Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել՝ որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Չուշացավ նաեւ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ եւ  արդեն 30 տարի իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, վատ դրության մեջ է դրել Աբխազիայի հայերին, նրանք զարմացած են, զայրացած ու վրդովված: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նա այս փուլում որոշեց սրել Աբխազիա-Հայաստան հարաբերությունները:

- Նիկոլի համար «հայ» հասկացողությունը ոչ մի բան է: Արցախահայ, աբխազահայ, Հայաստանի հայ… իր համար ոչ մի նշանակություն չունեցող արտահայտություններ են: Նրա համար կա միայն Արեւմուտքի շահեր, որոնք թելադրում են իրեն եւ պետքէ կատարի՝ որպես նրանց հլու-հնազանդ ծառա: Դրա համար Նիկոլը վնաս է հասցնում Հայաստանի հայերին, աբխազահայերին, արցախահայերին, ընդհանրապես՝ բոլոր այն հայերին, որոնք որեւէ կերպ խանգարում են արեւմտյան ինչ-որ ծրագրի: Աբխազիան, կարելի է ասել, զգալի չափով ունի հայկական մեծ ներկայություն, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ որոշ հաշվարկներով՝ բնակչության 1/3-ը հայեր են: Այնտեղ կան մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, որոնք ֆինանսավորվում են Աբխազիայի պետության կողմից: Հայերն այնտեղ զբաղվում են առեւտրով, բիզնեսով, շինարարությամբ, հայ պատգամավորներ կան Աբխազիայի խորհրդարանում, հայ նախարարներ կան՝ կառավարությունում: Աբխազիայի հարցում Հայաստանը միշտ եղել է շատ զգույշ: Մենք միշտ արտահայտվել ենք, որ վրաց եւ աբխազ ժողովուրդները պետք է գտնեն խաղաղ ապրելու եւ համագործակցության բանաձեւը: Հայաստանը ո՛չ ասում էր ճանաչում եմ Աբխազիայի անկախությունը, ո՛չ էլ ասում էր՝ ճանաչում եմ Աբխազիան որպես Վրաստանի մաս: Ու այսպիսի զգույշ վերաբերմունքը հարցին ընկալվում էր երկու կողմից էլ, որովհետեւ Աբխազիայում էլ ունենք հայեր, Վրաստանում էլ: Ավելին՝ մենք միշտ կողմնակից ենք եղել, որ իրենց մինչեւ այդ հարցերը լուծվեն եւ բացվի վրաց-աբխազական երկաթգիծը, ինչը կլիներ փրկություն Հայաստանի համար, որպեսզի մեր բեռները դուրս գան դեպի Ռուսաստան:

- Ըստ էության, Արցախի հարցում էլ, կարծես թե, Վրաստանն էր նույնքան զգուշություն դրսեւորում եւ զուսպ էր իր արտահայտություններում…

- Վրաստանն, իհարկե, այդքան նրբանկատ չէր, վրաց որոշ գործիչներ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց սա ուրիշ թեմա է: Ինչ վերաբերում է Աբխազիային, այնտեղ շատ ընկերներ ունեմ, բոլորը պարզապես ապշած են, թե Նիկոլի ինչի՞ն էր պետք նման հայտարարություն անելը: 2008 թվականից Աբխազիան ճանաչվել է Ռուսաստանի կողմից, մենք այդ հարցը շրջանցում էինք, ավելին՝ Աբխազիան միշտ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեզի կողմնակիցն էր եւ հանկարծ Նիկոլը որոշեց հստակեցնել ինչ-որ դիրքեր, ինչո՞ւ… Որովհետեւ Աբխազիան  Ռուսաստանի դաշնակիցն է եւ ասեմ շատ կարեւոր մի տեղեկություն, որը դեռ չի հրապարակվել՝ այսօր ՌԴ-ն Աբխազիայում կառուցում է շատ հզոր ռազմաբազա: Այդ ռազմաբազան այնքան հզոր է լինելու, որ Ռուսաստանի համար, օրինակ, Հայաստանում գործող 102-րդ ռազմաբազան այլեւս որեւէ նշանակություն չի ունենա: Աբխազական ռազմաբազան իր հզորությամբ ծածկում է հսկայական տարածք՝ մինչեւ սիրիական ռուսական ռազմաբազաները: Այսինքն՝ ռուսական երկու ռազմաբազան՝ մեկը Սիրիայում, մյուսը՝ Աբխազիայում, ամբողջ տարածքի հակաօդային պաշտպանությունն ապահովելու են: Արեւմուտքը եւ Թուրքիան շատ խիստ անհանգստացած են, որ Ռուսաստանը Աբխազիայում կառուցում է այդ ռազմաբազան եւ դրա համար Նիկոլին հանձնարարվեց սրել հարաբերություններն Աբխազիայի հետ, փորձել խնդիր ստեղծել աբխազների եւ հայերի միջեւ: Աբխազիայում հիմնականում ապրում են աբխազներ ու հայեր, որոնք միշտ հանդես են եկել միասնական բոլոր հարցերում: Հայերը շատ հարգված են Աբխազիայում: Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում իրավիճակը, որովհետեւ ուրիշ ձեւ չկա Աբխազիան ներսից «պայթեցնելու», ինչը ձեռնտու է Արեւմուտքին եւ Թուրքիային: Նիկոլը հանկարծ հեռուստաեթերով պատասխանում է Աբխազիայի վերաբերյալ հարցի, պարզ է չէ՞, որ այդ հարցը սարքված էր:

- Առհասարակ, տպավորություն էր, որ ութ եւ ավել ժամ տեւած հարցուպատասխանի բոլոր հարցադրումներն էին սարքված…

- Պարզ է, որ եթե Նիկոլը չուզենար այդ հարցին պատասխանել, այն չէր հնչի: Այսինքն՝ Նիկոլին պետք էր, որպեսզի անպայման այդ հարցը հնչեցվեր: Գուցե նա չի էլ հասկանում, թե այդ հարցը ինչի համար էր պետք, որ հնչեցվեր, բայց իրեն հանձնարարողները շատ լավ են հասկանում: Դրա հետեւանքով այսօր արդեն շատ խիստ անհանգստություն կա աբխազահայ համայնքի կողմից: Ավելին՝ բազմաթիվ հայեր, ովքեր հանգիստ մտնում էին Աբխազիա, այսօր իրենց մուտքն արգելված է, ասում են՝ գնացեք, դիմեք մեր դեսպանատուն, պաշտոնական կստանաք մուտք գործելու վիզա, նոր կգաք: Իհարկե, մեր աբխազ բարեկամները հասկանում են եւ իրենք էլ հայտարարում են, որ «ձեր Նիկոլը սովորական դավաճան է», եւ եթե նա դավաճանում է հայ ժողովրդին, կարող է դավաճանել հայ-աբխազական բարեկամությանը եւ ամեն ինչին, դրա համար այդքան լուրջ չեն ընդունում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ ասում են՝ սա ձեր պետության ղեկավարն է, ինքներդ լուծեք այս հարցը: Եթե ձեր պետությունն այսպիսին է դառնում, սա ձեր խնդիրն է,  ինքներդ էլ մտածեք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270848&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ