այդ դիրքերը հանձնվել են ադրբեջանական կողմին: Ավելին, այդ դիրքերը ականազերծվել եւ նոր են հանձնվել: Դրանք եղել են կահավորված դիրքեր՝ իրենց խրամատներով ևեւ կրակակետերով: Պետք է նշեմ, որ այդ դիրքերը շատ բարձր էին, ինչը մեզ համար մարտավարական մեծ առավելություն էր տալիս, եւ առավել հեշտ էր հայկական կողմն իր նշանառության տակ առնում ադրբեջանական կողմին: Ինչ խոսք, չեմ կարող չնշել, որ ադրբեջանական կողմի ախորժակն ամեն օր առավել է մեծանում եւ հայկական կողմի առաջ նոր պահանջներ են քաշում: Նույն բնակավայրերի տարածքների թիվը եւ քանակը ավելանում է, արդյունքները հանձնվել են ադրբեջանական կողմին: Այն բարձունքը, որը տալիս է մարտավարական առավելություն՝ գտնվում է հակառակ կողմի հսկողության ներքո: Զարմանալին այն է, որ առանց որեւէ կրակոցի է հակառակ կողմն առաջ եկել եւ մի ամբողջ լեռնաշղթայի բարձունքում այս պահին նստած է ադրբեջանական կողմը:

— Ի՞նչ եք կարծում` այս ամենի ֆոնին իրավիճակը հղի՞ է նոր ռազմական գործողություններով:

— Այո՛, քանի որ ադրբեջանական կողմի ախորժակը երբեք չի փակվում: Այսօր ՀՀ հասարակությունը պետք է հստակ մեկ բան հասկանա՝ եթե թշնամու կողմը մեզնից պահանջում է, թե այսքան տարածքը, բնակավայրերը մեզ տվեք, եւ մենք կարծում ենք, որ տալուց հետո` նրանք կհանգստանան, չարաչար սխալվում ենք: Պետք է նշեմ, որ ամենացավոտը դեռեւս առջեւում է: Մաքսիմալ փորձում եմ խուճապ չտարածել, սակայն անվտանգության մասին էլ չեմ կարող լռել:

Այժմ տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկում է սովետական քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում, բայց հայկական կողմին խաբում է: Հակառակ կողմն իր համար ստանձնած պարտականությունները չի կատարում: Այսինքն՝ սովետական քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում նշանակում է, որ պետք է տրվեր տարածքներ երկու կողմերին էլ, բայց հայկական կողմին չի տրվել: Ադրբեջանական կողմն այսօր 240 կմ Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացրել է եւ անգամ հետ չի քաշել իր զինծառայողներին: Այժմ նաեւ տեսնում ենք՝ ինչպես է հայկական կողմն ամեն ինչ հետ քաշում, դիրքեր ու տարածքներ է տրվել հակառակ կողմին: Ավելին` որպեսզի ադրբեջանական կողմն անգամ նեղություն չքաշի, հայկական կողմն ականազերծել եւ նոր է տվել: Ադրբեջանական կողմը ոչ մի կտոր հող հայկական կողմին չի զիջել: Ինչ տեղի է ունենում, իմ պատկերացմամբ` միակողմանի կապիտուլյացիա է: Միակողմանի հանձնում է, բայց ոչ սահմանազատում եւ սահմանագծում:

Ի՞նչ այլընտրանք պետք է առաջարկվի, ըստ Ձեզ, եթե մերժվի Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը:

— Կարծում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու համար երկկողմանի պետք է այդ ամենը լինի: Եթե առաջնորդվենք սովետական քարտեզներով՝ հայելային տարբերակով պետք է լիներ: Հայկական կողմը մենք տեսնում ենք՝ ինչպես է գնում միակողմանի զիջումների եւ փոխզիջում բացարձակ չկա: Չկա համատեղ որեւէ քայլ, այլ նկատելի է միայն ադրբեջանական միակողմանի առաջխաղացում: Այժմ տեղի է ունենում ադրբեջանական կողմի կարիքների բավարարում: Դրանք տարբեր բաներ են: Ես խոսում եմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ միջազգայնորեն սուվերեն ճանաչված տարածքների մասին: Այս պահին հակառակ կողմը նաեւ նոր տարածքներ է պահանջում, որոնք ընդհանրապես տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ ամենասարսափելին այն է, որ շուտով մոտենալու ենք «անկլավներին»: Տեսնում ենք, թե այժմ ինչ է տեղի ունենում: Սահմանամերձ բնակավայրեր են տալիս: Շուտով, որ այդ բնակավայրերն էլ տան վերջացնեն՝ գալու է ամենասարսափելին: Ես ուզում եմ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց գլխի գալիքը հստակ կերպով իմանան: Մարդիկ կարծում են, որ այս չորս սահմանամերձը երբ տանք, վերջացնելու ենք: Ո՛չ, ամենասարսափելին դեռեւս առջեւում է, որն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, ապրելակերպի եւ ճակատագրի վրա:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282959&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ